Boston Dynamics, ամերիկյան ընկերություն, որը մասնագիտանում է ռոբոտաշինության և ճարտարագիտության մեջ։ Հիմնադրվել է 1992 թվականին Մարկ Ռայբերտի կողմից։ Կենտրոնակայանը գտնվում է Մասաչուսեթսի Ուոլթեմ քաղաքում։

Boston Dynamics
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հիմնադրված1992 և նոյեմբերի 6, 1992
Գլխադասային գրասենյակՈւոլթեմ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]
Գլխավոր քարտուղարMarc Raibert?[2]
Վերադաս կազմակերպությունHyundai Motor Company[3]
Անձնակազմ497 մարդ[4]
ՀիմնադիրMarc Raibert?
Կայքbostondynamics.com

Boston Dynamics-ը առավել հայտնի է մի շարք բարձր շարժականությամբ ռոբոտների մշակմամբ, այդ թվում Spot-ը, Handle-ը, Wildcat-ը, Atlas-ը, LS3-ը, Sanflea-ը, Rhex-ը և Bigdog-ը[5]։ 2019 թվականին Spot-ը դարձավ Boston Dynamics-ի կողմից թողարկված առաջին ռոբոտը, որը հասանելի է սպառողների համար[6]։

2020 թվականի դեկտեմբերին Boston Dynamics-ը գնվել է Hyundai Motor Group-ի կողմից SoftBank-ից[7]։

ՊատմությունըԽմբագրել

Ընկերությունը հիմնադրվել է Մարկ Ռայբերտի կողմից, ով 1992 թվականին անջատեց ընկերությունը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից։ Ընկերությունը հիմնադրման վաղ ժամանակներում հիմնականում աշխատել է այնպիսի ռոբոտաշինական նախագծերի վրա, որոնք ֆինանսավորվում էին բանակի կողմից։[1]

2013 թվականին, երբ Խոր ուսուցումը սկսեց մեծ հետաքրքրություն ձեռք բերել, Google-ի դուստր ընկերություն X Development-ը գնեց Boston Dynamics-ը չբացահայտված գումարի դիմաց[8]։ Բայց Google-ի Boston Dynamics-ին շահութաբեր բիզնես դարձնելու անհաջող փորձից հետո, 2017-ին այն վաճառվեց ճապոնական ներդրումային հսկա SoftBank-ին՝ 165 միլիոն դոլարի դիմաց։

2019 թվականի ապրիլին, Boston Dynamics-ը ձեռք բերեց Սիլիկոնային հովտում գտնվող ստարտափ Kinema Systems-ը[9]։

2020 թվականի դեկտեմբերին Hyundai Motor Group-ը ձեռք է բերել ընկերության 80% բաժնեմասը SoftBank-ից` մոտավորապես 880 մլն դոլարի դիմաց։

ԱրտադրանքներԽմբագրել

Spot

2016 թվականի հունիսի 23-ին ընկերությունը թողարկեց spot-ը, որը կշռում է 25կգ և ունի 81սմ հասակ[10]։Spot-ը կարող է կատարել մի շարք գործառույթներ, ներառյալ աստիճաններով բարձրանալ և հեշտությամբ նավարկել դժվարանցանելի տեղանքով։ Այն նաև բավական փոքր է փակ տարածքներում օգտագործելու համար։ Spot-ը կարող է փոխարինել մարդուն մի շարք գործառույթներում՝ նվազեցնելով մարդկային կորստի վտանգը։ Օրինակ՝ այն կարող է մարդու փոխարեն կատարել ստուգումներ հեռավոր և վտանգավոր վայրերում։ Այն կարող է նաև կատարել պահեստավորման գործընթացը ավելի արագ և արդյունավետ կերպով քան սովորական մարդը։

 
Spot ռոբոտը

Handle

Handle-ը շարժական ռոբոտ է, որը համատեղում է անհարթ տեղանքում նավարկելու կարողությունը և անիվների արդյունավետությունը։ Այն ունի մանիպուլյատոր թև, որն ունակ է վերցնել ծանր արկղեր։ Այն ունի նաև ճոճվող «պոչ», որն օգնում է նրան հավասարակշռել և դինամիկ կերպով շարժվել նեղ տարածքներում[11]։

Atlas

 
Atlas ռոբոտը

Atlas-ը մարդանման ռոբոտ է, որը թողարկվել է 2013 թվականին[12]։ Այն ունի 89կգ քաշ, 1,5մ հասակ և կարող է զարգացնել մինչև 2,5մ/վ արագություն[13]։ Atlas-ը ունի այնպիսի բարդ կառավարման համակարգ, որը սկանավորում է շրջակա միջավայրը և հնարավորություն տալիս ռոբոտին կատարել բազմազան տեղաշարժեր։Այն օգտագործում է նաև 3D տպագիր մասեր ՝ ուժի և քաշի հաբերակցությունն ապահովելու համար, որն անհրաժեշտ է թռիչքների և այլ տեղաշարժերի համար[14]։ 2017 թվականի նոյեմբերի 16-ին Boston Dynamics-ը YouTube-ում թողարկեց տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է Atlas-ը ցատկում տուփերի վրա, 180 աստիճան թեքվում ցատկելիս և հետընթաց պտույտ կատարում[15]։

BigDog

 
BigDog ռոբոտը

BigDog-ը չորքոտանի ռոբոտ է, որը քայլում է, վազում և տանում ծանր բեռներ։ Այն ծառայում է որպես օգնական՝ օգնելու զինվորներին ծանր բեռներ կրելիս[16]։ BigDog-ը ունի 91սմ երկարություն, 76սմ բարձրություն և կշռում է 110կգ։ Այն ունակ է անցնել դժվարանցանելի տեղանքով, վազել 6,4կմ/ժ արագությամբ, կրել մինչև 150կգ ծանրություն ունեցող բեռ և բարձրանալ 35 աստիճանի թեքությամբ տեղանքում։ BigDog-ի քայլքը վերահսկվում է չորս ոտքերի միջոցով, որոնցից յուրաքանչյուրը հագեցած է չորս հիդրավլիկ գլանների շարժիչներով, որոնք սնուցում են հոդերը[17]։ Գործարկիչների վրա կառուցված են համատեղ դիրքի և ուժի սենսորներ, և շարժումը վերահսկվում է սենսորները կառավարող բորտ համակարգչի միջոցով։


Տես ՆաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.bizjournals.com/boston/news/2017/06/08/alphabet-to-sell-off-waltham-based-boston-dynamics.html
  2. Robot maker Boston Dynamics replaces CEO to prepare for ‘new stage of growth’
  3. https://www.itworldcanada.com/article/hyundai-acquires-boston-dynamics-for-921-million/439449
  4. https://growjo.com/company/Boston_Dynamics#employee-data
  5. «Legacy Robots»։ Boston Dynamics (անգլերեն)։ Վերցված է 2021-10-07 
  6. «Boston Dynamics' Spot Robot Dog Goes on Sale Here's everything we know about Boston Dynamics' first commercial robot»։ https://spectrum.ieee.org (անգլերեն)։ Վերցված է 2021-10-07 
  7. «Press Release»։ Boston Dynamics (անգլերեն)։ Վերցված է 2021-10-07 
  8. Dickson Ben (2020-12-15)։ «The fate of Boston Dynamics»։ TechTalks (en-US)։ Վերցված է 2021-10-07 
  9. «Boston Dynamics enters logistics market with Kinema Systems acquisition»։ www.therobotreport.com 
  10. «All You Need To Know About Boston Dynamics’ Spot»։ https://analyticsindiamag.com/ 
  11. «Handle»։ https://robots.ieee.org/ 
  12. «Atlas (robot)» (անգլերեն)։ 2021-09-09 
  13. «Ատլաս (ռոբոտ)» (հայերեն)։ 2021-10-24 
  14. «THE MOST DYNAMIC HUMANOID ROBOT»։ www.bostondynamics.com 
  15. (hy-AM) What's new, Atlas?, https://www.youtube.com/watch?v=fRj34o4hN4I, վերցված է 2021-10-09 
  16. «BigDog - ROBOTS: Your Guide to the World of Robotics»։ robots.ieee.org (անգլերեն)։ Վերցված է 2021-10-09 
  17. «BigDog» (անգլերեն)։ 2021-08-29 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

http://www.bostondynamics.com/