Վասիլի Աֆանասև (ռուս.՝ Афанасьев, Василий Андреевич, հունվարի 1, 1922(1922-01-01), Q16665737?, Fyodorov District - հուլիսի 22, 2002(2002-07-22), Կիև, Ուկրաինա), խորհրդային արվեստաբան։ 1985 թվականից արվեստաբանության դոկտոր է, 1956 թվականից` Ուկրաինայի նկարիչների ազգային միութան անդամ։

Վասիլի Աֆանասև
Ծնվել էհունվարի 1, 1922(1922-01-01)
ԾննդավայրQ16665737?, Fyodorov District
Մահացել էհուլիսի 22, 2002(2002-07-22) (80 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
Ազգությունռուս
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան (1949)
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Մասնագիտությունարվեստագետ
ԱշխատավայրՕդեսայի գեղարվեստի թանգարան, Rylsky Institute of Art Studies, Folklore and Ethnology?, main editorial office of the Ukrainian Soviet Encyclopedia?, Rylsky Institute of Art Studies, Folklore and Ethnology? և Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)
և Գիտության և տեխնիկայի բնագավառում Ուկրաինական ԽՍՀ պետական մրցանակ
ԱնդամությունՈւկրաինայի նկարիչների ազգային միություն

Կենսագրություն խմբագրել

Վասիլի Աֆանասևը ծնվել է 1922 թվականի հունվարի 1-ին, Ղազախստանի Կուստանյան շրջանի Կոպիչենսկո գյուղում, գյուղացու ընտանիքում։ 1930 թվականից ընտանիքը տեղափոխվել է Ուկրաինա։

1940 թվականին Աֆանասևը զորակոչվել է զինվորական ծառայության։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ պատերազմել է ճակատում, ծանր վիրավորվել է, գերի է ընկել և փախել է գերությունից։ Ուկրաինայի ազատագրման մասնակից է եղել։ Դնեպրը հատելու համար նա պարգևատրվել է «Քաջության համար» մեդալով։ Ծանր վերքեր է ստացել, պատերազմն ավարտել է որպես 2-րդ կարգի հաշվանդամ։ 1945 թվականին վերադարձել է Լենինգրադի համալսարանի պատմության ֆակուլտետ։

1949 թվականին հաջողությամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը, 1957 թվականին՝ Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստաբանության, ֆոլկլորի և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան` Մ. Կագանի, Ա. Սավինի և Բ. Բուտնիկ-Սևերսկու գլխավորությամբ։ Աշխատել է Մ. Ռիլսկու անվան արվեստաբանության, բանահյուսություն և ազգագրագիտություն ինստիտուտում, որտեղ նա 1957-1965 և 1974-1987 թվականներին աշխատել է արվեստի ամբիոնի վարիչի պաշտոնում։

1965-1974 թվականներին եղել է Ուկրաինայի գեղարվեստի ակադեմիայի Ուկրաինական խորհրդային հանրագիտարանի խմբագրության արվեստի բաժնի ղեկավարը։ 1994-ից 1997 թվականներին ուկրաինական արվեստաբանության պատմություն է դասավանդել Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիայում։ Մասնակցել է «Ուկրաինական արվեստի պատմության» (Կիև, 1966-70 թվականներ, գլխավոր խմբագրի տեղակալ), «ԽՍՀՄ ժողովուրդների արվեստի պատմություններ» (Մոսկվա, 1977-82 թվականներ, 8-9 հատորներ), «Շևչենկովսկու բառարան» (Կիև, 1976−1977 թվականներ) գրքերի ստեղծմանը։

Աֆանեսևը շատ տեղեկատու հոդվածների հեղինակ է Ուկրաինիայի խորհրդային հանրագիտարանում և ուրիշ հանրագիտարաններում։ Հետազոտել է 19-20-րդ դարերի ուկրաինական արվեստի պատմությունը, հանդես է եկել որպես գեղարվեստական քննադատ[1]։

Հիմնական աշխատանքներ խմբագրել

Աֆանեսևը գրել է ավելի քան 30 մենագրություններ, հարյուրավոր հոդվածներ և խմբային աշխատանքների հատվածներ։

  • Կիրիակ Կոստանդի (1955)
  • Գենադի Լադիժենսկի (1958)
  • Վրձնի վարպետներ (1960)
  • Հարավառուսական նկարչների միություն (1961)
  • Սոցիալիստական ռեալիզմի ձևավորումը ուկրաինական կերպարվեստում (1967)
  • Ժամանակակից առանձնահատկություններ (1973)
  • Ուկրաինական խորհրդային արվեստը 60-80-ական թվականներին (1984)
  • Հարավռուսական նկարիչների միություն. մատենագրական տեղեկատու (2000)

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • Պետական մրցանակ գիտության և տեխնիկայի ոլորտում (1971), 7 հատորով «Ուկրաինայի արվեստի պատմության» ստեղծման, պատրաստման և հրատարակության համար
  • «Քաջության համար» մեդալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Киевский художник Афанасьев Василий Андреевич». Соцреализм. Киевский клуб коллекционеров.

Գրականություն խմբագրել

  • «Актуальные философские и культурологические проблемы современности» А. В. Афанасьев, ст. «Под руководством Бажана (Воспоминания о редакционной обработке и издании 6-томной» Истории украинского искусства). Киев, 2000.

Արտաքին հղումներ խմբագրել