Ստանիսլավ Սկրովաչևսկի (լեհ.՝ Stanisław Paweł Stefan Jan Sebastian Skrowaczewski, հոկտեմբերի 3, 1923, Լվով, Լեհաստան - փետրվարի 21, 2017, Սենթ Լուիս Փարք, ԱՄՆ)[7], լեհ և ամերիկացի դիրիժոր, կոմպոզիտոր։

Ստանիսլավ Սկրովաչևսկի
Բնօրինակ անունլեհ.՝ Stanisław Skrowaczewski
Ծնվել էհոկտեմբերի 3, 1923(1923-10-03)[1][2]
Լվով, Լվովի վոեվոդություն[3]
Երկիր Լեհաստան
Մահացել էփետրվարի 21, 2017(2017-02-21)[4][5][2] (93 տարեկան)
St. Louis Park, Հենեպին շրջան (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ[6]
ԳերեզմանԼեյքվուդի գերեզմանատուն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր և կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԿրակովի երաժշտական ակադեմիա
ԱնդամակցությունUnion of Polish Composers?
Պարգևներ
Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ
Կայքseekingtheinfinite.com

Կենսագրություն խմբագրել

Երաժշտական կրթությունն սկսել է որպես դաշնակահար․ 11 տարեկանում հանդես է եկել առաջին համերգով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պաշարված Լվովում Ռուդոլֆ Վայգլի ինստիտուտում ոջիլների էր կերակրում (ըստ Վայգլի՝ հակատիֆային պատվաստանյութ ստանալու մեթոդը կենդանի ոջիլներին օգտագործելն էր, որոնց պետք է կերակրեին մարդու արյամբ)։ Լվովի՝ խորհրդային զորքերի ազատագրման ժամանակ ստացել է երկու ձեռքի կոնտուզիա և ստիպված էր հրաժարվել կատարողական կարիերայից։ Պատերազմի ավարտից հետո սովորել է Կրակովի երաժշտական բարձրագույն դպրոցում՝ Ռոման Պալեստերի (կոմպոզիցիա) և Վալերիանա Բերդյաևայի (դիրիժորություն) մոտ, 1947-1949 թվականներին սովորել է Փարիզում՝ Նադյա Բուլանժեի մոտ։ Աշխատել է Վրոցլավի և Կատովիցեի ֆիլհարմոնիաների հետ, 1954-1959 թվականներին եղել է Կրակովի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորը, 1956-1959 թվականներին աշխատել է Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ 1956 թվականին Հռոմում կայացած դիրիժորների միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել, ինչի շնորհիվ նրա անունը հայտնի է դարձել Եվրոպայում։ 1960 թվականին հեռացել է Լեհաստանից և մինչև 1979 թվականը գլխավորել Մինեսոտայի նվագախումբը։ Հետագայում Սկրովաչևսկին ղեկավարել է նաև Հալլե նվագախումբը (1984֊1991), եղել է Սաարբրյուկենի ռադիոհեռուստատեսության գլխավոր հրավիրված դիրիժորը (ում հետ ձայնագրել է Անտոն Բրուկների սիմֆոնիաների շարք), իսկ 2007 թվականի ապրիլից մինչև 2010 թվականի մարտ ղեկավարել է Ճապոնիայի Իոմիուրի նվագախումբը։

Սկրովաչևսկու հայտնի ստեղծագործությունների թվում էին Կլարնետի կոնցերտը նվագախմբի հետ (1980), որն առաջադրվել է Պուլիցերյան «Passacaglia Immaginaria» մրցանակի (1995) և Նվագախմբի կոնցերտը (1999)։

Սկրովաչևսկին արժանացել է մի շարք երաժշտական մրցանակների, այդ թվում՝ Դիտսոնի մրցանակի (1973)՝ ամերիկյան երաժշտական կյանքում ունեցած ներդրման համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Deutsche Nationalbibliothek Record #123780349 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. http://www.mprnews.org/story/2017/02/21/minn-orchestra-stanislaw-skrowaczewski-dies-at-93
  5. Deutsche Radio Philharmonie Saarbrücken Kaiserslautern — 2007.
  6. http://www.npr.org/sections/deceptivecadence/2017/02/21/516498062/beloved-conductor-of-the-minnesota-orchestra-stanislaw-skrowaczewski-dies
  7. «Stanislaw Skrowaczewski, Conductor Who Fled Poland, Dies at 93 - The …». archive.is. 2017 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.

Գրականություն խմբագրել

  • Музыкальный энциклопедический словарь/Гл. ред. Г. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1990. — с. 503

Արտաքին հղումներ խմբագրել