Վաղարշակուպոլիս
Վաղարշակուպոլիս (նաև՝ Աբառնե, Ավառնե, Ավառնա, Ջերմուկ, թուրքերեն՝ Çermik), հնագույն քաղաք Մեծ Հայքի Ծոփք աշխարհում, Ծովք լճից հարավ, Եփրատի ձախ կողմում[1][2]։
Քաղաք | ||
---|---|---|
Վաղարշակուպոլիս | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Նահանգ | Ծոփք | |
Այլ անվանումներ | Աբառնէ, Ավառնա, Ջերմուկ | |
ԲԾՄ | 700 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 50 812 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա | |
Տեղաբնականուն | վաղարշակուպոլսեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Պատմություն
խմբագրելՔաղաքը նույնացվում է Խեթական արձանագրություններում հիշատակվող Ավառնայի (Ավարնա) հետ։ Հնուց ի վեր հայտնի է եղել իր բուժիչ և տաք ջրերով։ Վաղարշակուպոլիս է կոչվել 4-րդ դարի վերջից, երբ Բյուզանդիայի կայսր Թեոդոսիոս Ա Մեծը (379-395) այն շնորհել է Մեծ Հայքի արքա Պապի կրտսեր որդուն՝ Վաղարշակին։ Քաղաքը համապատասխանում է օսմանյան Դիարբեքիրի նահանգի Ջերմիկի գավառակի Ջերմուկ քաղաքին[1][2], որը եղել է ավան, բերդ, գյուղաքաղաք[3]։
Անվան ստուգաբանություն
խմբագրելԲնակավայրի անվանումը առաջացել է գյուղից 2-3 կմ հեռու բխող տաք հանքային աղբյուրներից։ Աղբյուրների մոտ կար բաղնիք։
Կառույցներ
խմբագրելՄիջին դարերում բնակավայրն ուներ Ջերմիկ անունով բերդ, որի պատճառով համարվում էր բերդավան։
Բնակչություն
խմբագրելXIX դարի սկզբին ուներ 1000 տուն բնակիչ, որի մի մասը հայեր էին։ XX դարի սկզբին ուներ 1500 տուն բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, երկրագործություն և արհեստներն էր։ Զբաղվում էին դարբնությամբ, կոշկակարությամբ, տավագործությամբ և ջրաղացպանությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՋերմուկն ուներ 2 եկեղեցի, որից մեկը կոչվում էր Ս. Աբդլմսեհ։ Գյուղի մերձակա լեռան գագաթին գտնվում է Ջերմիկ բերդը։ Բերդի ավերակները հասանելի էին մինչև 1986 թվականը։
Կրթություն
խմբագրելՔաղաքում գործում էր 2 վարժարան` արական` 50 աշակերտով և իգական` 21 աշակերտուհիներով[4]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Հայաստանը ըստ Աշխարհացոյցի», Սուրեն Երեմյան, Երևան, 193, էջ 31.
- ↑ 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 3 — 1008 էջ։
- ↑ «Դիարբեքիրի նահանգ, Ջերմիկի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 401
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 251)։ |