Վան Վեյ

չին բանաստեղծ, գեղանկարիչ, գեղագիր և երաժիշտ

Վան Վեյ, Մո Ցզե (699, Yongji, Shanxi, Տան հարստություն - 759 կամ օգոստոս 761[1], Chang'an, Տան հարստություն), չին բանաստեղծ, գեղանկարիչ, գեղագիր և երաժիշտ։ Ստացել է կոնֆուցիական կրթություն։ Ծառայել է արքունիքում։ Եղել է կայսերական հրամանագրերի խմբագիր ու գրաքննիչ։ «Բնապատկերային քնարերգություն» ուղղության հիմնադիրներից է։ Բանաստեղծ և բնանկարիչ Վան Վեյը իր ոտանավորներում նրբորեն է արտահայտել բնության հազիվ նշմարելի գույներն ու երանգները («Ակացիաներով արահետը» և այլն)։ Սոցիալական մոտիվներ կան իդեալական պետության մասին բանաստեղծի երազանքներում։ Վան Վեյը հեղինակ է պատմական թեմաներով երկերի («Սի իշխանի այրին» և այլն), ձևով կատարյալ բանաստեղծությունների, որոնք ժողովրդականություն են վայելել դեռևս հեղինակի կյանքի օրոք, դարձել երգեր (օրինակ, «Կարմիր բակլա»-ն)։ Վան Վեյը միագույն բնանկարչության հիմնադիրն է։ Նկարազարդումներ է կատարել մետաքսի և պատի վրա։ Պահպանվել են նրա ստեղծագործությունների պատճենները («Ձյունապատ լեռներ», Գուգուն թանգարան, Պեկին, «Ձևելուց հետո», մասնավոր հավաքածու, Ճապոնիա

Վան Վեյ
Դիմանկար
Ծնվել է699
ԾննդավայրYongji, Shanxi, Տան հարստություն
Մահացել է759 կամ օգոստոս 761[1]
Մահվան վայրChang'an, Տան հարստություն
ՔաղաքացիությունՏան հարստություն[2]
Ազգությունհան
Գիտական աստիճանՑզինշի (721)
Մասնագիտություննկարիչ, բանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ, երաժիշտ և գեղագիր
Ծնողներհայր՝ Wang Chulian?[2]
Զբաղեցրած պաշտոններնախարար
Wang Wei Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 265