Օդեսայի գեղարվեստի թանգարան

Օդեսայի գեղարվեստի թանգարան, Օդեսա քաղաքի կենտրոնում տեղակայված թանգարան, որը գտնվում է 19-րդ դարասկզբի ճարտարապետական հուշարձան հանդիսացող Նարիշկինների պալատում։

Օդեսայի գեղարվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ուկրաինա
ՏեղագրությունՕդեսա
ՎայրՈւկրաինա
ՀասցեСофіївська вулиця 5aSofiivska Street? (5a)
Հիմնադրվել էնոյեմբերի 6, 1899
Կայքofam.org.ua(ուկր.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Գրիգորի Մարազլիի դիմանկարը, նկարիչ՝ Ի․ Կարցև
 
Գ․ Ստրոգանովի դիմանկարը, նկարիչ՝ Ռ․ Նիկիտին

Օդեսայի գեղարվեստի թանգարանը բացվել է 1899 թվականի նոյեմբերի 6-ին Օդեսայի կերպարվեստի միության ջանքերով։ Թանգարանային հավաքածուն ձևավորվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի կողմից թանգարանին հատկացված նկարներից։

Շենք խմբագրել

Թանգարանի շենքը՝ պալատը, կառուցվել է 1828 թվականին անհայտ հեղինակի նախագծով, հանրահայտ օդեսացի ճարտարապետ Ֆրանց Բոֆֆոյի վերահսկողությամբ։ Պալատի առաջին տիրուհին եղել է կոմսուհի Օլգա Ստանիսլավովնա Նարիշկինան՝ Պոտոցկայա օրիորդական ազգանունով։ 1840-ական թվականներին փոխվել են պալատի տերերը, իսկ 1888 թվականին այն գնել է քաղաքային իշխանավոր Գրիգորի Մարազլին ու հանձնել ժողովրդին[1]։

Հավաքածու խմբագրել

Թանգարանի հավաքածուն ընդգրկում է գեղարվեստի բոլոր տեսակները՝ նկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն, դեկորատիվ-կիրառական արվեստ, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 10 հազար աշխատանք։ 26 սրահներում ցուցադրված աշխատանքների թվում են XVI-XVІІІ-րդ դարերի սրբապատկեր ստեղծողների գործերը և XVІІ-րդ դարի բարձրաշխարհիկ դիմանկարներ, ինչպես նաև Հովհաննես Այվազովսկու բազմաթիվ աշխատանքներ, XIX-րդ դարի երկրորդ կեսի հայրենական արվեստում ժողովրդավարական ուղղության արվեստագետների գործեր, որոնք նախ և առաջ «Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության» անդամներ էին։ Դրանք նկարիչներ Իվան Կրամսկոյի, Ալեքսեյ Սավրասովի, Իսահակ Լևիտանի, Իվան Շիշկինի, Արխիպ Կուինջիի, Իլյա Ռեպինի, Վասիլի Սուրիկովի ու շատ այլոց աշխատանքներն են։ XIX-րդ դարավերջի և XX-րդ դարասկզբի արվեստը ներկայացված է Վալենտին Սերովի, Միխայիլ Վրուբելի, Նիկոլայ Ռերիխի, Բորիս Կուստոդիևի, Ալեքսանդր Բենուայի, Կոնստանտին Սոմովի, Վասիլի Կանդինսկու աշխատանքներով և «Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության» անդամ նկարիչներ Կիրիակ Կոստանդիի, Նիկոլայ Կուզնեցովի և այլոց գեղանկարչությամբ։ ХХ - XXI-րդ դարերի արվեստի բաժնում ներկայացված է Օդեսայի մշակութային կյանքը 1920-ական թվականներից մինչև մեր օրերը[2]։

Օդեսայի գեղարվեստի թանգարանի ստորգետնյա սենյակներ խմբագրել

Նարիշկինների պալատի տակ գոյություն ունեն մի քանի ստորգետնյա սենյակներ և սրահներ։ Դրանցից մեկում՝ պալատի կենտրոնական մասի տակ, գտնվում է ստորգետնյա քարանձավ, որն իր տեսակի մեջ միակն է Օդսայում, որտեղ կարելի է այցելել։ Մեր օրերում այնտեղ էքսկուրսիա է անցկացվում, որի ընթացքում կարելի է իմանալ պալատի պատմության, նրա տերերի ու պալատում թանգարան ստեղծելու մասին[3]։

Թանգարանում բացվել է ուկրաինական դեկորատիվ-կիրառական արվեստի սրահ և «Желтые великаны» պատկերասրահ։

Ցուցանմուշներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. С. Г. Решетов О даре городским головою Григорием Григорьевичем Маразли здания дворца на ул. Софиевской городу Одессе для устройства в нем Музея изящных искусств. // Вісник Одеського художньного музею. — 2014. — № 1.
  2. Экспозиция, Официальный сайт Одесского художественного музея.
  3. Одесский художественный музей. «Грот Одесского художественного музея».

Արտաքին հղումներ խմբագրել

Официальный сайт Одесского художественного музея