Վազիանի (վրաց.՝ ვაზიანი, մինչև 1945 թվականը՝ Դամպալո), գյուղ Վրաստանի Մցխեթ-Մթիանեթ մարզի Մցխեթի մունիցիպալիտետում, Քսանի գետի ձախ ափին, Մցխեթ քաղաքից 29 կմ հեռավորության և ծովի մակարդակից 580 մ բարձրության վրա։

Գյուղ
Վազիանի
վրաց.՝ ვაზიანი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեՄցխեթ-Մթիանեթ
ՄունիցիպալիտետՄցխեթի մունիցիպալիտետ
ԲԾՄ580 մ
Բնակչություն526[1] մարդ (2014)
Ազգային կազմվրացիներ 98,7 %[2]
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995
Վազիանի (Վրաստան)##
Վազիանի (Վրաստան)

Բնակչությունը խմբագրել

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 590 բնակիչ, հիմնականում վրացիներ, իսկ 2014 թվականին, այնտեղ ապրում էր 526 մարդ։

Պատմական հուշարձաններ խմբագրել

Վազիանիից հյուսիս-արևելք պահպանվել է ուշ միջնադարյան գյուղատեղի՝ գմբեթավոր եկեղեցով և հայերեն ու վրացերեն տապանագրերով, շիրմաքարերով գերեզմանատեղի։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (ժողովրդական հորջորջումը՝ Զումբիանի) կառուցվել է 1691 թվականին, ներսից խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր կառույց է, արևելյան մասում` կիսաշրջանաձև խորանով։ Շինված է աղյուսից, սակայն պատերի շարվածքում կան նաև գետաքարից շարքեր։ Մուտքերը երկուսն են՝ արևմուտքից և հյուսիսից։ Գլանաձև հիմքի վրա բարձրացող գմբեթի ութանիստ թմբուկի նիստը մշակված է կամարաշարով։ Թմբուկի յուրաքանչյուր նիստում նեղ և բավական բարձր լուսամուտներ են։ Արևելյան ճակատը և հարավային պատի արևելյան հատվածը զարդարված են սեղանաձև կտրվածքով «հայկական» խորշերով։ Արտաքին հարդարանքի ուշագրավ տարրերից են արևմտյան ճակատին ագուցված հայերեն արձանագրություններով խաչքարերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
  2. Ethnic composition of Georgia 2014
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 226