Վաղարշակ Սահակյան

հայ խորհրդային երգիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վաղարշակ Համբարձումի Սահակյան (սեպտեմբերի 15, 1906(1906-09-15)[1], Փայաջուկ, Zulachay Rural District, Central District, Սալմաստի գավառ, Արևմտյան Ադրբեջան, Իրան[1] - ապրիլի 24, 1978(1978-04-24)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային երգիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945

Վաղարշակ Սահակյան
Ծնվել էսեպտեմբերի 15, 1906(1906-09-15)[1]
Փայաջուկ, Zulachay Rural District, Central District, Սալմաստի գավառ, Արևմտյան Ադրբեջան, Իրան[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 24, 1978(1978-04-24)[1] (71 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆուբարաշենի գերեզմանատուն
Մասնագիտություներգիչ
ԱշխատավայրՀայֆիլհարմոնիա[1] և Սայաթ-Նովայի անվան հայկական գուսանական երգի անսամբլ[1]
ԱմուսինՍիրվարդ Մեսրոպյան
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Կենսագրություն

խմբագրել
 
Վաղարշակ Սահակյանի հուշատախտակը Երևանի Մաշտոցի պողոտայում

Ընդհանուր կրթությունը ստացել է Թիֆլիսում, ապա սովորել է Լենինականի երաժշտական ստուդիայում, աշակերտել Նիկողայոս Տիգրանյանին, Դանիել Ղազարյանին։ 1933 թվականից եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար[2]։ 1938 թվականից երգել է Սայաթ-Նովայի անվան հայկական գուսանական երգի անսամբլում (1942 թվականից՝ անսամբլի ղեկավար)։ Որպես երգիչ, հայ աշուղական երաժշտության ոճական տարբեր ուղղությունների գիտակ էր (կատարումն ուղեկցել է սազի նվագով)։ Ճանաչվել է Բաղդասար Դպիրի, Նաղաշ Հովնաթանի, Շիրինի, Միսկին-Բուրջիի, Սայաթ-Նովայի և, հատկապես, Ջիվանու արտասանական բնույթի երգերի կատարումով։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 138.
  2. «Վաղարշակ Սահակյան | Music of Armenia». musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 138