Վաղարշակուպոլիս (նաև՝ Աբառնե, Ավառնե, Ավառնա, Ջերմուկ, թուրքերեն՝ Çermik), հնագույն քաղաք Մեծ Հայքի Ծոփք աշխարհում, Ծովք լճից հարավ, Եփրատի ձախ կողմում[1][2]։

Քաղաք
Վաղարշակուպոլիս
Վարչական տարածքԹուրքիա
ՆահանգԾոփք
Այլ անվանումներԱբառնէ, Ավառնա, Ջերմուկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն50 812 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՔրիստոնյա
Տեղաբնականունվաղարշակուպոլսեցի
Ժամային գոտիUTC+3
Վաղարշակուպոլիս (Թուրքիա)##
Վաղարշակուպոլիս (Թուրքիա)

Պատմություն խմբագրել

Քաղաքը նույնացվում է Հեթական արձանագրություններում հիշատակվող Ավառնայի (Ավարնա) հետ։ Հնուց ի վեր հայտնի է եղել իր բուժիչ և տաք ջրերով։ Վաղարշակուպոլիս է կոչվել 4-րդ դարի վերջից, երբ Բյուզանդիայի կայսր Թեոդոսիոս Ա Մեծը (379—395) այն շնորհել է Մեծ Հայքի արքա Պապի կրտսեր որդուն՝ Վաղարշակ Բ-ին։ Քաղաքը համապատասխանում է օսմանյան Դիարբեքիրի նահանգի Ջերմիկի գավառակի Ջերմուկ քաղաքին[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայաստանը ըստ Աշխարհացոյցի», Սուրեն Երեմյան, Երևան, 193, էջ 31.
  2. 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 3 — 1008 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 251