Ժենյա Քալանթարյան

հայ գրականագետ

Ժենյա Անդրանիկի Քալանթարյան (1942, մայիսի 24, Սևքար), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1988 թ.), պրոֆեսոր (1990 թ.Հայաստանի գրողների միության անդամ (1987 թ.ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, 2016 թվական։

Ժենյա Քալանթարյան
Ծնվել էմայիսի 24, 1942 (80 տարեկան)
Մասնագիտությունգրականագետ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
Պարգևներ
ԱմուսինՎազգեն Գաբրիելյան
ԶավակներՎաչե Գաբրիելյան
Վահե Գաբրիելյան
Ժենյա Քալանթարյան Վիքիդարանում

Վազգեն Գաբրիելյանի կինը։

ԿենսագրությունԽմբագրել

Ժենյա Քալանթարյանը ծնվել է 1942 թվականին, Իջևանի շրջանի Սևքար գյուղում։ 1964 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, 1968 թվականին՝ ասպիրանտուրան։

1969 թվականից աշխատում է ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնում, 1972 թվականից՝ ավագ դասախոս, 1976 թվականից՝ դոցենտ, 2007 թվականից ԵՊՀ գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի վարիչն է, 2000 թվականից ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի գրականագիտության գծով գիտական աստիճաններ շնորհող խորհրդի նախագահն է[1]։

Հեղինակ է 12 գրքի, դպրոցական դասագրքերի (համահեղինակ), մեկ բուհական ձեռնարկի, 70-ից ավելի գիտական հոդվածների[2]։

Պարգևներ, մրցանակներԽմբագրել

ԵրկերԽմբագրել

  • Եղիշե Չարենց (ուսումնասիրություններ), Եր., 2012:
  • Գրական հորիզոններ, Եր., 2008:
  • Ուրվագծեր արդի հայ գրականության, Եր., 2006:
  • Անդրադարձներ (հոդվածների ժողովածու), Երևան, 2003։
  • Անդրադարձներ, Եր., 2002:
  • Հայ գրականագիտության պատմություն, Եր., 1986:

ԸնտանիքԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 584-585։