Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անահիտ (այլ կիրառումներ)

«Անահիտ», գրական-գեղարվեստական հանդես։ Հրատարակվել է Փարիզում, 1898-1911 թթ. և 1929-1949 թթ.-ին (ընդմիջումներով)[1]։

Անահիտ
Տեսակգրական ամսագիր
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրԱրշակ Չոպանյան
Հիմնադրվել էնոյեմբեր 1898
ՀիմնադիրԱրշակ Չոպանյան
Անվանված էԱնահիտ
Երկիր Ֆրանսիա
ԳրասենյակՓարիզ
Լուծարվել էհունիս 1949

Խմբագիր՝ Արշակ Չոպանյան։

Լայնորեն լուսաբանել է հայկական հարցը, հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը։ 1-ին փուլում «Անահիտ»-ում հրապարակվել են քաղաքական իրադարձությունները վերլուծող, ինչպես նաև հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրացմանն ու համախմբմանը նպաստող հոդվածներ։ Քննարկել է հայ ազատագրական շարժման անցած ճանապարհը, նրա թույլ տված սխալներն ու թերությունները։ Սան Ստեֆանոյի պայմանագրից (1878) հետո ընկած ժամանակաշրջանի հիմնական սխալները կապել է ագատագրական շարժման ղեկավարների քաղաքական կողմնորոշման հետ և վճռականորեն հանդես է եկել եվրոպական կողմնորոշման դեմ։ Գտնելով, որ անջատ գործողությունների մարտավարությունը կհանգեցնի պարտության, «Անահիտ»-ը ժողովրդին կոչ է արել լրջորեն պատրաստվել ապստամբության, ընտրել հարմար պահը՝ միայն այդ դեպքում հուսալով դրական արդյունք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԱՆԱՀԻՏ». tert.nla.am. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին. - Անահիտ հանդեսի բոլոր համարները ցանկով սկսած 1898 թվականից մինչև 1949 թվականը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 361