Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը

վեպ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը (այլ կիրառումներ)

Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը Հարրի Փոթեր նովելաշարի երրորդ մասն է՝ գրված Ռոուլինգի կողմից։ Գիրքը պատմում է Հարրի Փոթերի՝ երիտասարդ հրաշագործի Հոգվարթսի համալսարանում երրորդ ուսումնական տարվա մասին։ Իր ընկերներ Ռոնի և Հերմիոնայի հետ Հարրին քննում է Բլեք Սիրիուսին՝ Ազքաբանից փախուստի դիմած կալանավորին։ Նրանք վստահ էին, որ նա Վոլդեմորտի հին դաշնակիցներից է։

Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը
անգլ.՝ Harry Potter and the Prisoner of Azkaban և ֆր.՝ Harry Potter et le Prisonnier d'Azkaban
ՀեղինակՋոան Ռոուլինգ
Անվանվել էՀարրի Փոթեր, Սիրիուս Բլեք և Ազքաբան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրyoung adult fiction? և ֆենթեզի
Թեմաwizard in the Harry Potter universe? և Հարրի Փոթերի աշխարհի կախարդանք
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուհայերեն
Կերպար(ներ)Հարրի Փոթեր, Հերմայոնի Գրեյնջեր և Ռոն Ուիզլի
Ստեղծման տարեթիվհուլիսի 8, 1999
Նկարագրում էՀարրի Փոթերի աշխարհ
ԷջերՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 317, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 435, Հայաստան Հայաստան 464
ՇարքՀարրի Փոթեր
ՆախորդՀարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը
ՀաջորդՀարրի Փոթերը և կրակի գավաթը
ՆկարազարդողCliff Wright?
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչBloomsbury Publishing
Հրատարակման տարեթիվ1999
Թարգմանիչ հայերենԱլվարդ Ջիվանյան
Պարգև(ներ)

Գիրքը հրատարակվել է 1999 թվականի հուլիսի 8-ին Մեծ Բրիտանիայում «Bloomsbury» տպարանում, իսկ ԱՄՆ-ում՝ 1999 թվականի սեպտեմբերի 8-ին «Scholastic Inc» տպարանի կողմից[1]։ Ռոուլինգը գրքի գրությունը հեշտ էր համարում՝ ավարտելով այն գրելն սկսելուց 1 տարի հետո։ Մեծ Բրիտանիայում այն վաճառվել է 68.000 օրինակով գրքի լույս տեսնելուց ընդամենը 3 տարի անց և մինչ այժմ այն վաճառվել է 3 միլիոն օրինակով[2]։ 1999 թվականին գիրքը հաղթել է Կոստա մրցանակաբաշխությունը, իսկ 2000 թվականին՝ Լոկուսի մրցանակը լավագույն ֆանտաստիկ նովելի անվանակարգում։

Գիրքը հասանելի է նաև հայերենով, այն հրատարակվել է Զանգակ հրատարակչության կողմից, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյան։

Գրքի ֆիլմային վերամշակումը արտադրվել է 2004 թվականին՝ վաստակելով $796 միլիոն և արժանանալով հայտնի քննադատների ողջույնին։

«Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» գրքի հիման վրա ստեղծված վիդեո խաղերը նույնպես թողարկվել են մի քանի ծրագրերով և մեծ մասամբ արժանացել են դրական կարծիքների։

Հակիրճ նկարագրւոթյուն խմբագրել

Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր։ Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ։ Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել։ Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր։ Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից։ Ինչ–որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ։ Թեև դպրոցում Հարրին շրջապատված է նվիրված ընկերներով և իմաստուն ու հմուտ ուսուցիչներով, Հոգվորթսում կա մեկը, որ խիստ վտանգավոր է նրա համար, սակայն որևէ մեկի մտքով չի անցնում կասկածել նրան[3]։

Դիպաշար խմբագրել

 
Սիրիուս Բլեքի կոստյումը Հարրի Փոթերի թանգարանում

Վեպը սկսվում է Հարրիի՝ Դուրսլեյների մոտից վերադարձից, որտեղ նա Մագլի հեռուստացույցով տեսնում է, որ Սիրուս Բլեք անունով մի կալանավոր փախել է։ Ոնթ Մարգի վիրավորանքները՝ ուղղված Հարրիին և նրա ծնողներին, ստիպում է նրան փախչել։ Նա գնում է Դիագոնի նրբանցք, որտեղ հանդիպում է Կորնելիուս Ֆաջին՝ կախարդանքի նախարարին, ով խնդրում է Հարրիին մնալ Դիեգոնի նրբանցքում Հոգվարթսում դասերի սկսվելուն մնացած 3 շաբաթը։

Հոգվարթս մեկնելուց 1 գիշեր առաջ Հարրին իմանում է փախած կալանավորի՝ Սիրիուս Բլեքի մասին։ Պարզվում է, որ նա դատապարտված մարդասպան է և հավատալի էր, որ նա ցանկանում է սպանել Հարրիին։ Հոգվարթսի ճանապարհին մի Դեմենտոր Հարրիի ուշաթափության պատճառն է դառնում։ Հարրին, Ռոնը և Հերմիոնան իմանում են, որ Դեմենտորները պետք է շրջափակեն դպրոցը Հարրիին Բլեքից պաշտպանելու համար։ Հոգվարթսում Հարրին մի շարք խնդիրներ ուներ՝ կապված Դեմենտորների հետ՝ այդ թվում նաև քվիդիչի խաղը, որի ընթացքում 50 ոտնաչափ բարձրությունից նա ուշաթափվում և ընկնում է իր թռչող ցախավելից։ Հարրիի հետ դասից դուրս աշխատելով՝ Լյուպինը սովորեցնում է նրան Պատրոնուսի կախարդանքը Դեմենտորներին ետ մղելու համար։

Հոգսմեդ գյուղ անօրինական այցի ժամանակ Հարրին թաքուն ականջ է դնում իր ուսուցիչներից մեկի և Ֆաջի խոսակցությունը Բլեքի մասին, որում ասվում էր, որ Բլեքը Հարրիի ծնողների ընկերն էր, սակայն դավաճանել է նրանց և Վոլդեմորտին թույլատրել տուն մտնել։ Նա նաև սպանել էր 13 Մագլների և նրանց հին ընկեր Փիթեր Փեթիգրյուին։ Ռոնի և Հերմիոնայի ընկերությունը ավելի ուշ թուլանում է, երբ Ռոնը հավատում է, որ Հերմիոնայի կատու Կրուկշանկսը կերել է իր առնետին՝ Սկաբերսին։ Ամանորին Հարրին ստանում է առեղծվածային նվեր՝ «Firebolt» ցախավելի վերջին մոդելը։ Վախենալով, որ այն կարող է անիծված լինել՝ Հերմիոնան ուղարկում է նվերը պրոֆեսոր ՄաքԳոնալին, ով վատ համբավ ուներ Հերմիոնայի, Հարրիի և Ռոնի մետ։

 
Բաքբիկը

Ռոնը, Հերմիոնան և Հարրին մեծ ճիգեր են գործադրում Հագրիդի հիպոգրիֆին՝ Բաքբիկին փրկելու համար։ Նրանց ճիգերը անհաջող են, սակայն շուտով Սկաբերսը վերահայտնվում է, որից հետո նրանք իմանում են, որ Բաքբիկը բահապատժի է ենթարկվել։ Ռոնը հալածում է Սկաբերսին միայն նրա համար, որ այն շունը, որին Հարրին տեսել էր առաջ, հարձակվի իր վրա։ Շունը քաշ է տալիս Ռոնին թունելի միջով մինչև «Ճչացող խրճիթ»։ Հարրին ու Հերմիոնան հետևում են նրանց, և այնտեղ փոքր դիմադրություն է տեղի ունենում, երբ նրանք գտնում են Ռոնին և Սիրիուսին։ Վերջինս շնից կերպարանափոխված է լինում։ Լյուպինը ներս է մտնում, և նրանք բացատրում են իրավիճակը Հարրիին և իր ընկերներին։ Պարզվում է, որ Լյուպինը գայլամարդ է։ Լյուպինը բացատրում է, որ նա իր Ռոնի առնետ ոչ այլ ոք է, քան կենդանական կերպարանք ընդունած Փեթիգրյուն, որը պարզապես թաքնվում էր Բլեքից։

 
Լյուպինի ճամպրուկը

Ժամանում է Սնեյփը՝ Բլեքին ձերբակալելու, սակայն Հարրին նրան անգիտակից կերպով խփում է։ Լյուպինն ու Բլեքը ձևափոխում են Փոթիգրյուին՝ մարդու կերպարանք տալով և պատրաստվում սպանել նրան, սակայն Հարրին կանգնեցնում է նրանց, քանի որ նա մտածում է, որ իր հայրը չէր ցանկանա դա։ Նրանք վերադառնում են Հոգվարթս, Լյուպինը կրկին դառնում է գայլամարդ և դառնում կատաղի՝ ձեռքից բաց թողնելով այն դեղորայքը, որը նրան թույլ կտար ունենալ մարդկային ուղեղ կենդանու մարմնի մեջ գտնվելու ժամանակ։ Փոթիգրյուն կրկին փախչում է, սակայն Բլեքը կանխում է Լյուպինին ուրիշների վրա հարձակվելուց իր գայլամարդային կերպարանքում։

Երբ նրանց արթնանում են հիվանդանոցում, Հարրիին, Ռոնին և Հերմիոնային ասում են, որ Բլեքը դատապարտվել է Դեմենտորի համբույրին, ինչը վերացնում է ստացողի հոգին։ Դամբլդորը խորհուրդ է տալիս Հերմիոնային և Հարրիին օգտագործել Հերմիոնայի՝ ժամանակը վերադարձնող սարքը, որը կարող է նրանց թույլ տալ վերադառնալ ժամանակի ընթացքում և փրկել Բաքբիկին։ Այնուհետև Հարրին վերադառնում է Դուրսլեյների մոտ։

Հրատարակությունը և ընդունելությունը խմբագրել

«Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» Հարրի Փոթերը նովելաշարի երրորդ գիրքն է։ Առաջինը՝ Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը հրատարակվել էր 1997 թվականի հունիսի 26-ին։ Երկրորդը՝ Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը, հրատարակվել է 1998 թվականի հուլիսի 2-ին[4]։ Ռոուլինգը սկսել է գրել «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» երկրորդ մասը վերջացնելուց մեկ օր հետո[5]։

Հարրի Փոթերի 3 գրքերի մեջ «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» ամենակարճ ժամանակն է խլել գրելու համար։ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրվել է 5 տարում, «Հարրի Փոթերը և գաղտնի սենյակը» 2 տարում է գրվել՝ մինչդեռ «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» գրվել է մեկ տարում[6]։ Ռոուլինգի ամենասիրելի հատվածը հետևյալ գրքում Ռեմուս Լյուպինին ներկայացնով հատվածն է։ Ռոուլինգը նաև ասել է «Ազքաբանի կալանավորը ամենալավ գրային փորձն է եղել, որ ես ունեցել եմ... ես շատ հարմարավետ տեղում էի երրորդ հատվածը գրելիս։ Ֆինանսական խնդիրները վերացել էին և մամուլի կողմից ուշադրությունը չափազանց մեծ չէր։»

Քննադատների ընդունելություն խմբագրել

Գրեգորի Մագիրը կարծիք է գրել «The New York Times» ամսագրում գրքի վերաբերյալ՝ ասելով «Առայժմ սյուժեի շրջանակներում գրքերը նոր բան չեն անում, սակայն դրանք անում են այն հիանալի կերպով... առայժմ շատ լավ է»[7]։ Թերթում հնչած կարծիքում ասվում էր «Ազքաբանի կալանավորը կարող է լինել Հարրի Փոթերի ամենալավ գիրքը»։ Kidsreads.com կայքի քննադատն ասում է. «Այս ֆանտաստիկ գիրքը կարող է քեզ սոված թողնել Հարրի Փոթերի այն 4 հավելյալ գրքերի համար, որի վրա հիմա Ռոուլինգն աշխատում է։ Հարրիի 3-րդ տարին կախարդանք է։ Բաց մի թողեք այն»[8]։

Մարթա Պարավանոն նույնպես դրական կարծիք է արտահայտել գրքի վերաբերյալ՝ անվանելով այն բավականին լավ գիրք։ Որպես ավելացում՝ «Publishers Weekly»-ն ասում է. «Փոթերի հմայքը խստորեն պահպանվում է»։

Ինչևէ, Անթոնի Հոլդենը, ով Ազկաբնի կալանավորին դեմ դատողներից էր, բացասական կարծիք ուներ գրքի մասին՝ ասելով, որ կերպարները «լիովին սև ու սպիտակ են» և «պատմությունը կանխատեսելի է, զգայականությունը մինիմալ չափով է»[9]։

Մրցանակներ խմբագրել

«Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» հաղթել է մի շարք մրցանակներ՝ այդ թվում և 1999 թվականի Բրամ Սթոքրի մրցանակը երիտասարդ ընթերցողների համար նախատեսված լավագույն աշխատանք անվանակարգում, 1999 թվականի FCGB երեխաների մրցանակաբաշխությունը, 1999 թվականին Կոստա գրական մրցանակը և 2000 թվականին Լոկուսի մրցանակը լավագույն ֆանտաստիկ վեպ անվանակարգում։ Այն նաև առաջադրվել է 2000 թվականի Հյուգոյի մրցանակին լավագույն վեպ անվանակարգում, սակայն պարտվել է «Երկնքի խորությանը»։ Այն նաև հայտնվել է New York Times-ի բեսթ սելլերների ցուցակում։ 2003 թվականին վեպը BBC-ի 24 գրքերի շարքում է հայտնվել[10]։

Վաճառք խմբագրել

Ազքաբանի կալանավորը վաճառվել է 68,000 օրինակով Մեծ Բրիտանիայում հրատարակումից հետո 3 օրերի ընթացքում, ինչը դարձրել է դրան բոլոր ժամանակների ամենաարագ վաճառված բրիտանական գիրքը։ Ընդհանուր վաճառքը 2012 թվականի դրությամբ կազմել է 3,377,906 օրինակ[11]։

Ֆիլմ խմբագրել

Հարրի Փոթերը և Ազբականի կալանավորը գրքի ֆիլմային տարբերակը թողարկվել է 2004 թվականին և ղեկավարվել Ալֆոնս Կուարոնի և էկրանավորող Սթիվ Կլովսի կողմից[12]։ Ֆիլմի առաջին ցուցադրությունը եղել է տոմսարկղում և նույն տողում ցուցադրվել 2 շաբաթ։ Սակայն այն 796.7 միլիոն դոլարի հաջողություն է ունենում, ինչը դարձնում է ֆիլմին ամենամեծ որկրորդ ֆիլմը Շրեկ 2-ից հետո։ Ֆիլմը համարվում է 471-րդը «Empire» ամսագրի 2008 թվականի ցուցակի բոլոր ժամանակների 500 ամենալավ ֆիլմերի մեջ[13]։

Վիդեո խաղ խմբագրել

Վիդեո խաղը թողարկվել է ֆիլմին զուգահեռ։ Տարբեր տեսակներ թողարկվել են 2004 թվականի մային և հունիսին[14]։ Խաղը տարբեր հարթակների համար է՝ PC, Game Boy Advance, Xbox, Playstation 2 և GameCube: Խաղը, ընդհանուր առմամբ, հաջողվել է։ Ամենաբարձր գնահատականին այն արժանացել է «Game Boy Advance» տարբերակի համար՝ 7.5/10[15]։

Մեջբերումներ խմբագրել

  Ես չեմ փնտրում խնդիրներ։ Սովորաբար խնդիրներն են ինձ գտնում։  
  Մի թող, որ Մագլները քեզ ներքև գցեն։  
  «Ես երազումս տեսել էի, որ նոր կոշիկներ էի գնում անցած գիշեր, ի՞նչ ես կարծում, ի՞նչ է դա նշանակում։» ասում է Ռոնը։

«Երևի որ քեզ պետք է ուտի մի հսկա մարշմալո» ասում է Հարրին։

 
  Ես ուզում եմ սպանել այն հանցագործին, որի պատճառով հիմա անմեղորեն բանտում եմ։  
  Այն, ինչից դու ամենաշատն ես վախենում, հենց այդ վախն է։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «http://bestsellers.about.com/». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  2. http://www.telegraph.co.uk/culture/donotmigrate/3593769/Longing-for-the-clock-to-strike-12.html
  3. «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը». Zangak. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  4. http://www.thestar.com/
  5. «Գրքի մասին». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
  6. http://www.accio-quote.org/articles/1999/0999-barnesnoble-staff.htm
  7. Նյու Յորք Թայմս
  8. «www.kidsreads.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
  9. http://www.theguardian.com/books/2000/jun/25/booksforchildrenandteenagers.guardianchildrensfictionprize2000
  10. [1] ԲիԲիՍի
  11. Թոփ 100 բեսթսելերները
  12. http://www.rottentomatoes.com/m/harry_potter_and_the_prisoner_of_azkaban/
  13. Լավագույն 500 ֆիլմերը ըստ Empire ամսագրի
  14. http://www.imdb.com/title/tt0414084/
  15. http://asia.gamespot.com/harry-potter-and-the-prisoner-of-azkaban/reviews/harry-potter-and-the-prisoner-of-azkaban-review-6101321/?tag=summary%3Bread-review(չաշխատող հղում)