Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, հիմնադրվել է 1924 թվականի դեկտեմբերի 10-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի և Արշակ Ադամյանի կողմից[1]։
Հանդիսանում է Հայաստանում պրոֆեսիոնալ նվագախմբային արվեստի առաջատար կոլեկտիվը։ Ֆիլհարմոնիկի գործունեությունը միտված է բարձրացնելու ունկնդրի մշակութային և երաժշտական պատրաստվածությունը՝ կանոնավոր կերպով հանդես գալով դասական սիմֆոնիկ և օպերային, ինչպես նաև ժամանակակից և ազգային երաժշտության համերգներով։
Ֆիլհարմոնիկը ներկայացնում է նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և մտադիր է իր ծրագրերում ներգրավել նոր գործեր, որոնք կարող են հետաքրքրել ինչպես հավատարիմ ունկնդիրներին և երաժշտության գիտակներին, այնպես էլ երիտասարդներին և Հայաստան այցելող զբոսաշրջիկներին։
ՀԱՖՆ-ը նաև Հայաստանի յուրահատուկ դեսպանն է և հաճախ հյուրախաղերով հանդես է գալիս արտերկրում։ Հայ և օտարազգի ականավոր մենակատարների մասնակցութամբ՝ նվագախումբն Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի և այլ անվանի հայ կոմպոզիտորների գործերի լավագույն ներկայացնողն է։
2014 թ. նոյեմբերի 27-ին ՀՀ Կառավարության որոշմամբ շնորհվել է «ազգային» կարգավիճակ[2]:
Գեղարվեստական ղեկավարներԽմբագրել
- Էդուարդ Թոփչյան (2000 թ.-ից)
- Լորիս Ճգնավորյան (1989-1998 թթ.), (1999-2000 թթ.)
- Միքայել Ավետիսյան (1998-1999 թթ.)
- Վահագն Պապյան (1987-1989 թթ.)
- Մարտին Ներսիսյան (1986-1987 թթ.)
- Ռաֆայել Մանգասարյան (1985-1986 թթ.)
- Վալերի Գերգիև (1981-1985 թթ.)
- Դավիթ Խանջյան (1974-1981 թթ.)
- Արամ Քաթանյան (1970-1973 թթ.)
- Ռուբեն Վարդանյան (1967-1970 թթ.)
- Միքայել Մալունցյան (1945-1960 թթ.), (1966-1967 թթ.)
- Օհան Դուրյան (1960-1965 թթ.)
- Միքայել Տերյան (1965-1966 թթ.)
- Կոնստանդին Սարաջյան (1941-1945 թթ.)
- Գևորգ Բուդաղյան (1932-1933 թթ.)
- Սուրեն Չարեկյան (1928-1932 թթ.)
- Ալեքսանդր Սպենդիարյան (1926-1928 թթ.)
- Արշակ Ադամյան (1924-1926 թթ.)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ»։ apo.am։ Վերցված է 2015-11-20
- ↑ «Կառավարության որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov»։ www.e-gov.am։ Վերցված է 2015-11-20