Մովսես Արղության-Երկայնաբազուկ

հայ հասարակական գործիչ

Մովսես Զաքարի Արղության-Երկայնաբազուկ (1797 կամ 1798, Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն - մարտի 4, 1855(1855-03-04), Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն, թաղված է Սանահինում), հայ իշխան, գեներալ–լեյտենանտ։

Մովսես Արղության-Երկայնաբազուկ
Դիմանկար
Ծնվել է1797 կամ 1798
ԾննդավայրԹիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն
Մահացել էմարտի 4, 1855(1855-03-04)
Մահվան վայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՍանահին
Ազգությունհայ
Մասնագիտությունսպա
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Արիության ոսկե թուր Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան
ԵրեխաներՎարվառա Արղության-Երկայնաբազուկ
Moisey Sakharovitch Argutinsky-Dolgoruky Վիքիպահեստում
Պատկեր:Մովսես Արղության.jpg
Իշխան Մովսես Արղության-Երկայնաբազուկ, ՀՀ-ի Ազգային Պատկերասրահ

Սերում է Արղության-Երկայնաբազուկների իշխանական տոհմից։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Թիֆլիսում 1797 թվականին։ Սովորել է Թիֆլիսի Ազնվական ուսումնարանում՜ ավարտելով այն 1816 թվականին։ Գեներալ Ալեքսեյ Երմոլովի խորհրդով երիտասարդ իշխանը ընտրում է զինվորականի մասնագիտությունը։ Զինվորական ծառայության է անցել 1817 թվականին սովորելով Սանկտ-Պետերբուրգի լեյբ-գվարդիայի հեծելազորի գնդում։ Մասնակցել է 1826-1828 թվականների ռուս–պարսկական և 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմներին, Երևանի գրավմանը (1827)։ Գործուն մասնակցություն է ունեցել պարսկահայերի ներգաղթի կազմակերպմանը։ 1829 թվականին նշանակվել է Հայկական մարզի պետ։ Հետագայում մասնակցել է Լեռնային Դաղստանի նվաճմանը։ 1847 թվականներին նշանակվել է Դարբանդի զինվորական նահանգապետ, ապա՝ Մերձկասպյան երկրամասի զորքերի հրամանատար և քաղաքացիական նահանգապետ։ Հիմնել է Թեմիրխան–շուրա քաղաքը (այժմ՝ Բույնակսկ, Դաղստանի ԻՍՍՀ)։ Բազմիցս արշավել է Շամիլի դեմ։

Մահացել է 1855 թվականի փետրվարի 20-ին Թիֆլիսում և թաղված է տոհմական տիրույթ հանիդսացող Սանահինի վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու գավթում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Տիգրան Հայազն (2011)։ 200 Հայ Զորավարներ։ Երևան: Երևան։ էջեր 82–83։ ISBN 978-9939-53-923-2 


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 86