Վահան Ինգլիզյան

հայ բանասեր

Վահան Ինգլիզյան (1897, Արդվին, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1968), հայ բանասեր։

Վահան Ինգլիզյան
Դիմանկար
Ծնվել է1897
ԾննդավայրԱրդվին, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1968
ԿրթությունՎիեննայի համալսարան
Մասնագիտությունբանասեր

Կենսագրություն խմբագրել

Վահան Ինգլիզյանը ծնվել է 1897 թվականին, Արդվինում։ 1912 թվականից սովորել է Վիեննայի Մխիթարյան միաբանության վանքում։ 1922 թվականից կրթությունը շարունակել է Վիեննայի պետական համալսարանում, որն ավարտելիս ստացել է դոկտորի աստիճան[1]։

Վահան Ինգլիզյանը եղել է Մխիթարյան միաբանության անդամ։ Նա զբաղեցրել է կրթական և վարչական պատասխանատու տարբեր պաշտոններ։ Նա ունեցել է բանասիրական բեղուն գործունեություն[1]։

Աշխատություններ խմբագրել

Վահան Ինգլիզյանը գրել է պատմաբանասիրական բազմաթիվ երկեր, հիմնականում՝ գերմաներեն։ Այդ ստեղծագործությունների մի մասը լույս է տեսել նաև հայերեն թարգմանությամբ, մխիթարյանների «Հանդես ամսօրյա» պարբերականում, ինչպես նաև առանձին գրքերով, «Ազգային Մատենադարան» մատենաշարով[1]։

Ինգլիզյանի առավել կարևոր երկերն են՝ «Մխիթար Սեբաստացի, կյանքը և գործը» (Վիեննա, 1929), «Հայաստան ս. Գրքին մեջ» (Վիեննա, 1935), «Հ. Ներսես Վ. Ակինյան» (1954), «Հայաստան երեքգլխյան կռիվներու սկզբնավորության հոսանքին մեջ» (Վիեննա, 1957), «Հայ գրականություն» (1967) և այլն։ Ինգլիզյանը հեղինակ է նաև հայագիտական բազմաթիվ հոդվածների «Հանդես ամսօրյայում» և գերմաներեն գրական հանդեսներում[1]։

Նա գերմաներեն է թարգմանել Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ստեփանյան, Գառնիկ (1981). Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով. Vol. հատոր Բ, Ժ-Մ. Երևան: Սովետական գրող. էջ 10. ISBN 5-550-00265-5.