Շիրակի պետական համալսարան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրակ (այլ կիրառումներ)
Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան (ՇՊՀ), բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանի Գյումրի քաղաքում, Հայաստանի ամենամեծ մարզային բուհը։
Շիրակի պետական համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Հապավում | ՇՊՀ |
Տեսակ | համալսարան |
Միջազգային անվանում | Shirak State University named after Mikayel Nalbandian |
Հիմնադրված է | 1934 |
Անվանված է | Միքայել Նալբանդյան |
Ռեկտոր | Երվանդ Սերոբյան |
Ուսանողներ | 3000 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Գյումրի |
Հասցե | Պ.Սևակ 4, Գյումրի 3126, Հայաստան |
Պարգևներ | |
Կայք | shsu.am |
![]() ![]() Շիրակի պետական համալսարան, Հայաստան | |
![]() |
Պատմություն
խմբագրելՄիքայել Նալբանդյանի անվան պետական ինստիտուտը հիմնադրվել է 1934 թվականին Լենինականում, Հայկական ԽՍՀ[1]։ Ինստիտուտի հիմնադիր-ռեկտորն է եղել Ս. Մովսիսյանը (1935-1937): Առաջին ուսումնական տարում ինստիտուտն ունեցել է 100 ուսանող, այդ թվում ապագա մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը և 16 դասախոս։
Կարճ ժամանակահատվածում Ս. Մովսիսյանը պրոֆեսորա-դասախոսական կազմում ընդգրկել է Լենինականի վաստակաշատ ուսուցիչներին և հրավիրել մասնագետներ Երևանից։ Ինստիտուտը դարձել է լենինականցիների պարծանքը և քաղաքի մտավոր կյանքի կենտրոնը։ Սկսած 1949 թվականից այն կրում է Միքայել Նալբանդյանի անունը[2]։
Ներկա պահին համալսարանը պատրաստում է մասնագետների ավելի քան 30 մասնագիտությամբ[3]։ Համալսարանում իրականացվում է բակալավրի՝ առկա և հեռակա համակարգերում, մագիստրատուրայի և հետազոտողի կրթական ծրագրով ուսուցում։ Համալսարանում սովորում են 3000-ից ավելի ուսանող` անվճար և վճարովի ուսուցմամբ։
Համալսարանն ունի իր օրհներգը և զինանշանը։ Համալսարանը գիտական խորհրդի որոշմամբ պարգևատրում է ՇՊՀ-ի շքանշանով և ոսկե մեդալով։
Իր կենսգործունեության 90 տարիների ընթացքում մանկավարժական ինստիտուտը, իսկ այժմ արդեն համալսարանը տվել է ավելի քան 25 000 շրջանավարտ, որոնց մեծ մասը նվիրվել է դպրոցին, պատվախնդրորեն կրել եւ այժմ էլ կրում է մանկավարժի վեհ կոչումը։ Նրանք դպրոցի հազարավոր փորձաշատ կամ նորաթուխ ուսուցիչներ են, հարյուրների հասնող վաստակավոր մանկավարժներ, որոնցից շատերն արժանացել են հասարակության բարձր գնահատանքին, ամենատարբեր պատվավոր կոչումների ու կառավարական պարգևների։
Ֆակուլտետներ
խմբագրելՇիրակի պետական համալսարանն ունի 4 ֆակուլտետ և մեկ հատուկ մասնագիտացված ամբիոն․
- Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ
- Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոն
- Աշխարհագրության և սերվիսի ամբիոն
- Տնտեսագիտության ամբիոն
- Կենսաբանության և քիմիայի ամբիոն
- Հումանիտար գիտությունների ֆակուլտետ
- Հայոց լեզվի և գրականության ամբիոն
- Օտար լեզվի և գրականության ամբիոն
- Պատմության և իրավագիտության ամբիոն
- Հասարակական գիտությունների ֆակուլտետ
- Մանկավարժության ամբիոն
- Սպորտի և արվեստի ամբիոն
- Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոն
- Ռազմական ամբիոն
Հայտնի դասախոսներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կրթություն» հոդվածը «Դպրոցական մեծ հանրագիտարանում»
- ↑ Ինստիտուտի մասին hayazg.info կայքում
- ↑ «ԳՊՄԻ պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- ՇՊՀ-ի պաշտոնական կայքը
- ՇՊՀ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը
- ՇՊՀ-ի պաշտոնական յութուբյան էջը
- ՇՊՀ-ի պաշտոնական ինստագրամյան էջը
- ՇՊՀ-ի պաշտոնական թվիթերյան էջը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիրակի պետական համալսարան» հոդվածին։ |