Վալենտինա Վարդուհի Կարախանյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարախանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վալենտինա Վարդուհի Ալեքսանդրի Կարախանյան (իտալ.՝ Valentina Vartui Karakhanian, հունվարի 5, 1979(1979-01-05), Սուխլիս, Ախալցխայի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի իտալաբնակ գիտնական[1], երաժիշտ[2], «Սուրբ Աթոռը և Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը՝ ըստ Վատիկանի գաղտնի արխիվի և Պետքարտուղարության պատմական արխիվի փաստաթղթերի» Արխիվացված 2019-04-19 Wayback Machine գրքի[3] համահեղինակ, Վատիկանի գաղտնի արխիվում, ինչպես նաև Վատիկանի Պետքարտուղարության պատմական արխիվում հետազոտող, Իտալիայի հայ տաղանդների միության հիմնադիր ու թիմի ղեկավար, «Արտույտների ագարակը» ֆիլմի երգերի կատարող։

Վալենտինա Վարդուհի Կարախանյան
Ծնվել էհունվարի 5, 1979(1979-01-05) (45 տարեկան)
ԾննդավայրՍուխլիս, Ախալցխայի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական և երաժիշտ
Քաղաքացիություն Իտալիա
ԿրթությունՀռոմի Ուրբանեան համալսարան, Հռոմի «Աուզիլիում» համալսարան, Վատիկանի պալեոգրաֆիայի, դիվանագիտության և արխիվիստիկայի բարձրագույն դպրոց
Թեմաներ«Սուրբ Աթոռը և Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը՝ ըստ Վատիկանի գաղտնի արխիվի և Պետքարտուղարության պատմական արխիվի փաստաթղթերի»

Կենսագրություն խմբագրել

Վալենտինա Վարդուհի Կարախանյանը ծնվել է 1979 թվականինին Վրաստանի Ախալցխայի շրջանի Սուխլիս (Սխվիլիսի) գյուղում, Ալեքսանդր և Մարիամ Կարախանյանների ընտանիքում։ Հասունության վկայականը ստանալուց հետո, Վալենտինան Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե առաջնորդ՝ Հայր Ներսես Արքեպիսկոպոս Տեր-Ներսիսեանի կողմից կրթաթոշակ է ստանում և սրբազան հայրեր Մանուել եպիսկոպոս Սեթյանի ու Նշան եպիսկոպոս Կարաքեհեյանի առաջնորդությամբ տեղափոխվում է Հռոմ՝ համալսարանական կրթություն ստանալու։ Սովորել է Կաստել Գանդոլֆոյի Ուրբանեան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, ինչը թույլ է տվել հետագայում ընդունվել Հռոմի «Auxilium» համալսարանը, որտեղ սկզբում ստանում է փիլիսոփայության և աստվածանանության բակալավրի, այնուհետև՝ հոգեբանության մագիստրոսի աստիճան։ Երկար տարիներ աշխատել է Իտալիայում Հայաստանի դեսպանատանը՝ որպես դեսպանի օգնական։ 2002 թվականից հանդիսանում է Իտալիայում Կամիլյանների միաբանության Սուրբ Կամիլլո բարեգործական հիմնադրամի Աշոցքի «Տիրամայր Նարեկ» (Redemptoris Mater) հիվանդանոցի ներկայացուցիչը։ Մի շարք ֆիլմերում, այդ թվում Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակ» (La Masseria delle allodole)[4] և Մարկո Բելլոկկիոյի (Marco Bellocchio) «L’ora di religione» երգերի կատարող է։ 2014 թվականին ստացել է Վատիկանի պալեոգրաֆիայի, դիվանագիտության և արխիվիստիկայի բարձրագույն դպրոցի դիպլոմ, իսկ 2015 թվականին՝ Հռոմի Ուրբանյան վարժարանի Սրբերի կանոնականացման բարձրագույն փորձագետի որակավորում։ Այժմ (2017) հետազոտող է Վատիկանի գաղտնի արխիվում, ինչպես նաև Վատիկանի Պետքարտուղարության պատմական արխիվում[5]։ Համահեղինակ է «Սուրբ Աթոռը և Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը՝ ըստ Վատիկանի գաղտնի արխիվի և Պետքարտուղարության պատմական արխիվի փաստաթղթերի»[1] Արխիվացված 2019-04-19 Wayback Machine գրքի, որ լույս է տեսել 2016 թվականինին Իտալիայում, Գուերինի (Guerini) հրատարակչության կողմից[6]։ Կարախանյանը Իտալիայի հայ տաղանդների միության հիմնադիրն ու թիմի ղեկավարն է[7]։

Կրթություն խմբագրել

  • 1994 թվականին Ախալցխայում ստացել է երաժշտության և արվեստի մասնագիտական դպրոցի դաշնամուրի և երգչախմբի ղեկավարության դիպլոմ։
  • 1996 թվականին Սուխլիսի միջնակարգ դպրոցից՝ հասունության վկայական։
  • 1998 թվականին՝ Կաստել-Գանդոլֆոյի Ուրբանիան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի նախապատրասական գիտելիքների վկայական։
  • 1999 թվականին՝ Պավիայի պետական համալսարանի իտալերեն լեզվի բարձրագույն մակարդակի իմացության վկայական։
  • 2003 թվականին Հռոմի «Աուզիլիում» համալսարանից ստացել է բակալավրի աստիճան։
  • 2008 թվականին Հռոմի «Աուզիլիում» համալսարանում պաշտպանել է գիտական թեզ՝ «Մեղավորության զգացումից մեղքի զգացում. հոգեբանական հեռանկար» թեմայով և ստացել մագիստրոսի աստիճան։
  • 2014 թվականին ստացել է Վատիկանի պալեոգրաֆիայի, դիվանագիտության և արխիվիստիկայի բարձրագույն դպրոցի դիպլոմ։
  • 2015 թվականին ստացել է Հռոմի Ուրբանեան համալսարանի Սրբերի կանոնականացման բարձրագույն փորձագետի որակավորման դիպլոմ։

Աշխատանքային փորձ խմբագրել

  • 1997-1998 թվականներին աշխատել է Հռոմի «Maria Ausiliatrice» տարրական դպրոցում, որպես ասիստենտ -դաստիարակ։
  • 1998-1999 թվականներին՝ Պավիա քաղաքի «Nido d’infanzia» դպրոցում՝ ասիստենտ-դաստիարակ։
  • 1999-2001 թվականներին աշխատել է Հռոմի Քահանայապետական Լևոնյան Հայ վարժարանում, որպես Պատրիարքի քարտուղար և գրադարանի վարիչ։
  • 2002 թվականին՝ իտալացի ռեժիսոր Մարկո Բելլոկկիոյի (Marco Bellocchio) «L’ora di religione» ֆիլմում երգերի կատարող:[2]
  • 2004-2015 թվականներին եղել է Իտալիայի, Պորտուգալիայի, Սան Մարինոյի, Մալթայի, Սլովենիայի և Խորվաթիայի հանրապետություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանի օգնական։
  • 2006 թվականին՝ իտալացի ռեժիսոր Մարկո Բելլոկկիոյի «Regista di matrimoni» ֆիլմում համագործակից և երգչուհի։
  • 2007-2008 թվականներին եղել է Իտալիայում հայկական մշակույթի օրերի գլխավոր համակարգող։
  • 2007 թվականին Հռոմում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կենտրոնական գրասենյակի Երևանի Երիտասարդական էսթետիկայի կենտրոնի ցուցահանդեսի կուրատոր։
  • 2007 թվականին՝ Հռոմի Կաստել Սանտ Անջելոյում «Հայաստանի գույներ» ցուցահանդեսի կուրատոր և համակարգող։
  • 2007 թվականին՝ Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմում երգերի կատարող և «Հայրիկ ջան» հատվածի հեղինակ։

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վատիկանի «Սպիտակ գիրք»-ն առաջին անգամ ընդգրկվել է հայոց ցեղասպանության մասին աշխատությունում
  2. «ԱՐՏՈՒՅՏՆԵՐԻ ԱԳԱՐԱԿԸ»ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
  3. Վատիկանյան նոր տեղեկությունները՝ Հայոց ցեղասպանության մասին
  4. The Lark Farm - Ով սիրուն սիրուն
  5. «ԵՂԵՌՆԸ ՎԱՏԻԿԱՆՅԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  6. Նոր գրքի լույսընծայում Իտալիայում՝ Հայոց Ցեղասպանության մասին
  7. «Հռոմի Պապի խոսքերը ստիպեցին ինձ մտորել՝ ո՞վ է հայ երիտասարդը». Իտալիայի հայ տաղանդները համախմբվում են

Տես նաև խմբագրել