Սևեններ ազգային պարկ (ֆր.՝ Parc national des Cévennes), ազգային պարկ Ֆրանսիայի հարավային մասում, Սևեններ կոչվող լեռնային տարածքում։

Սևեններ ազգային պարկ
ֆր.՝ Cévennes[1]
ՏեսակՖրանսիայի ազգային պարկ, բնության հատուկ պահպանվող տարածք և կազմակերպություն
Մասն էԿոսսեր և Սևեններ
ԵրկիրՖրանսիա
ՎարչատարածքFlorac? և Florac-Trois-Rivières?
Հիմնվել էսեպտեմբերի 2, 1970 և 1970[1]
Մակերես935 կմ² և 91 279 հեկտար[1]
ԱնդամակցությունՄարդը և կենսոլորտը
Սևեններ ազգային պարկը գտնվում է Ֆրանսիաում
Սևեններ ազգային պարկ
Սևեններ ազգային պարկը գտնվում է Երկիրում
Սևեններ ազգային պարկ

Ստեղծվել է 1970 թվականին, վարչական կենտրոնը գտնվում է Ֆլորակ քաղաքում, համանուն ամրոցում։ Հիմնականում տեղակայված է Լոզեր և Գար դեպարտամենտներում և ընդգրկում է Արդեշ ու Ավերոն գավառների որոշ հատվածները։ Ավեն Արմանդ քարանձավը գտնվում է Սևեններ ազգային պարկում։ 2011 թվականին պարկը դարձավ Կոս և Սևեններ լեռնահամակարգի մի մասը։ Վերջինս համարվում է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության Միջերկրածովյան գյուղատնտեսական մշակութային լանդշաֆտ[2]։

Աշխարհագրություն խմբագրել

Ազգային պարկն ընդգրկում է մի քանի լեռներ և հարթավայրեր։ Լոզեր լեռն ամենաբարձր գագաթն է տարածքում և ունի 1699 մ բարձրություն։

Պատմություն խմբագրել

Սևեններ տարածքն ունի հարուստ պատմություն՝ բարձր մշակութային արժեքներով։ Եղել է կամիզարների հակաֆեոդալական ապստամբության կիզակետը (Ապստամբության պատճառ է հանդիսացել Նանտի Էդիկտ հրովարտակը, որին հաջորդել են բողոքականների հետապնդումները[3])։ Կամիզարյան պատերազմի վերաբերյալ բազմաթիվ վկայություններ կան Սևենների և՛ քաղաքներում, և՛ գյուղերում։ Լե Ռուվ հին տաճարում ներկայացված է կամիզարների հիշատակին նվիրված ցուցահանդես[4]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Nationally designated areas (CDDA)
  2. http://whc.unesco.org/en/list/1153
  3. Antoine Court de Gébelin (2009), Histoire des troubles des Cévennes ou de la guerre des camisards sous le règne de Louis le Grand, reprint of the original text published in 1760. Editions Lacour-Ollé, Nîmes (in French)[1]
  4. The first Camisards and freedom of conscience Արխիվացված 2013-07-16 Wayback Machine.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևեններ ազգային պարկ» հոդվածին։