Վանո Սարաջիշվիլի
Վանո Սարաջիշվիլի (վրաց.՝ ივანე (ვანო) პეტრეს ძე სარაჯიშვილი, մայիսի 1 (13), 1879, Սիղնաղի շրջան, Կախեթի մարզ, Վրաստան - նոյեմբերի 11, 1924, Սիղնաղ, Սիղնաղի գավառ, Ռուսական կայսրություն), խորհրդային երգիչ (քնարա-դրամատիկական տենոր)։ Վրաստանի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1923)։
Վանո Սարաջիշվիլի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | վրաց.՝ ივანე პეტრეს ძე სარაჯიშვილი |
Ի ծնե անուն | վրաց.՝ ვანო სარაჯიშვილი |
Ծնվել է | մայիսի 1 (13), 1879 Սիղնաղի շրջան, Կախեթի մարզ, Վրաստան |
Երկիր | ![]() |
Մահացել է | նոյեմբերի 11, 1924 (45 տարեկան) Սիղնաղ, Սիղնաղի գավառ, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
1898 թվականից սովորել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում (թավջութակ)։ 1903 թվականից երգեցողության դասեր է առել Պետերբուրգում, 1906-1908 թվականներին՝ կատարելագործվել Իտալիայում։ 1907 թվականից հանդես է եկել Թիֆլիսի, Պետերբուրգի, Սարատովի, Բաքվի և այլ թատրոններում։ Օժտված է եղել վոկալ և բեմական մեծ ձիրքով։ Դերերգերից են՝ Շոթա (Արաղիշվիլու «Ասք Շոթա Ռուսթավելու մասին»), Մալխազ (Փալիաշվիլու «Դաիսի»), Լենսկի, Գերման (Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա»), Հերցոգ, Ալֆրեդ (Վերդիի «Ռիգոլետտո», «Տրավիատա»), Իյոզե (Բիզեի «Կարմեն») և այլն։ Սարաջիշվիլի անունով է կոչվում Թբիլիսիի կոնսերվատորիան (1947 թվականից)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 213)։ |