Վանեսա Նակատե

ուգանդացի կլիմայական արդարադատության ակտիվիստ

Վանեսա Նակատե (անգլ.՝ Vanessa Nakate, նոյեմբերի 15, 1996(1996-11-15)[1], Կամպալա, Ուգանդա[2] և Ուգանդա), ուգանդացի կլիմայական արդարադատության ակտիվիստ[7]։ Մեծացել է Կամպալայում ու իր ակտիվությունն սկսել 2018 թվականի դեկտեմբերին՝ իր երկրում անսովոր բարձր ջերմաստիճանից մտահոգվելուց հետո[8]։

Վանեսա Նակատե
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 15, 1996(1996-11-15)[1] (26 տարեկան)
ԾննդավայրԿամպալա, Ուգանդա[2] կամ Ուգանդա
Քաղաքացիություն Ուգանդա[3][4]
ԿրթությունMakerere University Business School?
ՄասնագիտությունԿլիմայական ակտիվիստ և միջազգային ֆորումի մասնակից
Պարգևներ և
մրցանակներ
 Vanessa Nakate Վիքիպահեստում

Կրթություն Խմբագրել

Նակատեն ավարտել է Մակերերեի համալսարանի բիզնես դպրոցի բիզնեսի կառավարում բաժինը[9]։

Կլիմային ուղղված գործողություններ Խմբագրել

Ոգեշնչվելով Գրեգա Թունբերգով՝ Ուգանդայում իր կլիմայական շարժումն սկսելու համար 2019 թվականի հունվարից Նակատեն միայնակ գործադուլ է սկսել կլիմայի ճգնաժամի անգործության դեմ[10]։ Մի քանի ամսվա ընթացքում եղել է միակ ցուցարարն Ուգանդայի խորհրդարանի դարպասներից դուրս[9]։ Ի վերջո, այլ երիտասարդներ սկսել են արձագանքել սոցիալական մեդիայի միջոցով նրա կոչերին, որպեսզի օգնեն ուշադրություն հրավիրել Կոնգոյի անտառների ծանր վիճակի վրա[11]։ Նակատեն հիմնել է «Երիտասարդները հանուն ապագա Աֆրիկայի» շարժումը Աֆրիկայում ստեղծված «Վեր կաց շարժման» նմանությամբ[12]։

2019 թվականի դեկտեմբերին մի քանի երիտասարդ ակտիվիստներից մեկն է եղել, որը ելույթ է ունեցել Իսպանիայում տեղի ունեցած COP25 հավաքույթում[13]։

2020 թվականի հունվարի սկզբին միացել է ամբողջ աշխարհից շուրջ 20 այլ կլիմայական ակտիվիստների հետ ու նամակ ուղարկել Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցներին, կոչ անելով ընկերություններին, բանկերին և կառավարություններին անմիջապես դադարեցնել հանածո վառելիքի սուբսիդավորումը[14]։ Նա Arctic Basecamp խմբի կողմից հրավիրված հինգ միջազգային պատվիրակներից մեկն էր, որը Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում նրանց հետ բնակվել էր Դավոսում. հետագայում, ֆորումի վերջին օրը պատվիրակները միացել են կլիմայի երթին[15]։

2020 թվականի հոկտեմբերին ելույթ է ունեցել Desmond Tutu միջազգային խաղաղության դասախոսության ժամանակ՝ աշխարհի առաջնորդներին կոչ անելով «արթնանալ» և կլիմայի փոփոխությունն ընդունել որպես ճգնաժամ ու այն կապել աղքատության, սովի, հիվանդությունների, հակամարտությունների և կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունների հետ։ «Կլիմայի փոփոխությունը մղձավանջ է, որը ազդում է մեր կյանքի յուրաքանչյուր հատվածի վրա», - ասել է նա։ «Ինչպե՞ս կարող ենք արմատախիլ անել աղքատությունը՝ չնայելով այս ճգնաժամին։ Ինչպե՞ս կարող ենք հասնել զրոյական սովի, եթե կլիմայի փոփոխությունը միլիոնավոր մարդկանց ուտելու բան չի թողնում։ Մենք տեսնելու ենք աղետն աղետի հետևից, մարտահրավերը մարտահրավերի հետևից, տառապանքները տառապանքներից հետո, եթե այս հարցում ոչինչ չձեռնարկվի»։ Նա նաև կոչ է արել առաջնորդներին «հեռանալ իրենց հարմարավետության գոտիներից և տեսնել, թե ինչ վտանգի տակ ենք մենք և ինչ-որ բան ձեռնարկել դրա դեմ։ Սա կյանքի ու մահվան խնդիր է»[16]։

Նակատեն հիմնադրել է «Կանաչ դպրոցներ» նախագիծը՝ վերականգնվող էներգիայի նախաձեռնություն, որի նպատակն է Ուգանդայի դպրոցները տեղափոխել արեգակնային էներգիայով սնուցվելուն ու այս դպրոցներում տեղադրել էկոլոգիապես մաքուր վառարաններ[17]։ Այս պահի դրությամբ նախագիծն իրականացրել է տեղադրումներ վեց դպրոցներում[18]։

2022 թվականի մարտին Ուգանդայի բնապահպան ակտիվիստները հարձակվեցին Արևելյան Աֆրիկայում TotalEnergies մեգա նավթային նախագծի վրա։ Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց չորս առաջատար երիտասարդ ակտիվիստների՝ լոբբինգ անելու կառավարությանը՝ նախագծի վերաբերյալ դիրքորոշում ընդունելու համար։ Վանեսա Նաքեթը նրանցից մեկն էր[19]։։

Դրդապատճառ Խմբագրել

2019 թվականին «Ժողովրդավարություն հիմա» լրատվական հաղորդման ընթացքում Էմի Գուդմանի հետ հարցազրույցում հայտնել է կլիմայի հետ կապված գործողությունների իր դրդապատճառը․ «Իմ երկիրը մեծապես կախված է գյուղատնտեսությունից, հետևաբար մարդկանց մեծ մասը ևս կախված է գյուղատնտեսությունից։ Այսպիսով, եթե մեր գյուղացիական տնտեսությունները ոչնչացվեն ջրհեղեղի պատճառով, եթե տնտեսությունները ոչնչացվեն երաշտի պատճառով, և բերքի արտադրությունը պակաս լինի, դա նշանակում է, որ սննդամթերքի գինը բարձր է լինելու։ Այսպիսով, միայն առավել արտոնյալները կկարողանան սնունդ գնել, իսկ գյուղերում և գյուղական համայնքներում բնակվող մարդկանց մեծամասնությունը դժվարանալու է սնունդ ձեռք բերել բարձր գների պատճառով։ Սա հանգեցնելու է սովի և մահվան։ Բառացիորեն, իմ երկրում անձրևի պակասը նշանակում է սով և մահ անապահով խավի համար»[20]։

Քաղաքական տեսակետներ Խմբագրել

Նակատեն առաջադիմական միջազգային խորհրդի՝ առաջադեմ ձախակողմյան քաղաքականությունը խթանող միջազգային կազմակերպության խորհրդի անդամ է[21]։ Նա քննադատել է կապիտալիզմը՝ այն կապելով շրջակա միջավայրի դեգրադացիայի հետ[22]։

Հակասություններ Խմբագրել

2020 թվականի հունվարին Ասսոշեյթեդ պրես գործակալությունը Նակատեին դուրս է թողել Գրետա Թունբերգի, Լուիզա Նոյբաուերի, Իզաբել Աքսելսոնի ու Լուկինա Տիլլեի հետ Համաշխարհային տնտեսական ֆորումում արված լուսանկարից[23][24]։ Նակատեն մեղադրել է լրատվամիջոցներին ռասիստական վերաբերմունքի մեջ[24]։ Ասսոշիեյթեդ պրեսը հետագայում փոխել է լուսանկարը և նշել, որ ոչ մի վատ դիտավորություն չի եղել՝ առանց իր ներողությունները ներկայացնելու[25]։ 2020 թվականի հունվարի 27-ին գործակալության գործադիր խմբագիր Սալի Բուզբին թվիթերի իր անձնական հաշվում ներողություն է խնդրել գործակալության անունից[26]։ Նակատեն պատասխանել է, որ չի հավատում այդ հայտարարությանը կամ նրանց ներողությանը, պատասխանելով․ «Ինչքան էլ որ այս միջադեպն ինձ անձնական ցավ է պատճառել, ես այնուամենայնիվ ուրախ եմ, որ այն ավելի շատ ուշադրություն է հրավիրել Աֆրիկայի ակտիվիստների վրա։ Միգուցե լրատվամիջոցները սկսեն մեզ վրա ուշադրություն դարձնել ոչ միայն այն ժամանակ, երբ մենք կլինենք կլիմայական ողբերգությունների զոհ»[27]։

Մրցանակներ Խմբագրել

Եղել է 2020 թվականի նոյեմբերի 23-ին հայտարարված BBC-ի 100 կանանց ցուցակում[28]։

Նա նաև եղել է Time100 Next ցուցակում, որը հրապարակվել է «Թայմ» շաբաթաթերթի կողմից 2021 թվականի փետրվարի 17-ին[29]։


Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 BuzzFeed News
  2. 2,0 2,1 2,2 BuzzFeed — 2006.
  3. https://www.rollingstone.com/politics/politics-features/davos-climate-change-roundtable-youth-activists-941166/
  4. https://www.thenation.com/article/archive/ugandas-young-climate-activists-are-going-on-strike/
  5. https://www.bbc.com/news/world-55042935
  6. Schreck J. Sanna Marinân lii mieđettum Helmut Schmidt -puátteevuotâpalhâšume // Anarâš aavisInternet: 2023. — ISSN 2954-2065
  7. Urra Susana, Kitson Melissa (6 December 2019)։ «'Greta Thunberg in Madrid: "I hope world leaders grasp the urgency of the climate crisis"»։ El País։ Արխիվացված է օրիգինալից 24 December 2019-ին։ Վերցված է 25 January 2020 
  8. Hanson James (28 October 2019)։ «3 young black climate activists in Africa trying to save the world»։ Greenpeace UK։ Արխիվացված է օրիգինալից 25 January 2020-ին։ Վերցված է 25 January 2020 
  9. 9,0 9,1 Kisakye Frank (30 May 2019)։ «22-year-old Nakate takes on lone climate fight»։ The Observer։ Արխիվացված է օրիգինալից 22 September 2019-ին։ Վերցված է 25 January 2020 
  10. Feder J. Lester, Hirji Zahra, Müller Pascale (7 February 2019)։ «A Huge Climate Change Movement Led By Teenage Girls Is Sweeping Europe. And It's Coming To The US Next.»։ BuzzFeed News։ Արխիվացված է օրիգինալից 19 January 2020-ին։ Վերցված է 25 January 2020 
  11. Jenkins Carla (25 November 2019)։ «Glasgow student follows Greta Thunberg with 30 day climate crisis strike»։ Glasgow Times։ Արխիվացված է օրիգինալից 25 January 2020-ին։ Վերցված է 25 January 2020 
  12. Bort Ryan (23 January 2020)։ «A Rolling Stone Roundtable With the Youth Climate Activists Fighting for Change in Davos»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից 24 January 2020-ին։ Վերցված է 25 January 2020 
  13. «Climate change: What's Greta been saying at the COP25 conference in Madrid?»։ BBC։ 7 December 2019։ Արխիվացված է օրիգինալից 28 January 2020-ին։ Վերցված է 25 January 2020 
  14. Thunberg Greta (10 January 2020)։ «At Davos we will tell world leaders to abandon the fossil fuel economy»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 25 January 2020-ին։ Վերցված է 25 January 2020 
  15. Sengupta Somini (24 January 2020)։ «Greta Thunberg Joins Climate March on Her Last Day in Davos»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 25 January 2020-ին։ Վերցված է 25 January 2020 
  16. «'Wake up': Climate activist Nakate challenges world leaders»։ The Independent։ 7 October 2019։ Արխիվացված է օրիգինալից 17 October 2020-ին։ Վերցված է 15 October 2020 
  17. «The Green Schools Project: Vanessa Nakate is on a mission to power schools in Uganda with solar energy»։ CleanTech News։ 12 August 2019։ Արխիվացված է օրիգինալից 18 October 2020-ին։ Վերցված է 15 October 2020 
  18. vanessa_vash (14 October 2020)։ «I wanted to drive a transition to renewable energy and provide energy saving cooking stoves for schools in the rural communities. As of now, we have carried out installations in six schools and we look forward to carrying out two more installations» (Թվիթ) 
  19. RFI (17 March 2022)։ «Africa African youth activists in French National Assembly over Total's oil pipeline in East Africa» (Թվիթ) 
  20. Nakate Vanessa (12 December 2019)։ Uganda's First Fridays for Future Climate Striker, Vanessa Nakate, Joins COP25 Protests in Madrid։ Democracy Now!։ Interview with Amy Goodman։ Արխիվացված է օրիգինալից 30 December 2019-ին։ Վերցված է 25 January 2020 
  21. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 30 September 2020-ին։ Վերցված է 17 October 2020 
  22. Կաղապար:Cite instagram
  23. Evelyn Kenya (25 January 2020)։ «Outrage at whites-only image as Uganda climate activist cropped from photo»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 25 January 2020-ին։ Վերցված է 25 January 2020 
  24. 24,0 24,1 «Vanessa Nakate: Climate activist hits out at 'racist' photo crop»։ BBC News։ 24 January 2020։ Արխիվացված է օրիգինալից 24 January 2020-ին։ Վերցված է 25 January 2020 
  25. Easton Lauren (24 January 2020)։ «AP statement on cropped photo»։ AP Definitive Source։ Associated Press։ Արխիվացված է օրիգինալից 25 January 2020-ին։ Վերցված է 25 January 2020 
  26. SallyBuzbee (27 January 2020)։ «Vanessa, on behalf of the AP, I want to say how sorry I am that we cropped that photo and removed you from it. It was a mistake that we realize silenced your voice, and we apologize. We will all work hard to learn from this. @vanessa_vash» (Թվիթ)։ Վերցված է 10 February 2020 
  27. Evelyn Kenya (29 January 2020)։ «'Like I wasn't there': climate activist Vanessa Nakate on being erased from a movement»։ The Guardian 
  28. «BBC 100 Women 2020: Who is on the list this year?»։ BBC News (en-GB)։ 2020-11-23։ Վերցված է 2020-11-23 
  29. «2021 TIME100 Next: Vanessa Nakate»։ Time։ Վերցված է 2021-02-17 

Արտաքին հղումներ Խմբագրել