Վահագն Ավետիսյան

հայ մանկավարժ

Վահագն Արշակի Ավետիսյան (1919, Ազատան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Վահագն Ավետիսյան
Ծնվել է1919
ԾննդավայրԱզատան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատավայրՇիրակի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Վահագն Ավետիսյանը ծնվել է 1919 թվականին Ախուրյանի շրջանի Ազատան գյուղում։ 1937 թվականին ավարտել է Լենինականի Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը, անցել ուսուցչական աշխատանքի հայրենի գյուղում։ Երբ սկսվեց Խորհրդա-գերմանական («հայրենական մեծ») պատերազմը Ավետիսյանը սովորում էր Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի 4-րդ կուրսում[1]։

1941 թվականի օգոստոսին Ավետիսյանը զորակոչվել է կարմիր բանակ։ Ավարտել է հրետանային դպրոցը, նշանակվել է 89-րդ Հայկական դիվիզիայի 526-րդ գնդի հրետանային դասակի հրամանատար։ Մարտկոցի հրամանատարի պաշտոնով մեկնել է ռազմաճակատ, մասնակցել Հյուսիսային Կովկասի, Թամանի թերակղզու, Կերչի, Սևաստոպոլի, Վարշավայի ազատագրմանը, Օդերի Ֆրանկֆուրտի, Բեռլինի գրավմանը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով և մի շարք մեդալներով[1]։

1945 թվականի դեկտեմբերին Ավետիսյանը կապիտանի զինվորական կոչումով վերադարձել է հայրենի գյուղ, և անցել մանկավարժական աշխատանքի։ Դասավանդել է Լենինականի դպրոցներում։ Ընտրվել է ՀԼԿԵՄ Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար։ 1950 թվականին դասախոսական աշխատանքի է անցել Լենինականի մանկավարժական ինստիտուտում։ Եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղի ֆիզիկայի ամբիոնի ավագ դասախոս[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան
  • Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել