Միասնության արձան (հինդի՝ स्टैच्यू ऑफ यूनिटी), Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման գործիչ և նախկին վարչապետ Վալլաբհբհայ Պատելի արձանը Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Նարմադա շրջանում։ Այն աշխարհի ամենաբարձր արձանն է[1]։ Արձանի բարձրությունը 182 մետր է, պատվանդանի հետ բարձրությունը հասնում է 240 մետրի[2][3]։ Միասնության արձանը մոտ 4 անգամ բարձր է Ազատության արձանից[4]։

Արձան
Միասնության արձան
स्टैच्यू ऑफ यूनिटी
Statue of Unity.jpg
Արձանը 2019 թվականին
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Նախագծի հեղինակՌամ Սուտար
Հիմնադրման թվական2018, հոկտեմբերի 31

Արձանի կառուցման ծրագրերի մասին հայտարարվել է 2003 թվականին[5]։ 2018 թվականի հոկտեմբերի 31-ին այն բացել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին[6][7]։ Կառույցն արժեցել է 430 մլն դոլար[7]։ Արձանն իր շրջակա կառույցների հետ զբաղեցնում է 20 հազար քառ․ մ տարածք և շրջապատված է 12 քառ․ կմ մակերես զբաղեցնող արհեստական լճով։

Մի քանի արձանների չափերի համեմատություն․ Միասնության արձան՝ 240 մ (պատվանդանի հետ), Գարնանային տաճարի Բուդդա՝ 153 մ (պատվանդանի հետ), Ազատության արձան (Նյու Յորք)՝ 93 մ (պատվանդանի հետ), Մայր հայրենիքը կանչում է (Վոլգոգրադ), Հիսուս Քրիստոսի արձան (Ռիո Դե Ժանեյրո), Դավիթ (Միքելանջելո) (Ֆլորենցիա)։

.

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել