Վազիանի ռազմաբազա
Վազիանի ռազմաբազա (վրաց.՝ ვაზიანის სამხედრო ბაზა), ռազմաբազա, որը գտնվում է Վրաստանում՝ Թբիլիսիից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա։ Ռազմաբան գտնվում է 41.6947 լայնության և 45.0467 երկայնության վրա։ Բուն ռազմաբազայի տարածքը զբաղեցնում է մոտ 10, 000 հեկտար տարածություն։
Վազիանի ռազմաբազա վրաց.՝ ვაზიანის სამხედრო ბაზა | |
---|---|
Նկարագրություն | |
Տեսակ | Բազա ռազմական, ավիաբազա և aerodrome? |
Տեղագրություն | Վազիանի, Վրաստան |
Երկիր | Վրաստան |
Ընթացիկ վիճակ | գործող ռազմաբազա |
Ընթացիկ սեփականատեր | Վրաստանի պաշտպանության նախարարություն |
Vaziani Military Base Վիքիպահեստում |
Վազիանի ավիատարածքը գտնվում է 41°37′41″ հս․ լ. 45°01′51″ ավ. ե.HGЯO[1] աշխարհագրական կորդինատներում և ունի ռազմավարական կարևոր նշանակություն, քանի որ այն հարմար է վայրէջքի համար միջին մեծության (Իլ 76) և ծանր քաշային (Ան 124) տիպի օդային տրանսպորտների համար[2]։
Պատմություն
խմբագրելԽորհրդային միության ժամանակաշրջանում, Վազիանիում տեղակայված է եղել 171-րդ հատուկ զորաջոկատի զորավարժարանը։ Վերջինս գործում էր 1-ին մեխանիզացված կորպուսի կազմում։ Ռազմաբազայի ավիացիոն հատվածում տեղակայված է եղել 283-րդ ավիացիոն դիվիզիան (34-րդ օդային բանակը)։
Վրաստանի անկախացումից հետո, ռուսները շարունակեցին վերահսկել երկրի տարածքում գտնվող մի քանի ռազմաբազաները։ Վազիանին եղել է այդ ռազմաբազաներից մեկը։ Մյուս ռազմաբազաները եղել են Գուդաութայում, Ախալքալաքում և Բաթումում։ Հենց Վազիանիից է Իգոր Գիորգաձեն ռազմական ինքնաթիռով տեղափոխվել Մոսկվա, երբ 1995 թվականին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի վրա հարձակում էր եղել։
1999 թվականին Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունը և Վրաստանը ստորագրեց համատեղ հուշագիր, որ մինչև 2001 թվականի հուլիսի 1-ը ռուսական ռազմական ուժերը դուրս են բերվելու Գուդաութայի և Վազիանիի ռազմաբազաներից։
Ռուսները ռազմաբազան վերջնականորեն զիջել են 2001 թվականի հունիսի 29-ին։ Ռուսների դուրս գալուց հետո՝ ռազմաբազան զբաղեցրել են Վրաստանի օդային ուժերի առաջին հետևակային բրիգադը։
2008 թվականի հուլիսին ռազմաբազայի տարածքում անց է կացվել «Արագ արձագանք 2008» (անգլ.՝ Immediate Response 2008), որը ամերիկյան զինված ուժերի կողմից կազմակերպված օպերատիվ վարժանքներ էին Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի համար։
Վազիանի ռազմաբազան ռմբակոծվել է 2008 թվականի օգոստոսի Ռուս-վրացական պատերազմի ժամանակ։
Վազիանիի ռազմաբազայի տարածքը իր զորավարժությունների համար նախատեսված տարածքներով ընտրվել է ՆԱՏՕ-Վրաստան միացյալ զորավարժարանի կառուցման համար, որը ստացել է JTEC պայմանական անվանումը։ ՆԱՏՕ-ի և Վրաստանի համար նախատեսված այդ կրթական զորավարժարանի կառուցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2014 թվականին՝ Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ[3]։
"Noble Partner 2015" զորավարժության ժամանակ, ամերիկյան 173-րդ ռազմաօդային բրիգադի մարտական խումբը և 3-րդ հետևակային դիվիզիոնի 1-ին հետևակային բրիգադի հատուկ ուժերը ռազմաբազա են բերել ընդհանուր թվաքանակով 14 M2 Bradley տիպի հետևակի մարտական մեքենաներ, որոնք վրացական կողմի հետ միասին պետք է մասնակցեին համատեղ զորավարժություններին։ Զորավարժությունների ժամանակ վրացակա կողմը օգտագործում էր ԲՄՊ 2 տիպի հետևակի մարտական մեքենանե[4]։
«Noble Partner 2016» զորավարժության համար համար, որը տեղի է ունեցել 2016 թվականին Վազիանիի ռազմաբազայի զորավարժարանում, Միացյալ Նահանգների զինված ուժերը ռազմաբազայում տեղակայել են մի քանի տասնյակ M1 Abrams տիպի տանկեր[5]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազիանի ռազմաբազա» հոդվածին։ |