Սարգիս Խանոյան

հայ լրագրող, խմբագիր
(Վերահղված է Ս. Խանոյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խանոյան (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Խանոյան (այլ կիրառումներ)

Սարգիս (Սերգո) Խանոյան (մարտի 13 (25), 1877[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1937[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Սարգիս Խանոյան
Ծնվել էմարտի 13 (25), 1877[1]
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1937[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց և Մանկավարժական ակադեմիա (1914)[1]
Մասնագիտությունհեղափոխական, կուսակցական աշխատող, պետական գործիչ և լրագրող
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

 
Սարգիս Խանոյանի հուշատախտակը Երևանի Փարպեցու 20 հասցեում

Ծնվել է Թիֆլիսում։ Սովորել է Թիֆլիսի հոգևոր սեմինարիայում։ Մասնակցել է «Հայ բանվոր հեղափոխականների ասոցացիայի» հիմնադրամին։ 1905 թվականին մասնակցել է Լենինի «Գյուղական չքավորությանը», «Հեղափոխական պրոլետարիատի դեմոկրատական խնդիրները» աշխատությունների թարգմանությանն ու հրատարակմանը։ 1906 թվականին ուսուցչություն է արել Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան), 1907-1911 թվականներին՝ Նուխիում (այժմ՝ Շաքի, Ադրբեջան), Ղզլարում։ 1912-1914 թվականներին սովորել է Պետերբուրգի մանկավարժական ակադեմիայում։ 1917 թվականին Ասքանազ Մռավյանի հետ խմբագրել է «Բանվորի կռիվը» թերթը։ Հետագայում եղել է «Ալիք» (Ալեքսանդրապոլ), «Պահակ», «Նոր ուղի», «Կարմիր աստղ», «Մարտակոչ» (Թիֆլիս) թերթերի խմբագիրը։ 1919 թվականին փոխադրվել է Հայաստան և ընտրվել Արմենկոմի նախագահ։ 1920 թվականին մեկնել է Բաքու և նշանակվել «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագիր։ 1921 թվականին եղել է ՀԽՍՀ ֆինժողկոմ, 1925 թվականին՝ Անդրկենտգործկոմի նախագահ, 1930-1933 թվականներին՝ ՀԽՍՀ արդարադատության ժողկոմ, ապա ՀԽՍՀ դատախազ, ՀՕԿ-ի նախագահ։ Մահացել է 1937 թվականին[2]։ ԽՄԿԿ անդամ 1902 թվականից։

Ս. Խանոյանի երկերի մատենագրություն խմբագրել

  • Բոգդան Կնունյանց, Թիֆլիս, 1927։
  • Սուրեն Սպանդարյան (կյանքն ու գործունեությունը), Երևան, Պետհրատ, 1927, 31 էջ։
  • Մելիք Մելիքյան (Դեդուշկա), Երևան, Պետհրատ, 1928, 26 էջ։
  • Գեղ կանգնի-գերան կկոտրի, Երևան, Պետհրատ, 1930, 45 էջ։
  • Դաշնակցության տրագի-կոմեդիան, Երևան, Պետհրատ, 1930, 37 էջ։
  • Մայիսյան ապստամբություն, Երևան, Պետհրատ, 1930, 24 էջ։
  • Օղակներ, Երևան, Պետհրատ, 1931, 110 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան, «Հայաստան», 1982, 376 էջ։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 222-223.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 13