Վասիլի Կիկվիձե
Վասիլի Իսիդորի Կիկվիձե (փետրվարի 28 (մարտի 12), 1895, Քութայիս, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 11, 1919[1], Վոլգոգրադի մարզ), 1918-1920-ական թվականների Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից։
Վասիլի Իսիդորի Կիկվիձե | |
---|---|
Кикви́дзе Василий (Васо) Исидорович | |
մարտի 12, 1895 - հունվարի 11, 1919 | |
Ծննդավայր | Քութայիս |
Մահվան վայր | Վոլգոգրադի մարզ |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Վրաստան և Ռուսական կայսրություն |
Զորատեսակ | հեծելազոր կորպուս |
Ծառայության տարիներ | 1915 - 1917 1918 - 1919 |
Կոչում | շարքային ջոկատի հրամանատար |
Հրամանատարն էր | 4-րդ բանակ (Կարմիր բանակ), 16-րդ հետևակային դիվիզիա |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ Քաղաքացիական պատերազմ Ռուսաստան |
Կենսագրություն
խմբագրել1917 թվականին ընտրվել է 6-րդ հեծելազորային դիվիզիայի զինվորական կոմիտեի և Հարավ-արևմտյան ռազմաճակատի ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ։ Որպես կարմիրգվարդիական ջոկատի հրամանատար՝ Ուկրաինայում կռվել է Կենտրոնական Ռադայի զորքերի և գերմանական ուժերի դեմ։ 1918 թվականի մայիսին Տամբովում կազմակերպել և ղեկավարել է հրաձգային (հետագայում՝ 16-րդ) դիվիզիա։ 1918 թվականի հունիսից 1919 թվականի հունվարը մասնակցել է Կրասնովի դեմ մղվող մարտերին։ Զոհվել է մարտում։
Կիկվիձեի անունով են կոչվել 16-րդ հրաձգային դիվիզիան և Վոլգոգրադի մարզի Պրեոբրաժենսկայա ստանիցան։
Հիշատակ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Киквидзе Василий Исидорович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Արտաքին հղումներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Т. К. Гладков. Клятва у знамени. М.։ Политиздат, 1978. - 127 стр.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 429)։ |