Վազգեն Գաբրիելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Վազգեն Արշալույսի Գաբրիելյան (հունվարի 20, 1937, Արտիմետ, Վաղարշապատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1979), պրոֆեսոր (1981)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1978 թվականից։
Վազգեն Գաբրիելյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1937 (86 տարեկան) Արտիմետ, Վաղարշապատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գրականագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան և Երևանի համալսարան |
Պաշտոն(ներ) | դեկան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1960) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1979) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ամուսին(ներ) | Ժենյա Քալանթարյան |
Երեխա(ներ) | Վահե Գաբրիելյան և Վաչե Գաբրիելյան |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Էջմիածնի շրջանի Ալիբեկլու (այժմ՝ Արտիմեդ) գյուղում։ 1955 թվականին ավարտել է Էջմիածնի մանկավարժական ուսումնարանը, 1960 թվականին՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1960-1966 թվականներին աշխատել է «Երևանի համալսարան» թերթում նախ որպես գրական աշխատող, ապա՝ պատասխանատու քարտուղար, 1966 թվականից՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի խորհրդահայ (այժմ՝ հայ նորագույն) գրականության ամբիոնում։ 1981 թվականից նույն ամբիոնի վարիչն է։ 1996-2000 թվականներին եղել է բանասիրության ֆակուլտետի դեկանը։
1964 թվականին «Ռուբեն Որբերյանի կյանքը և ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1979 թվականին «Դանիել Վարուժան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
Վազգեն Գաբրիելյանը մեծ ներդրում ունի ինչպես սփյուռքահայ գրողների (Վահան Թեքեյան, Դանիել Վարուժան, Մուշեղ Իշխան) երկերի, այնպես էլ տարբեր հեղինակների չափածո և արձակ ստեղծագործությունների ժողովածուների հրատարակության գործում[1][2][3]։ ԽՄԿԿ անդամ 1962 թվականից։
Երկերի մատենագրությունԽմբագրել
- Իմ կանաչ հինավուրց թթենին (արձակ բանաստեղծություններ), Երևան, 1962, 50 էջ։
- Ռուբեն Որբերյան, Երևան, 1964, 116 էջ։
- «Լենինի կերպարը հայ գրականության մեջ», Երևան, 1969, 44 էջ։
- Արևմտահայ բանաստեղծներ. գրական դիմագծեր, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1971, 216 էջ։
- Սովետական Հայաստանը և սփյուռքահայ գրողները, Երևան, «Գիտելիք», 1975, 28 էջ։
- Դիմանկարներ (սփյուռքահայ գրողներ), Երևան, «Սովետական գրող», 1976, 204 էջ։
- Դանիել Վարուժան։ Կյանքը և գործը, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1978, 432 էջ։
- Սփյուռքահայ գրականություն, Երևան, 1987։
- Դասականների ժամանակը, Երևան, 1997։
- Գրավոր խոսք, Երևան, 2004։
- Գրականության մեր ժամանակը, Երևան, 2006։
- Սփյուռքահայ գրականություն, Երևան, 2008։
Պարգևներ և կոչումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 112։
- ↑ Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 175։
- ↑ Ով ով է. Կենսագրական հանրագիտարան, Հայեր, հատոր 1, Երևան, ՀՀՀ, 2005, էջ 248-249։
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին