Վահագն Գրիգորյան (արձակագիր)

հայ արձակագիր, թարգմանիչ
(Վերահղված է Վահագն Գրիգորյանից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահագն Գրիգորյան (այլ կիրառումներ)

Վահագն Վահանի Գրիգորյան (մարտի 27, 1942(1942-03-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, թարգմանիչ, 1972 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։ ԽՄԿԿ անդան 1979 թվականից:

Վահագն Գրիգորյան
Vahagn Grigoryan 04.jpg
Ծնվել էմարտի 27, 1942(1942-03-27) (78 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ և արձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Ուշագրավ աշխատանքներ2009 թվականի «Ժամանակի գետը» վեպի համար արժանացել է ՀՀ պետական մրցանակի։
2009 թվականի «Ժամանակի գետը» վեպի համար արժանացել է Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի 2002 թվականի «Թռչունի հոգին» ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ արձակի ամենամյա մրցանակի։
1984 թվականի «Ադամամութ» վեպի համար արժանացել է Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի։
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներՄովսես Խորենացու մեդալ
Վահագն Գրիգորյան Վիքիդարանում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1942 թվականի մարտի 27-ին, Երևանում։

Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի միջնակարգ դպրոցում, աշխատել է նաև «Հայաստան» հրատարակչությունում (1966-1968), եղել է «Պիոներ» (այժմ՝ «Աղբյուր») ամսագրի պատասխանատու քարտուղար (1968-1974 և 1978-1982), Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար (1986-1994)[1]։

Գրական գործունեությունԽմբագրել

Նրա վեպերի և վիպակների հիման վրա «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է ֆիլմեր, ինչպես նաև մուլտիպլիկացիոն ֆիլմեր՝ նրա գրած սցենարներով։ Գրիգորյանի ստեղծագործությունները գրական մամուլում և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, էստոներեն, լիտվերեն, բուլղարերեն, լեհերեն, սլավոներեն, իտալերեն։

Հեղինակ է 26 գրքի։

ԵրկերԽմբագրել

  • Զարմանալի իրադարձություններ 5-րդ փողոցում, Երևան, 2012։
  • Ոստանի վերջին ճամփորդությունը, Երևան, 2009։
  • Անտառային հեքիաթներ, Երևան, 2009։
  • Ժամանակի գետը, Երևան, 2008։
  • Հեքիաթների գիրք, Երևան, 2007։
  • Առաջնորդի կյանքն ու մահը, Երևան, 2006։
  • Թռչունի հոգին, Երևան, 2002։
  • 5-րդ փողոց, Երևան, 1989։
  • Ադամամութ, Երևան, 1984։
  • Հեքիաթների հովիտը, Երևան, 1983։
  • Հեքիաթների քաղաքը, Երևան, 1982։
  • Սպիտակ ագռավ, Երևան, 1981։
  • Հեքիաթների անտառը, Երևան, 1979։
  • Տեղատվություն, Երևան, 1976։
  • Թագավորի փոքր որդին, Կարմիր ձյունը, Երևան, 1974։
  • Կատակասեր աստվածները, Երևան, 1970։
  • Բոլոր օրերի ոտնաձայները, Երևան, 1966։
  • Թղթե աղավնիներ, Երևան, 1964։

Թարգմանություններ ռուսերենից և լիտվերենիցԽմբագրել

  • Ալեքսանդր Միլն, Վինի Թուխը և բոլորը-բոլորը, Երևան, 1988, 1972։
  • Յուզոաս Բալտաշիս, Ասք Յուզայի մասին (վեպ, թարգմանություն հեղինակակից Նորա Գրիգալավիչյուտե), Երևան, 1987։
  • Յոնաս Ավիժյուս, Կորուսյալ օթևան (վեպ, թարգմանության համահեղինակ Նորա Գրիգալավիչյուտե), Երևան, 1981։
  • Վասիլ Բիկով, Ապրեինք մինչև լուսաբաց։ Կոթող (վիպակներ), Երևան, 1976։

Պարգևներ և մրցանակներԽմբագրել

  • Մովսես Խորենացու մեդալ, 2019[2]
  • 2009 թվականի «Ժամանակի գետը» վեպի համար արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի[3]։
  • 2009 թվականի «Ժամանակի գետը» վեպի համար արժանացել է Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի։
  • 2002 թվականի «Թռչունի հոգին» ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ արձակի ամենամյա մրցանակի։
  • 1984 թվականի «Ադամամութ» վեպի համար արժանացել է Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի։
  • 1977 թվականի «Տեղատվություն» վեպի համար արժանացել է ՀԼԿՄ Կենտկոմի մրցանակի։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2019-05-29 
  3. Գրականության եւ արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին

ԱղբյուրներԽմբագրել

  • Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող» 

Արտաքին հղումներԽմբագրել