Վահե Գաբրիելյան
Վահե Վազգենի Գաբրիելյան (մայիսի 16, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն։
Վահե Գաբրիելյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | դիվանագետ |
Ծնողներ | Վազգեն Գաբրիելյան Ժենյա Քալանթարյան |
Կրթություն
խմբագրել- 1972-1982 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 139 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը։
- 1982-1989 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը, որի ավարտական կուրսն անց է կացրել ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Դեյվիդսոն քոլեջում։
- 1989-1993 թթ. սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ռոմանագերմանական բաժնի ասպիրանտուրայում։
- Սովորել է Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1983-1985 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
- 1992 թ-ից ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դասախոս
- 1994-2003 թ. ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ
- 2003 թվականից ունի դոցենտի կոչում (ԵՊՀ)։
- 2012-2013 թթ. դասավանդել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։
- 2016-2017 թթ. դասավանդել է Հայ-ոռւսական (սլավոնական) համալսարանում։
- 1993-1994 թթ. և 1997-2003 թթ. եղել է ՀՀ նախագահի թարգմանիչ։
- 1994-1998 թթ. արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների, ապա ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժիններում՝ երրորդ, երկրորդ, առաջին քարտուղար, կատարել է ՄԱԿ-ի բաժնի վարիչի պարտականություններ։
- 1996-1998 թթ. որպես թարգմանիչ աշխատել է նաև ՀՀ սահմանադրական դատարանում։
- 1998-2003 թթ. ՀՀ նախագահի մամուլի քարտուղար։
- 2003 թ. մարտին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
- 2005 թ. դեկտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով նշանակվել է Իռլանդիայում առաջին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
- 2010 թ. հունիսի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[1]։
- 2012 թ. մարտի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[2]։
- 2010 թ. հուլիսից ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրենն է։
Դիվանագիտական աստիճան
խմբագրելԱրտակարգ և լիազոր դեսպան
Այլ գործունեություն
խմբագրել1992-1998 թթ. հանդես է եկել որպես համաժամանակյա և հաջորդական թարգմանություններ կատարող թարգմանիչ։
Անգլիայի Արտոնագրված լեզվաբանների ինստիտուտի անդամ է։
Լուսանկարների երկու` «Բրիտանիա» (Երևան, 2009 թ. և Ստեփանակերտ, 2010 թ.) և «Արցախ» (Երևան, 2011 թ. և Ստեփանակերտ, 2012 թ.) անհատական ցուցահանդեսների հեղինակ է։
Հեղինակն է "Artsakh: the People and Land of Karabakh" (2011 թ.) և "Armenian Heritage and UNESCO" (2017 թ.) գրքերի, ունի տպագրված գիտական հոդվածներ և թարգմանություններ։
2018 թ. ստեղծված «Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներ» առցանց հանրագիտարան նախագծի հեղինակն է։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու որդի։ Գրականագետներ Վազգեն Գաբրիելյանի և Ժենյա Քալանթարյանի որդին է, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի եղբայրը։
Նախորդող Կասյա Աբգարյան |
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյան 1998-2003 |
Հաջորդող Աշոտ Քոչարյան |
Նախորդող Արմեն Սարգսյան |
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյան 2003 թ. մարտ – 3 հունիսի 2010 թ. |
Հաջորդող Կարինե Ղազինյան |
Նախորդող {{{Նախորդող}}} |
Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյան 2005 թ. դեկտեմբեր – 12 մարտի 2012 թ. |
Հաջորդող Կարինե Ղազինյան |