Ստրկության վերացման օր (անգլ.՝ Juneteenth - հունիս և տասնինը բառերի հապավում)[1], հայտնի է նաև որպես Ազատության օր[2][3], Ազատագրման օր[4], կամ էմանսիպացիայի օր[5],Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստրուկների ազատագրման հիշատակման տոն է։ Ծագել է Տեխասում, այն այժմ նշվում է ամեն տարի հունիսի 19- ին Միացյալ Նահանգներում, տարբեր պաշտոնական ճանաչումներով։

Ստրկության վերացման օր

ՏեսակԱՄՆ դաշնային տոներ
ԵնթադասԱզատագրման օր
ԱմսաթիվՀունիսի 19
Տոնվում է ԱՄՆ
Հաստատվածհունիսի 19, 1865
Տոնական կերակուրԿարմիր թավշյա տորթ
Անվանված էՀունիսի 19
Ի հիշատակԳորդոն Գրեյնջերի համար 3 հրաման և abolition of slavery?

Դաշնային բանակի գեներալ Գորդոն Գրեյնջերը 1865 թվականի հունիսի 19 -ին Գալվեստոնում դաշնային հրաման է արձակել, ըստ որի Տեխասի բոլոր ստրուկները հայտարարվել են ազատ[6]։ ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի ազատագրման հռչակագիրը Գորդոն Գրեյնջերի հրամանից գրեթե երկուսուկես տարի առաջ է պաշտոնապես արգելել ստրկությունը Տեխասում և հարավի այլ նահանգներում։ Հռչակագրի կատարումը հիմնականում կախված է եղել միության ուժերի առաջխաղացումից։ Տեխասը, ստրկատիրական նահանգներից ամենահեռավորն է եղել, ամերիկյան քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, այնտեղ եղել է միության փոքրաթիվ զորք։ Այսպիսով, մինչև Գրեյնջերի հայտարարությունը, հրամանի կատարումը դանդաղ և անհետևողական է ընթացել[6]։ Թեև հունիսի 19-ը սովորաբար նշում է ստրկության ավարտի օր Միացյալ Նահանգներում, բայց այն օրինական է եղել և կիրառվել է միայն Միության երկու սահմանամերձ նահանգներում՝ Դելավերում ևԿենտուկիում, մինչև որ նույն տարվա դեկտեմբերին Սահմանադրության տասներեքերորդ փոփոխությունըն վավերացրել է ստրկության վերացումը ողջ երկրում[7][8][9]։

Օրը սկսել են տոնել 1866 թվականից, առաջին անգամ Տեխասի եկեղեցական համայնքի հանդիպումների ժամանակ։ Հետագայում տարածվել է ողջ հարավում, իսկ 1920-1930-ական թվականներին հաճախ անցկացվել է որպես սննդի փառատոն։ 1960-ականներին՝ քաղաքացիական իրավունքների շարժման ժամանակ այն մթագնել էր քաղաքացիական իրավունքների պայքարով, բայց նորից հայտնվել է 1970-ականներին՝ շեշտը դնելով աֆրոամերիկացիների ազատության և արվեստի վրա[10]։ 21-րդ դարում Ստրկության վերացման օր նշվում է ԱՄՆ խոշոր քաղաքներում։ Հունիսի 19-ը ԱՄՆ Կոնգրեսի կողմից ազգային տոն ճանաչվելու համար ակտիվիստները քարոզարշավ են իրականացրել։ Ըստ Կոնգրեսի հետազոտական ծառայության՝ Հավայան կղզիները, Հյուսիսային և Հարավային Դակոտաները միակ նահանգներն են, որոնք չեն ճանաչում տոնը[11]։

2021 թվականի հունիսի 17-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Կոնգրեսի կողմից ներկայացված օրինագիծ՝ Ազատագրման օրը դաշնային տոն դարձնելու մասին[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Juneteenth Celebrated in Coachella». Black Voice News. 2011 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին.
  2. «Juneteenth: Our Other Independence Day». Smithsonian. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  3. «Cel-Liberation Style! Fourth Annual Juneteenth Day Kicks off June 19». Milwaukee Star. 1975 թ․ հունիսի 12. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «It Happened: June 19». Milwaukee Star, vol. 14, no. 42. 1974 թ․ հունիսի 27. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «What to know about Juneteenth, the emancipation holiday». NBC News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  6. 6,0 6,1 Gates Jr., Henry Louis (2013 թ․ հունվարի 16). «What Is Juneteenth?». PBS.org. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  7. Editors, History com. «13th Amendment». HISTORY (անգլերեն). A&E Television Networks, LLC. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  8. «10 Facts: The Emancipation Proclamation». American Battlefield Trust (անգլերեն). American Battlefield Trust. 2012 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  9. Taylor, Amy. «The Border States (U.S. National Park Service)». National Park Service (անգլերեն). U.S. Department of the Interior. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  10. Cruz, Gilbert (2008 թ․ հունիսի 18). «A Brief History of Juneteenth». Time. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  11. Congressional Research Service (2020 թ․ հունիսի 3). «Juneteenth: Fact Sheet» (PDF). Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. Today, @POTUS took the important and long overdue step of designating Juneteenth a federal holiday. But we cannot allow this to be merely symbolic. Congress must pass legislation to ensure the right to vote remains strong and protected.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրկության վերացման օր» հոդվածին։