Սերպենտին, օձաքար[1][2] (ֆրանսերեն serpentine, լատիներեն serpens - օձ․ սերպենտինների մի մասի գունավորումը հիշեցնում է օձի կաշի), շերտավոր սիլիկատների ենթադասի միներալ։ Քիմիական կազմը՝ Mg6[Si4O10](OH)8։ Ըստ ձևի և բյուրեղային ցանցի ձևափոխման բնույթի նշվում են սերպենտինի երեք հիմնական տարբերակ՝ անտիգորիտ (մանրաթեփուկավոր, թերթավոր), քրիզոտիլ (նրբաթելավոր), լիզաոդիտ (նրբահատիկավոր)։ Բյուրեղային համակարգը մոնոկլինային է։ Գույնը, կախված Fe3+ և Fe2+ պարունակությունից և հարաբերակցությունից, ինչպես նաև Ni խառնուրդներից, լինում է սպիտակ, դեղնավուն, կանաչ, մուգ գորշ կանաչավուն։ Կարծրությունը՝ 2․1-3, խտությունը՝ 2550 կգ/մ3։ Սերպենտինը սերպենտինիտների ապար կազմող միներալն է։ Հոծ սերպենտինն (սերպոֆիտը) օգտագործվում է որպես զարդաքար։

Սերպենտին

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Զ.Ա. Հացագործյան, Ա.Հ. Դարբինյան, Ն.Գ. Հովումյան, Գ.Հ. Սրվանձտյան։ «Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարան։ Серпентин»։ www.nayiri.com։ Երևան։ էջ 433 ։ ISBN 5-89700-082-4։ Վերցված է 2020-08-09 
  2. «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/539 — Վիքիդարան»։ hy.wikisource.org։ էջ 539։ Վերցված է 2020-08-09 


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 344