Արմեն Պետրոսյան (Մենչ)

Հայ դերասան, պրոդյուսեր և հաղորդավար

    Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «կարճ տարբերակ»)
Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

Արմեն Պետրոսյան (առավել հայտնի է Մենչ անունով[1], սեպտեմբերի 26, 1975(1975-09-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, պրոդյուսեր և հաղորդավար։

Արմեն Պետրոսյան
Ծնվել էսեպտեմբերի 26, 1975(1975-09-26) (48 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Քաղաքացիություն Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնեություն
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, հաղորդավար, DJ producer, հեռուստահաղորդավար և հեռուստատեսային պրոդյուսեր
Ամուսին(ներ)Քրիստինա Սմսարյան
Երեխա(ներ)Էլինա, Աշոտ և Մարիա Պետրոսյաններ
IMDbID 7263798
ԿինոՊոիսկID 4235258
instagram.com/mench.petrosyan

Կենսագրություն խմբագրել

Արմեն Պետրոսյանը ծնվել է 1975 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանում։ Մինչ 9-րդ դասարանը սովորել է Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցում,1992 թվականին ավարտել է Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցը։ 1998 թվականին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Հայտնի է «Ֆուլ Հաուս» սիթքոմից, որտեղ նկարահանվել է Սերգեյի դերում։ Նրա հաղորդումներից հայտնի են «Բլեֆը», «7,5»-ը, «Երեկոյան կոկտեյլը», «Սուպեր դուետը» (2007-2014[2])։ Նա նաև «Ֆուլ Հաուս» սիթքոմի պրոդույսերն է։ «Yere1» հաղորդման ընթացքում Պետրոսյանը արձակել է «Ես մենակ եմ, տխուր եմ» հումորային երգը։

Կարիերա խմբագրել

  • 1994-2000թթ. — ՈւՀԱ«Նոր հայեր» թիմի հիմնադիրներից մեկը (1994թ. Հայաստանի չեմպիոն,1997թ. Բարձրագույն լիգայի հաղթող, 1998թ.Ամառային Սուպերգավաթի չեմպիոն)
  • 2002-2005թթ. — Հայ TV հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր[3]
  • 2003-2005թթ. — «Երեկոյան կոկտեյլ» հաղորդման հեղինակ և հաղորդավար
  • 2005-2008թթ. — «Բլեֆ» հաղորդաշարի համահեղինակ և հաղորդավար[4]
  • 2006թ. — «Սուպեր դուետ» երաժշտական նախագծի պրոդյուսեր
  • 2007-2009թթ. — «7,5» հումորային ներկայացման հիմնադիր և դերասան
  • 2009թ.— Ֆորտ Բոյար միջազգային հեռուստախաղի մասնակից
  • 2009-2014թթ. — «Yere1» սիթքոմի դերասան և պրոդյուսեր
  • 2012թ.— «Եռաչափ սեր» երիտասարդական հումորային հեռուստասերիալի պրոդյուսեր
  • 2013թ.— Արմենիա հեռուստաընկերության «Տնից-տուն» հաղորդաշարի պրոդյուսեր
  • 2014-2015թթ. — «Արի պայմանավորվենք» հումորային հաղորդման հաղորդավար և պրոդյուսեր
  • 2014թ. — «Aльпинисты» ֆիլմի դերասան
  • 2014-2019թթ. — «Ֆուլ Հաուս» սիթքոմի պրոդյուսեր և դերասան
  • 2015-2018թթ. — Արմենիա հեռուստաընկերության ամանորյա ծրագրերի պրոդյուսեր
  • 2016-2017թթ. — Արմենիա հեռուստաընկերության ժամանցային ծրագրերի պրոդյուսեր
  • 2016-2019թթ. — «Ռադիո Ջան»-ի տնօրեն
  • 2017-2018թթ. — «Դեպի երազանք»[5] և «Դեպի երազանք 2»[6] հեռուստանովելի պրոդյուսեր
  • 2018թ.— «Մենչ Challenge» հեռուստահաղորդման հաղորդավար և պրոդյուսեր
  • 2019թ. — «Ֆուլ Yere1» նախագծի դերասան և պրոդյուսեր
  • 2020թ.— «Հարս չկա» սիթքոմի պրոդյուսեր
  • 2021թ. — «Չամադան» ներկայացման դերասան
  • 2022թ. — «Սիրո հասակ» սիթքոմի պրոդյուսեր

Երաժշտական պրոդյուսեր խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Դեր
2009-2014 «Yere1» Պատգամավոր Վիպոյան, Ռազմիկ և Լարիս (կնոջ դեր)
2015-2019 «Ֆուլ հաուս» Սերգեյ
2019 «Ֆուլ Yere1» Սերգեյ
2022 «Վարչապետ 2050» Քնքուշ Ավո
2023-2024 «Բոլոլա» Գնդապետ Արամ Տաթևյան
Տեսահոլովակներ
Տարի Անվանում Արտիստ
2015 «Հիմա կիմանա» Միհրան Ծառուկյան

Անձնական կյանք խմբագրել

2002 թվականին ամուսնացել է Քրիստինա Սմսարյանի հետ։ Նրանք ունեն 3 երեխա, ավագ դուստրը՝ Էլինան, ծնվել է 2003 թվականին, իսկ երկվորյակներ Աշոտն ու Մարիան` 2008 թվականին։ Քրիստինա Սմսարյանը մինչ ամուսնանալը եղել է մոդել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արմեն Պետրոսյան (Մենչ). Ինձ համար ամենակարևորը տաղանդը չէ, այլ մարդկային հատկանիշները
  2. «Արմեն Պետրոսյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  3. «2002 թվականին հրավեր ստացա աշխատելու «Հայ TV»–ում՝ որպես պրոդյուսեր». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  4. «Blef -TV Mini-Series (2005–2008)».
  5. «Ֆիլմի գաղափարը պրոդյուսեր Արմեն Պետրոսյանինն է».
  6. «Նկարահանվում է «Դեպի երազանք 2». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել