Բացել գլխավոր ցանկը

Էրազմ Քարամյան

հայ կինոռեժիսոր, սցենարիստ

Էրազմ Ալեքսանդրի Քարամյան (Մելիք-Քարամյան) (մարտի 15, 1912, Փարիզ, Ֆրանսիա - հունիսի 15, 1985, Երևան, ՀԽՍՀ), խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1971), Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր: ՀԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ[1]:

Picto infobox cinema.png
Էրազմ Քարամյան
Էրազմ Քարամյան.jpg
Ծնվել էմարտի 15, 1912
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
Մահացել էհունիսի 15, 1985
Մահվան վայրԵրևան, ՀԽՍՀ
ԿրթությունԽարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԱզգությունՀայաստան Հայաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր
սցենարիստ
Պարգևներ

Order of the Red Star.jpg Order of the Red Banner of Labour OBVERSE.jpg Order of the Red Banner of Labour OBVERSE.jpg Orden De La Amistad De Los Pueblos.png Medal Defense of Moscow.jpg Medal defense of Caucasus.jpg People Artist of the USSR1.jpg

People's Artist of the Armenian SSR.jpg
IMDbID 1076971

ԿենսագրությունԽմբագրել

Էրազմ Քարամյանը ծնվել է 1912 թվականին Փարիզում, վտարանդի զինվորական բժշկի ընտանիքում: Խորհրդային կարգերի հաստատումից հետո ընտանիքը վերադառնում է Ռուսաստան: 1930 թվականից աշխատել է Արևմտյան Սիբիրի և Մոսկվայի թատրոններում որպես ռեժիսոր։ 1936 թվականին ավարտել է Խարկովի երաժշտա-դրամատիկական ինստիտուտի ռեժիսուրայի և դերասանական ֆակուլտետը (այժմ՝ Խարկովի Ի․ Կոտլյարևվսկու անվան արվեստների ազգային ինստիտուտ)[2]։ 1937 թվականից գալով Հայաստան, Քարամյանը եղել է ռեժիսորի օգնական, այնուհետև Հայֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր (1947-1954 թվականներին փաստագրական ֆիլմերի ռեժիսոր, 1954 թվականից՝ գեղարվեստական ֆիլմի)։ Մի շարք ֆիլմերի սցենարների համահեղինակն է։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին, գնդացրային վաշտի հրամանատար Մելիք- Քարամյանը նկարահանում է զինվորական խրոնիկաներ, թղթակցում ճակատային ու զինվորական թերթերին: Նկարահանել է փաստագրական «Հայաստանի ամառանոցները» (1940), «Կարմիր բանակի մուտքը Երևան» (1941), Սևանի կասկադը» (1948), Սոցիալիստական Երևանի ճարտարապետությունը (1952), ինչպես նաև գեղարվեստական «Հայրենասերների ընտանիքը» (1941, կարճամետրաժ), «Ուրվականները հեռանում են լեռներից» (1954) և «Պայթյուն կեսգիշերից հետո» (1969, երեքն էլ Ստեփան Կևորկովի համագործակցությամբ), «Նասրեդինը Խոջենթում» (1959, Համո Բեկնազարյանի համագործակցությամբ), «Լուսաբացից մեկ ժամ առաջ» (1973) և այլ կինոնկարներ:

Մահացել է 1985 թվականի հունիսի 15-ին Երևանում։ Թաղված է Թոխմախի գերեզմանոցում։

 
Էրազմ Քարամյանի հուշատախտակը Երևանում

Մրցանակներ և պարգևներԽմբագրել

ՖիլմագրությունԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Максимов М. Д., Лично известен, М., 1958;
  • Ризаев С., Армянская художественная кинематография, Ер., 1963.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել