Ջերմիկի գավառակ
Ջերմիկ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթում` Արղանամադենի գավառում։ Գտնվում էր Արղանա քաղաքից հարավ` Արղանա գետի հովտում։ Վարչական կենտրոնը Ջերմուկ գյուղաքաղաքն է։
Ջերմիկն ու Չնքուշի գավառակը միասին հնում մտնում էին Չորրորդ Հայքի կազմի մեջ։
Անվան ստուգաբանություն
խմբագրելԳավառակը հայտնի էր իր տաք ծծմբային աղբյուրներով, որից էլ առաջացել է Ջերմիկ անվանումը։
Օգատակար հանածոներ
խմբագրելՋերմիկը հարուստ է տաք հանքային աղբյուրներով։ Նրա հանքային ջրերի մասին հիշատակումներ կան անհիշելի ժամանակներից։ Աղբյուրներն հիմնականում ունեն ծծմբային բաղադրություն։
Բնակչություն
խմբագրել1890-ականն թվականներին գավառն ուներ 2400 հայ բնակիչ, իսկ Մեծ եղեռնի նախօրեին 5000-ից ավելի բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԳավառը հայտնի էր իր բանբակով, հացահատիկով, բրնձով, մրգերով և ընտիր խաղողով[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 401
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն