Ամֆիբոլներ (հին հունարեն՝ ἀμφίβολος - երկակի), ապար կազմող միներալների մեծ խումբ՝ մագնեզիումի, երկաթի, կալցիումի, ավելի քիչ՝ ալյումինի և ալկալիների սիլիկաթթվածնային միացություններ։ Ստրուկտուրայի հիմքն են կազմում տեսքի անվերջ շղթայական սիլիկատները՝ խմբի պարտադիր մասնակցությամբ։

Ամֆիբոլներ
Կատեգորիաmineral supergroup?
Ենթակատեգորիաինոսիլիկատներ

Հատկություններ խմբագրել

 
Ամֆիբոլ (Сa2Mg5Si8O22(OH)2)

Բյուրեղանում են մոնոկլինային կամ ռոմբային համակարգերում պրիզմատիկ, ասեղնաձև բյուրեղներով, երբեմն տալիս են թելավոր ագրեգատներ։

Գույնը տարբեր է՝ անգույնից մինչև սև։ Սովորաբար հանդիպում են՝ սև, կանաչ, կապույտ և գորշ ամֆիբոլներ։ Կարծրությունը՝ 5-6, խտությունը՝ 2800-3460 կգ/մ3։

Տեսակներ խմբագրել

Բյուրեղաքիմիական հատկանիշներով ամֆիբոլները լինում են՝

  • հողալկալային
  • ալկալային։

Ծագմամբ լինում են՝

  • մագմատիկ
  • մետամորֆային։

Ստացվում են նաև արհեստական ճանապարհով։ Ամֆիբոլների նուրբ թելավոր տեսակները կոչվում են ամֆիբոլասբեստ։

Տարածում խմբագրել

Ամֆիբոլները առավելապես տարածված են հրային և մետամորֆայիև ապարներում։ Հաճախ հանդիսանում են երկրորդային միներալներ՝ տեղակալելով, օրինակ, պիրոքսեններին։ Ամֆիբոլները քայքայվելով վերածվում են քլորիտի, էպիդոտի, երկաթի օքսիդի և կավահողի։

Կիրառում խմբագրել

Ամֆիբոլասբեստը օգտագործվում է տեխնիկայում՝ որպես հրակայուն նյութ։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամֆիբոլներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 338