Վահան Մալեզյան

հայ հասարակական գործիչ, թարգմանիչ, բանաստեղծ, գրող

Վահան Ֆրանկյուլի Մալեզյան (սեպտեմբերի 21, 1871(1871-09-21), Սուլինա, Տուլչա, Ռումինիա - 1966[1][2][3], Նիս), հայ գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ։

Վահան Մալեզյան
արմտ. հայ.՝ Վահան Մալէզեան
Ծնվել էսեպտեմբերի 21, 1871(1871-09-21)
ԾննդավայրՍուլինա, Տուլչա, Ռումինիա
Վախճանվել է1966[1][2][3]
Վախճանի վայրՆիս
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, հասարակական գործիչ, ակտիվիստ և գրող
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Romania (1965–1989).svg Ռումինիա և Flag of France (1958–1976).svg Ֆրանսիա
ԿուսակցությունՀնչակյան կուսակցություն
ԱշխատավայրԱրևելյան մամուլ, Ծաղիկ և Անահիտ
Վահան Մալեզյան Վիքիդարանում

ԿենսագրությունԽմբագրել

1871 թվականին Մալեզյանների ընտանիքը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս։ 1887 թվականին Մալեզյանը ավարտել է Կոստանդնուպոլսի հայկական կրթարանը, 1895 թվականին՝ իրավաբանական վարժարանը։ 1896 թվականին տեղափոխվել է Մերսին։ Հարել է Հնչակյան կուսակցությանը, 1897 թվականին բանտարկվել է, մեկ տարի անց ազատվել, այնուհետև մեկնել է Եգիպտոս, որտեղ զբաղվել է իրավաբանությամբ։ Մալեզյանն Եգիպտոսում ռամկավար կուսակցության հիմնադիրներից է (1908)։ Ապրել է Կահիրեում, Բրյուսելում, Փարիզում, Նյու Յորքում, ապա՝ Նիսում, վարել ՀԲԸՄ ընդհանուր քարտուղարի պաշտոնը։ Գրական ասպարեզ է իջել 1880-ական թվականների վերջերին, տպագրվելով «Մասիս» և «Արևելք» պարբերականներում՝ «Զեփյուռ» ծածկանունով։ Նրա չափածո և արձակ գործերի(1895) մի մասն ամփոփվել է «Մրմունջք» (1890) ժողովածուում։ Աշխատակցել է «Արևելյան մամուլ», «Ծաղիկ», «Անահիտ», «Բանբեր գրականության և արվեստի», «Շիրակ» և այլ պարբերականների։ Հրատարակել է «Հուշարձան մը Արվփարյանի» (1911) կենսագրական գրքույկը, «Անիծյալը» (1892) և «Կերոններ» (1912) չափածո, «Տարագրի մը հուշատետրը» (1915) արձակ գործերը։ Ֆրանսիայում ապրած տարիներին լույս է ընծայել «Անցած օրեր...» (1927), «Կարապի երգը» (1949), «Հոգիի ձայներ» (1949), «Մեծ հայրս Հովսեփ Մալեզյան պատվելի» (1949), Ճամբուս վրայ» (1950, հուշագրություններ, նամակներ և այլ նյութեր), «Ճամբուս ծայրը» (1954-1955 թվականներ, հուշեր, հոդվածներ, զանազան գրություններ) գործերը։ Թարգմանություններ է կատարել Ա. Բարբյուսից, Վ. Հյուգոյից, Մորիս Մետերլինկից, Ալբեր Սամենից և ուրիշներից։ Գրել է նաև ֆրանսերեն և թուրքերեն։

Բանաստեղծ Վահան Մալեզյանի ազգային ու գրական վաթսունամյա գործունեությունը, Փարիզ, 1951 թվական։ Զոնամատյան Վահան Մալեզյանի ութսունհինգամյակի աոթիվ, Փարիզ, 1956 թվական։

ԳրականությունԽմբագրել

  • Վահան Մալեզեանի կեանքն ու գործը։ Յուշամատեան իր ութսունամեակին առթիւ (1871–1951), Փարիզ, 1951։

ԵրկերԽմբագրել

  • Սփյուռքահայ բանաստեղծություն (ժողովածու), Ե.,1981։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 154