Կարմիր թավշյա տորթ (իսպ.՝ Red Velvet Cake), անգլալեզու երկրներում՝ սև-կարմրային, վառ կարմիր կամ կարմիր ու շագանակագույն գույների։ Ավանդաբար պատրաստվում է ինչպես շերտավոր խմորը՝ սերուցքային պանրի գլազուրով։ Կարմիր սննդային ներկի շնորհիվ այն ստանում է կարմիր գույն։

Կարմիր թավշյա տորթ
Կարմիր թավշյա տորթի բաղադրիչները
Ենթատեսակշերտավոր տորթ
Առաջացման երկիր ԱՄՆ
 Red velvet cakes Վիքիպահեստում

Բաղադրատարրերը՝ սերուցքային կարագը, կակաոն, ալյուրը, կարմիր սննդային ներկը և ճակնդեղը, ինչպես օրենք, լցվում են թանի մեջ։ Սովորաբար օգտագործվում է սերուցքային պանրից կամ զուտ կրեմային գլազուր։

Պատմություն խմբագրել

1975 թվականին լույս տեսած American Cookery գիրքը[1] (Ջեյմս Բյորդ) նկարագրում է կարմիր թավշյա տորթի 3 տարբեր տեսակ, որոնք միմյանցից տարբերվում էին ճարպի և սերուցքային կարագի քանակությամբ։ Բոլորում օգտագործվել էր կարմիր սննդային ներկը, բայց թթու քացախի և թանի ազդեցության ներքո, ինչպես օրենք, կակաոյի վրա ավելի լավ է երևում կարմիրը։ Հենց կարմիր գույնի առկայության հետ է կապված տորթի «կարմիր թավշյա» անվանումը ինչպես նաև շոկոլադային տորթերին երբեմն վերնագրվող «Սատանայի ուտեստ» անվանումը[2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երբ չափակարգում էին ապրանքներն, հացթուխները օգտագործում էին եփած ճակնդեղ՝ տորթերի գույնն ավելացնելու համար։ Եփած ճակնդեղը դեռ կարող է հանդիպել որոշ բաղադրատոմսերում։ Այս տորթն եղել է հայտնի ուտելիք Մեծ ճգնաժամի ժամանակ[3][4]։

Կանադայում տորթը հայտնի էր դարձել որպես աղանդեր ռեստորաններում և Eaton հացաբուլկեղենի խանութների ցանցում 1940-ական և 1950-ական թվականներին։ Տորթը համարվում էր Eaton-ի միօրինակ բաղադրատոմս, իսկ աշխատակիցները լռում էին։ Այդ լռության հետևանքով մարդկության մեծ մասը կարծում էր, որ բաղադրատոմսի ստեղծումը պատկանում է այդ խանութների ցանցին, տիկին Eaton[5]։

Տորթի ճանաչումը նաև կապված է 1989 թվականին նկարահանված «Պողպատե մագնոլիաներ» ֆիլմին, որտեղ փեսայի տորթը (հարավային ավանդույթ) լինում է կարմիր թավշյա տորթը՝ զրահակիր նավի տեսքով[6]։ Վերջին տարիների ընթացքում տորթը դարձել է ավելի հայտնի և հեշտությամբ գտնվելի շատ հացաբուլկեղենի խանութներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Beard, James (1972). James Beard's American Cookery. Boston: Little, Brown.
  2. Scott, Suzanne (2003 թ․ հունիսի 7). «It's All Mixed Up! The History and True Facts About Baking Devil's Food Cake». New Jersey Baker's Board of Trade. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2004 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. The Unknown History of the Red Velvet Cake
  4. «Red Velvet, the 'Lady Gaga' of cakes, wears well during the holidays». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  5. Anderson, Carol; Katharine Mallinson (2004). Lunch with Lady Eaton: Inside the Dining Rooms of a Nation. Toronto: ECW Press. ISBN 1-55022-650-9.
  6. Fabricant, Florence (2007 թ․ փետրվարի 14). «So Naughty, So Nice». The New York Times. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Գազարով տորթ