Տիգրան Տերոյան (1873, Վան - 1898, Կուռուբաշ, Արտամետ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն, առավել հայտնի Վազգեն մականվամբ), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, խմբապետ, հայդուկապետ, բանաստեղծ, Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։

Վազգեն
Դիմանկար
Ծնվել է1873
ԾննդավայրՕսմանյան կայսրություն, Վան քաղաք
Մահացել է1898 թվականի հունվարի 2
Մահվան վայրՕսմանյան կայսրություն, Վանի նահանգ, Կուռուբաշ գյուղ
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Կենսագրություն խմբագրել

Սկզբնապես անդամագրվել է Արմենական կուսակցությանը, ապա ՀՅԴ-ը։ Քույր Զարուհին (Ժենյա) և կրտսեր եղբայրը Վարազդատը (Վազրիկ) նմանապես եղել են ՀՅԴ անդամներ և ակտիվորեն օժանդակել Վան-Վասպուրականում հայ ազատագրական շարժմանը։

ՀՅԴ կուսակցության անդամ։ Սովորել է Վանի Հայկազյան կենտրոնական վարժարանում։ 1893 թվականին ազատագրական գործունեության համար ձերբակալվել է։ Բանտից ազատվելուց հետո՝ 1895 թվականին անցել է Սալմաստ։ Այնտեղից Նիկոլ Դումանի 60-հոգանոց խմբի հետ, ճանապարհին կռիվներ մղելով, անցել է Վան։ Նրա ջոկատում է գործել Անդրանիկը (Օզանյան)։ 1896 թվականի հունիսին Վազգենը մասնակցել է Վանի ինքնապաշտպանությանը։ Դեմ է եղել Խանասորի արշավանքին (1897 թ. հուլիսի 25Գուրգենի խմբում կռվել է Սպահան լճի մոտ։ Խուսափել է մասնակի և վաղաժամ ընդհարումներից, ձգտել գաղտնորեն զինելով ժողովրդին՝ նախապատրաստել ընդհանուր ապստամբության։ Կազմել է ընդհանուր ապստամբության առաջին հրահանգը։ Կողմ է եղել հայ-ասորական մարտական զինակցությանը։

Զոհվել է 1898 թվականի հունվարի 2-ին Վանից ոչ հեռու գտնվող Կուռուբաշ գյուղի ջրաղացում, երբ թուրքերը պաշարել էին նրան և իր զինակից ընկեր Շատախցի Միքոյին (Արշակ Չալկադրյան)։

Հիշատակ խմբագրել

1906 թվականին Ժնևում լույս է տեսնում Անդրանիկ Օզանյանի «Մարտական հարահանգներ»-ը, որը նշանավոր հայդուկը ի թիվս մյուս ֆիդայիների, նվիրում է նաև Վազգենի հիշատակին։ 1943 թվականին Աթենքում վարդապետ ձեռնադրվելիս Կարապետ Լևոն Պալճյանը, որը հետագայում հայտնի է դառնում որպես Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոս, ընդունում է Վազգենի անունը։ Վասպուրականի հետ կապված անձինք յուրօրինակ կերպով պահպանել են հայդուկի հիշատակը՝ իրենց զավակներին կոչելով Վազգենի անունով։

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։