Վագրի աչք (միներալ)

Վագրի աչք, հիմնական բաղադրիչը՝ սիլիցիումի երկօքսիդ (SiO2), գունավորումը պայմանավորված է հիմնականում երկաթի օքսիդով (Fe2O3), ոսկեգույնից մինչև կարմրադարչնագույն մետամորֆ ապար՝ մետաքսի փայլով, ցուցաբերում է լուսային խաղ։ Խտությունը տատանվում է 2.64-2.71 սահմանում[1]։ Լինելով քվարցի տարատեսակ վագրի աչք և կապույտ գույնի բազեի աչք՝ միներալները իրենց մատաքսի փայլը ստանում են քվարցի բյուրեղների զուգահեռ սերտաճումների և ամֆիբոլների փոփոխված մանրաթելերի շնորհիվ[2][3]։

Վագրի աչք
Tiger's eye.jpg
Ընդհանուր
Բանաձև
(կրկնվող միավորը)
Սիլիցիումի երկօքսիդ, SiO2
Նույնականացում
Բյուրեղային համակարգեռանկյունային բյուրեղային համակարգ
Մոոսի կարծրություն5.5 - 6
ՓայլՄետաքսանման
Ձգողականություն2.64 – 2.71
ԵնթակատեգորիաՔվարց
"Photograph of a chunk of rock containing horizontal bands which contain golden fibers which are positioned vertically within the bands"
Անմշակ վագրի աչք Հարավային Աֆրիկայից
"Photograph of a polished ovoid stone with bands containing shimmering golden fibers"
Օվալաձև մշակած երկաթի օքսիդի շերտերով վագրի աչք
"Photograph of the surface of a stone which shows horizontal alternating bands of red and black with a band of golden-colored fibers in a band across the center"
«Երկաթե վագր»
"A photograph of a green stone with a pink fibrous band going across the surface diagonally"
Սերպենտին վագրի աչք Արիզոնայից

Վագրի աչքի այլ տեսակներ, հանքերԽմբագրել

Երկաթե վագրը ձևափոխված քար է, որը հիմնականում բաղկացած է վագրի աչքից, կարմիր յաշմայից և սև հեմատիտից։ Գույների ալիքաձև կոնտրաստ զոլերը և փայլը ստեղծում են գրավիչ մոտիվներ և հիմնականում օգտագործվում են ոսկերչության մեջ։ Երկաթե վագրը տարածված դեկորատիվ քար է, որն օգտագործվում է ամենատարբեր ոլորտներում՝ սկսած ուլունքներից, վերջացրած դանակի բռնակոթերով։ Արդյունահանվում է հիմնականում Հարավային Աֆրիկայում, Արևմտյան Ավստրալիայում, Բիրմայում, Հնդկաստանում, Նամիբիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Կանադայում, Չինաստանում, Կորեայում և Իսպանիայում[4]։

ԱՄՆ Արիզոնա և Կալիֆոռնիա նահանգներում սերպենտինի նստվածքներում ժամանակ առ ժամանակ հայտնաբերվում է կատվի աչք միներալը՝ քրիզոլիտի թելիկներով։ Դրանք արդյունահանվում ու վաճառվում են որպես «Արիզոնայի վագրի աչք» և «Կալիֆոռնիայի վագրի աչք»[5][6]։ Իսկ անորակ խալցեդոնը, որը պարունակում է ամֆիբոլային թելիկներ, գովազդում են որպես Նամիբիայից և Չինաստանից բերված վագրի աչք[7]։

Որոշ երկրներում համարում են, որ այս քարը քշում է չար աչքը[8]։

Մշակման փուլեր, նմանակումներԽմբագրել

Սովարաբար ակնեղենը ձևավորում են կաբոշոնի տեսքով, որպեսզի առավելագույնս ցուցադրվի նրանց գրավչությունը։ Կարմիր քարերը սկզբում զգուշորեն ենթարկում են ջերմային մշակման։ Մուգ քարերի գույնը արհեստականորեն բացում են ազոտական թթվի օգնությամբ (HNO3)[9]:

Մեղրագույն քարերն օգտագործվում են քրիզոբերիլի ավելի արժեքավոր քարերի ընդօրինակման համար, օրինակ՝ կատվի աչք, բայց նմանությունը այդքան էլ համոզիչ չէ։ Արհեստական թելապակին վագրի աչքի սովարական նմանակումն է, որն արտադրվում է գույների լայն տեսականիով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Listing of SG of gems and gem simulants Archived 2006-09-04 at the Wayback Machine., Berkeley.edu
  2. «Tiger's Eye»։ mindat.org։ Վերցված է մայիսի 16, 2016 
  3. Heaney Peter, Fisher Donald (April 2003)։ «New interpretation of the origin of tiger's-eye»։ Geology 31 (4): 323–326։ doi:10.1130/0091-7613(2003)031<0323:NIOTOO>2.0.CO;2։ Վերցված է մայիսի 16, 2016 
  4. Schumann Walter (2009)։ Gemstones of the World (Fourth ed.)։ New York, New York: Sterling Publishing։ էջ 140։ ISBN 978-1-4027-6829-3 
  5. Flagg Arthur Leonard (1958)։ Mineralogical Journeys in Arizona։ Scottsdale: F.H. Bitner։ էջեր 92–93 
  6. USGS (1908–1909)։ «Cat's Eye or Tiger-Eye»։ Mineral Resources of the United States / Department of the Interior, United States Geological Survey (Washington, D.C.: US Government Printing Office) 2: 802 
  7. Pietersite on Mindat.org
  8. The Encyclopedia of Superstitions By Richard Webster, p.257
  9. O'Donoghue Michael (1997)։ Synthetic, Imitation, and Treated Gemstones։ Boston, Massachusetts: Butterworth-Heinemann։ էջեր 125–127։ ISBN 0-7506-3173-2 

Արտաքին հղումներԽմբագրել