Վալլաբհբհայ Պատել (հայտնի է նաև Սարդար Պատել անունով), (անգլ.՝ Vallabhbhai Patel, հոկտեմբերի 31, 1875(1875-10-31)[1], Nadiad, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան - դեկտեմբերի 15, 1950(1950-12-15)[2][1][3], Մումբայ, Բոմբեյ), հնդիկ պետական գործիչ, եղել է Հնդկական ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդներից մեկը։ Վալլաբհբհայ Պատելը համարվում է Հնդկաստանի Սահմանադրության հեղինակներից և երկրի քաղաքական կառուցվածքի ստեղծողներից մեկը։

Վալլաբհբհայ Պատել
անգլ.՝ Vallabhbhai Patel և հինդի՝ सरदार वल्लभभाई पटेल
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 31, 1875(1875-10-31)[1]
ԾննդավայրNadiad, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան
Մահացել էդեկտեմբերի 15, 1950(1950-12-15)[2][1][3] (75 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Բոմբեյ
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան,  Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
Կրոնհինդուիզմ
ԿրթությունՄիդլ տաճար և Սիթիի իրավաբանական դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ, տնտեսագետ, բարիսթեր, իրավաբան և ազատության մարտիկ
ԱմուսինJhaverben Patel?
Զբաղեցրած պաշտոններՀնդկաստանի փոխվարչապետ, Հնդկաստանի ներքին գործերի նախարար, Լոկ Սաբխայի անդամ, Հնդկաստանի հիմնադիր ժողովի անդամ, Հնդկաստանի հիմնադիր ժողովի բանակցային հանձնաժողովի անդամ, Հնդկաստանի հիմնադիր ժողովի ղեկավար կոմիտեի անդամ և Հնդկաստանի հիմնադիր ժողովի Խորհրդատվական հանձնաժողովի անդամ
ԿուսակցությունՀնդկական ազգային կոնգրես
Պարգևներ և
մրցանակներ
Բհարատ Ռատնա
ԵրեխաներԴահյաբհայ Պատել և Մանիբեն Պատել
 Vallabhbhai Patel Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Վալլաբհբհայ Պատելը եղել է վեց երեխաներից մեկը։ ծնվել է 1875 թվականին, Բրիտանական Հնդկաստանի Նադիադ փոքրիկ քաղաքում[4][5][6]։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո Պատելը ավարտել է իրավաբանական ֆակուլտետը և դարձել իրավաբան։ Գոդրա և Բալսադ քաղաքներում 1900-1910 թվականներին նա աշխատել է որպես քրեական իրավաբան։ Այդ գործունեության ընթացքում Պատելը դարձել է Բրիտանական Հնդկաստանի ամենահայտնի և հաջողակ իրավաբաններից մեկը։ 1910 թվականին նա մեկնել է Լոնդոն և ընդգրկվել Միդլ-Թեմփլ իրավաբանական կազմակերպությունում։ 1913 թվականին Վալլաբայը վերադարձել է Հնդկաստան և Ահմադաբադ քաղաքում աշխատել որպես փաստաբան։

Նրա հայացքների վրա մեծ ազդեցություն է ունեցել Մահաթմա Գանդին։ Հնդկաստանի անկախության պայքարի ընթացքում Վալլաբհբհայ Պատելը աջակցել է Մահաթմա Գանդիին և դարձել նրա հավատարիմ հետևորդը։

1947 թվականին՝ Բրիտանական Հնդկաստանի անկախությունից հետո Վալլաբայը ստանձնել է ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը։ Պատելը հսկայական ջանքեր է ներդրել Հնդկաստանի սահմանների պաշտպանության գործում։

Ազգին մատուցած ծառայությունների համար նրան տրվել է Սարդար (առաջնորդ, առաջնորդ) պատվավոր մականունը։

Վալլաբհբհայ Պատելը մահացել է 1950 թվականի դեկտեմբերի 15-ին Բոմբեյում, նրա մարմինը դիակիզվել է։

Հիշատակում

խմբագրել
 
Վալլաբհբհայ Պատելի արձանը Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Նարմադա շրջանում

Վալլաբհբհայ Պատելի անունն է Ահմադաբադի Սարդար Վալլաբհայ Փաթելի անվան միջազգային օդանավակայանը, Սարդար Սարովար ամբարտակը, ուսումնական հաստատություններ, տաճարներ, մարզադաշտ և թանգարան։

2018 թվականի հոկտեմբերի 31-ին բացվել է աշխարհի ամենաբարձր արձանը` Վալլաբհբհայ Պատելի հուշարձանը։ Այն պաշտոնապես ստացել է Միասնության արձան անվանումը, նրա բարձրությունը կազմում է 182 մետր, իսկ պատվանդանով կառույցի ընդհանուր բարձրությունը՝ 240 մետր։ Այդ արձանը մոտ չորս անգամ ավելի բարձր է, քան Նյու Յորքի Ազատության արձանը[7][8][9]։

 
Մի քանի արձանների չափերի համեմատություն․ Միասնության արձան՝ 240 մ (պատվանդանի հետ), Գարնանային տաճարի Բուդդա՝ 153 մ (պատվանդանի հետ), Ազատության արձան (Նյու Յորք)՝ 93 մ (պատվանդանի հետ), Մայր հայրենիքը կանչում է (Վոլգոգրադ), Հիսուս Քրիստոսի արձան (Ռիո Դե Ժանեյրո), Դավիթ (Միքելանջելո) (Ֆլորենցիա)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Патель Валлабхаи // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Munzinger Personen (գերմ.)
  4. «Vallabhai Patel». TheFreeDictionary.com (3rd ed.). The Great Soviet Encyclopedia. 1970–1979.
  5. Vallabhbhai PatelԲրիտանիկա հանրագիտարանում
  6. «Sardar Vallabhbhai Patel». Indian National Congress. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. «Gujarat: Statue of Unity expected to attract 10,000 tourists daily».
  8. «Հնդկաստանում այսօր բացվել է աշխարհի ամենաբարձր արձանը». Ազատություն Ռադիոկայան. 2018 թ․ հոկտեմբերի 31.
  9. «В Индии построили самую высокую статую в мире». ТАСС. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալլաբհբհայ Պատել» հոդվածին։