Վահագն Գրիգորյան (արձակագիր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահագն Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահագն Վահանի Գրիգորյան (մարտի 27, 1942[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, թարգմանիչ, 1972 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։ ԽՄԿԿ անդան 1979 թվականից։
Վահագն Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1942[1] (82 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանիչ և արձակագիր |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | 2009 թվականի «Ժամանակի գետը» վեպի համար արժանացել է ՀՀ պետական մրցանակի։ 2009 թվականի «Ժամանակի գետը» վեպի համար արժանացել է Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի 2002 թվականի «Թռչունի հոգին» ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ արձակի ամենամյա մրցանակի։ 1984 թվականի «Ադամամութ» վեպի համար արժանացել է Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի։ |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Վահագն Գրիգորյան Վիքիդարանում | |
Vahagn Grigoryan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1942 թվականի մարտի 27-ին, Երևանում։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի միջնակարգ դպրոցում (1964-1965), աշխատել է նաև «Հայաստան» հրատարակչությունում (1966-1968), եղել է «Պիոներ» (այժմ՝ «Աղբյուր») ամսագրի պատասխանատու քարտուղար (1968-1974 և 1978-1982), Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար (1986-1994)[2]։
Գրական գործունեություն
խմբագրելՆրա վեպերի և վիպակների հիման վրա «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է ֆիլմեր, ինչպես նաև մուլտիպլիկացիոն ֆիլմեր՝ նրա գրած սցենարներով։ Գրիգորյանի ստեղծագործությունները գրական մամուլում և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, էստոներեն, լիտվերեն, բուլղարերեն, լեհերեն, սլովակերեն, իտալերեն, ռումիներեն։
Հեղինակ է 26 գրքի։
Երկեր
խմբագրել- Թռչունի հոգին, Երևան, 2023։
- Ոստանի վերջին Ճամփորդությունը, Երևան, 2023։
- Ադամամութ, Երևան, 2022։
- Տեղատվություն, Երևան, 2021։
- Պողոս-Պետրոս, Երևան, 2019։
- Ժամանակի գետը, Երևան, 2018։
- Կշեռքը, Երևան, 2017։
- Զարմանալի իրադարձություններ 5-րդ փողոցում, Երևան, 2012։
- Ոստանի վերջին ճամփորդությունը, Երևան, 2009։
- Անտառային հեքիաթներ, Երևան, 2009։
- Ժամանակի գետը, Երևան, 2008։
- Հեքիաթների գիրք, Երևան, 2007։
- Առաջնորդի կյանքն ու մահը, Երևան, 2006։
- Թռչունի հոգին, Երևան, 2002։
- 5-րդ փողոց, Երևան, 1989։
- Ադամամութ, Երևան, 1984։
- Հեքիաթների հովիտը, Երևան, 1983։
- Հեքիաթների քաղաքը, Երևան, 1982։
- Սպիտակ ագռավ, Երևան, 1981։
- Հեքիաթների անտառը, Երևան, 1979։
- Տեղատվություն, Երևան, 1976։
- Թագավորի փոքր որդին, Կարմիր ձյունը, Երևան, 1974։
- Կատակասեր աստվածները, Երևան, 1970։
- Բոլոր օրերի ոտնաձայները, Երևան, 1966։
- Թղթե աղավնիներ, Երևան, 1964։
Թարգմանություններ ռուսերենից և լիտվերենից
խմբագրել- Ալեքսանդր Միլն, Վինի Թուխը և բոլորը-բոլորը, Երևան, 1988, 1972։
- Յուզոաս Բալտաշիս, Ասք Յուզայի մասին (վեպ, թարգմանություն հեղինակակից Նորա Գրիգալավիչյուտե), Երևան, 1987։
- Յոնաս Ավիժյուս, Կորուսյալ օթևան (վեպ, թարգմանության համահեղինակ Նորա Գրիգալավիչյուտե), Երևան, 1981։
- Վասիլ Բիկով, Ապրեինք մինչև լուսաբաց։ Կոթող (վիպակներ), Երևան, 1976։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- Մովսես Խորենացու մեդալ, 2019[3]
- 2009 թվականի «Ժամանակի գետը» վեպի համար արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի[4]։
- 2009 թվականի «Ժամանակի գետը» վեպի համար արժանացել է Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի։
- 2002 թվականի «Թռչունի հոգին» ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ արձակի ամենամյա մրցանակի։
- 1984 թվականի «Ադամամութ» վեպի համար արժանացել է Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի։
- 1977 թվականի «Տեղատվություն» վեպի համար արժանացել է ՀԼԿՄ Կենտկոմի մրցանակի։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9473
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Գրականության եւ արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին
Աղբյուրներ
խմբագրել- Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող».
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահագն Գրիգորյան (արձակագիր)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահագն Գրիգորյան (արձակագիր)» հոդվածին։ |