Իզաբել Աքսելսոն
Իզաբել Աքսելսոն (շվեդերեն՝ Isabelle Axelsson, 2000-ականներ[1]), շվեդ կլիմայական ակտիվիստուհի Ստոկհոլմից (Շվեդիա)[2][3]։
Իզաբել Աքսելսոն | |
---|---|
Ծնվել է | 2000-ականներ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | Կլիմայական ակտիվիստ և միջազգային ֆորումի մասնակից |
Գործունեություն Խմբագրել
2018 թվականի դեկտեմբերից Աքսելսոնը եղել է Շվեդիայում անցկացված «Ուրբաթները հանուն ապագայի» շարժման ակտիվիստներից և կազմակերպիչներից[4][5]։ 2020 թվականի հունվարի վերջին նա Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորում էր այցելել կլիմայական այլ ակտիվիստների հետ, ինչպիսիք են Գրետա Թունբերգը, Լուիզա Նոյբաուերը, Լուկինա Տիլեն և Վանեսա Նակատեն[6][7]։
«Gemeinsam für die Zukunft — Friday For Future und Scientists For Future: Vom Stockholmer Schulstreik zur weltweiten Klimabewegung» գրքի համահեղինակն է[8]։ Գրքում նա պատմել է «Ուրբաթները հանուն ապագայի» շարժման մանրամասները, որպեսզի ընթերցողին հնարավորություն տա ճանաչելու այդ շարժման մասնակիցներից որևէ մեկին[9]։
2020 թվականի փետրվարի 14-ին Գրետա Թունբերգի հետ «Ուրբաթները հանուն ապագայի» շարժման հերթական կլիմայական գործադուլն է անցկացրել, որի ժամանակ հայտնվել են գանգստա ռեփերները։ Քննադատության ալիքից հետո Իզաբելը հայտարարել է.
Մենք նույն շարքում ենք այն մարդկանց հետ, որոնք ելք ունեն դեպի լայն լսարան և որոնք ասելիք ունեն։ Հաճելի է տեսնել, թե ինչպես է ամեն ինչ ընթանում։ Մենք շուրջ 10 հազար մարդ ենք ունեցել նման ակցիաներում, բայց փետրվարին եղանակը մի փոքր ավելի վատ է[10]։ |
COVID-19 համավարակի սկզբից նա բողոքի ակցիաներ է կազմակերպել Ինստագրամում, ինչպես նաև մասնակցել է ZOOM հարթակի տեսակոնֆերանսներին։ 2020 թվականի ապրիլին Վոգ ամսագրին տված հարցազրույցում նշել է․ «Ես գիտեմ, որ շատ մարդիկ, այդ թվում և ես, թվային պիկետներին վերաբերվում են այնպես, ինչպես իրական աշխարհում անցկացվող պիկետներին»[11]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Young climate activist fears words not action at Davos»։ Reuters (անգլերեն)։ 24 January 2020
- ↑ «Isabelle Axelsson och Sophia Axelsson talar för Greta Thunberg | Nordisk Samarbejde»։ norden.org (շվեդերեն)։ Nordic Council։ Վերցված է 2020-01-28
- ↑ Cotton Johnny (24 January 2020)։ «Young climate activist fears words not action at Davos»։ Reuters։ Վերցված է 2020-01-28
- ↑ Rydberg Jenny (23 May 2019)։ «Klimatstrejk i över hundra länder»։ ekuriren.se (շվեդերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-09-ին։ Վերցված է 2020-01-28
- ↑ Annebäck Karin (20 August 2019)։ «Klimatfrågan har inte tagits på allvar»։ ETC (շվեդերեն)։ Վերցված է 2020-01-28
- ↑ Walker Darren (27 January 2020)։ «Charity won't fix inequality. Only structural change will»։ The Guardian։ Վերցված է 2020-01-28
- ↑ Dahir Ikran (24 January 2020)։ «A Ugandan Climate Activist Was Cropped Out Of A News Agency Photo Of Greta Thunberg At Davos»։ BuzzFeed News։ Վերցված է 2020-01-28
- ↑ David Fopp Gemeinsam für die Zukunft - Fridays For Future und Scientists For Future Vom Stockholmer Schulstreik zur weltweiten Klimabewegung. — 1. Auflage. — Bielefeld, 2021. — 300 Seiten с. — ISBN 978-3-8376-5555-1, 3-8376-5555-5
- ↑ transcript։ «Axelsson, Isabelle»։ transcript Verlag (գերմաներեն)։ Վերցված է 2021-02-11
- ↑ «Грета Тунберг привлекла на свою сторону криминал»։ swedinfo.ru (ru-RU)։ Վերցված է 2021-05-05
- ↑ «Как климатические забастовки переходят в онлайн-режим»։ VOGUE Россия (ru-RU)։ Վերցված է 2021-05-05
- ↑ «Girl power goes green: Teens strike for action on climate change»։ NBC News (անգլերեն)։ Վերցված է 16 April 2021