Վադիմ Սոբկո
Վադիմ Նիկոլաևիչ Սոբկո (ուկրաիներեն՝ Собко Вадим Миколайович, մայիսի 5 (18), 1912, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 12, 1981[2], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի գրող։ Ստալինի 3-րդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1951)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Վադիմ Սոբկո | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5 (18), 1912 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 12, 1981[2] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և դրամատուրգ |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Կիևի համալսարանի բանասիրական ֆակուլտետ |
Ժանրեր | վեպ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Խարկովի տրակտորի գործարան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՎադիմ Սոբկոն ծնվել է 1912 թվականին Մոսկվայում, զինվորականի ընտանիքում։ 1930 թվականին ավարտել է Լուգանսկի արդյունաբերական պրոֆտեխնիկական դպրոցը։ 1930-1934 թվականներին աշխատել է Խարկովի տրիկոտաժի գործարանում որպես փականագործ։ 1934-1939 թվականներին սովորել է Կիևի համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից աշխատել է զինվորական թերթերի խմբագրություններում։ Բեռլինի համար մղվող մարտերում ծանր վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո աշխատել է Գերմանիայում Խորհրդային ռազմական ադմինիստրացիայի «Սովետսկոյե պովո» թերթում։ 1959-1966 թվականներին եղել է Ուկրաինայի գրողների միության վարչության նախագահի տեղակալ[3]։
Մահը
խմբագրելՄահացել է 1981 թվականին։ Թաղված է Կիևի Բայկովե գերեզմանատանը։
Պարգևներ
խմբագրել- Ստալինի 3-րդ աստիճանի մրցանակ, 1951
- Տարաս Շևչենկոյի անվան ՈւԽՍՀ պետական մրցանակ, 1975[4]
- Կարմիր աստղի երկու շքանշան (1942, 1944)
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (1945)
Ստեղծագործություններ
խմբագրելՏպագրվել սկսել է 1930-ական թվականներին։
- «Աստղերի ուղին», վեպ-տրիլոգիա, 1943-1947
- «Ճերմակ բոց», 1952
- «Մարզադաշտ», 1954
- «Սովորական կյանք», 1957
- «Արծաթյա շոգենավը», 1961
- «Մատվենյան նեղուց», 1962
- «Դաժան ընկեր», 1963
- «Չորրորդ վաշտը», 1965
- «Դատավոր Մալախովի գործը», 1959
- «Կոմերիտական գիշերներ», 1967
- «Պատվո լեգիոն», 1970
- «Մադոնա», 1973
- «Բանալի», 1978
Պիեսներ
- «Երկրորդ ճակատում», 1949
- «Կյանքը նորից է սկսվում», 1950
Կինոսցենարներ
- «Երբ սկսվում է պատանեկությունը», 1959
- «Ծաղիկը քարի վրա», 1962
Գրականություն
խմբագրել- Моргаенко П. Вадим Собко // Літературні портрети. - К., 1960. - Т. 2.
- Письменники Радянськоі Україні. Біобібліографічний довідник. - К., 1970.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Собко Вадим Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
- ↑ «Վադիմ Նիկոլաևիչ Սոբկո». Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2016-04-24-ին.