Ստանիսլավ Միկուլսկի
Ստանիսլավ Միկուլսկի (լեհ.՝ Stanisław Mikulski, մայիսի 1, 1929[1][2][3], Լոձ, Łódź Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - նոյեմբերի 27, 2014[1][2][3], Վարշավա, Լեհաստան)՝ թատրոնի և կինոյի լեհ դերասան։
![]() լեհ.՝ Stanisław Mikulski | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 1, 1929[1][2][3] |
Ծննդավայր | Լոձ, Łódź Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Մահացել է | նոյեմբերի 27, 2014[1][2][3] (85 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Լեհաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Jadwiga Rutkiewicz-Mikulska? |
Պարգևներ և մրցանակներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Ստանիսլավ Միկուլսկին ծնվել է 1929 թվականի մայիսի 1-ին Լեհաստանի Լոձ քաղաքում։ Կինոյում սկսել է նկարահանվել 1951 թվականից։ Առաջին անգամ նկարահանվել է «Առաջին ստարտ» կինոնկարում։
Առաջին խոշոր դերը Անջեյ Վայդայի «Կանալ» կինոնկարում էր։ 1960-ականներին ժողովրդականություն է ստացել «Կյանքից ավելի թանկ» հեռուստասերիալում՝ հետախույզ Ստանիլավ Կոլիցկու՝ Հանս Քլոսի դերով։
Շատ է նկարահանվել Լեհաստանում նաև արտասահմանյան ռեժիսորների մոտ, հատկապես Յուրի Օզերովի «Ազատագրում» և «Ազատության զինվորները» կինոհերոսապատումներում։
Երկար տարիներ եղել է Կոլոբժեկի զինվորական երգի փառատոնի ղեկավարը։ Անձամբ երգեր է կատարել այդ փառատոնում։
1970-ականներին եղել է Լեհաստանի բանվորական միացյալ կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամ։ 1983 թվականին ընտրվել է լեհ-խորհրդային բարեկամության ընկերության Ազգային խորհրդի կազմում։
1988-1990 թվականներին եղել է Մոսկվայում Լեհաստանի դեսպանության մշակութային կենտրոնի տնօրեն։ 1995-1998 թվականներին եղել է լեհական TVP2. հեռուստատեսությամբ հեռարձակվող «Հաջողության անիվ» հեռուստախաղի վարողը։
2009 թվականի դերասանի 80-ամյակի նախօրեին Կատովիցեում բացվել է կապիտան Քլոսի թանգարան։
Երկար տարիներ դասավանդել է, դասախոսություններ կարդացել, վարել վարպետության դասեր դերասանների ու ռեժիսորների համար; Դասախոսություները հիմնականում կարդացել է Լոձի Բարձրագույն կինոդպրոցում և Վարշավայի Բարձրագույն թատերական դպրոցում։
2012 թվականի մարտ ամսին էկրան է բարձրացել Պատրիկ Վեգայի «Հանս Քլոս․ Մահվանից թանկ» հեռուսռասերիալը, որ «Կյանքից ավելի թանկ» հեռուստասերիալի շարունակությունն էր։ Ստանիսլավ Միկուլսկին խաղում էր մայոր Ստանիլավ Կոլիցկու դերը։ Գործողություները տեղի էին ունենում 1970-ականներին։
2014 թվականի նոյեմբերի 24-ին Միկուլսկուն տեղափոխել են Վարշավայի հիվանդանոցներից մեկը։ Նոյեմբերի 27-ին նա մահացել է կաթվածից։ Թաղել են Վարշավայի Պովոնզկի գերեզմանատանը[4][5] ։
ՖիլմագրությունԽմբագրել
- 1950 - Առաջին ստարտ / Pierwszy start - Ֆրանեկ Մազուր
- 1955 - Հուսո ժամեր / Godziny nadziei - Պորուչիկ Բասյոր
- 1956 - Ջրանցք / Kanał - Սմուկլի
- 1956 - Ստվեր / Cień - Շեկ
- 1957 - Եվան քնել է ուզում / Ewa chce spać - Պյոտր Մալևսկի, ոստիկան
- 1958 - Մահափորձ / Zamach - Յացեկ
- 1959 - Ազդանշաններ - Զոսյայի ամուսին
- 1959 - Սպիտակ արջ - Միխալ
- 1960 - Մեկ հանցագործության գին / Historia współczesna
- 1961 - Նախագահի այցը
- 1962 - Հիշատակի օր
- 1962 - Երկու պարոն N / Dwaj panowie N - սերժանտ Ձևանովիչ
- 1963 - Կրակով մկրտվածները / Skąpani w ogniu - կապիտան Սովինսկի
- 1963 - Առանձնատուն Զելյոնի փողոցում / Ostatni kurs - Հենրիկ Կովալսկի, տաքսիստ
- 1964 - Պայքարի գույները / Barwy walki
- 1964 - Հանդիպում լրտեսի հետ / Spotkanie ze szpiegiem - պորուչիկ Բաչնի
- 1965 - Մոխիր / Popioły
- 1966 - Աստխո խարազան / Bicz Boży - Պավել Ռաշևիչ
- 1966 - Վերադարձ Երկիր / Powrót na ziemię
- 1967 - 1968 - Կյանքից ավելի թանկ / Stawka większa niż życie - Հանս Քլոս
- 1970 - Ադամին հետապնդելով / Pogoń za Adamem - Ադամ Վիտեցկի
- 1970-1972 - Ազատագրում
- 1970 - Վերջին վկան / Ostatni świadek
- 1971 - Պան Սամախոդիկը և տեմպլիերները /Pan Samochodzik i templariusze - Պան Տոմաշ « Սամախոդիկ»
- 1971 - Կասկածվում են բոլորը (Հունգարիա)
- 1971 - Օցեոլա․ Վրեժի աջ ձեռքը
- 1972 - Ամուսնացնելու աղջիկներ / Dziewczyny do wzięcia
- 1976 - Լեհական ուղիներ / Polskie drogi - կապիտան Ռոգալսկի
- 1977 - Երկվորյակների արարքները / Dziewczyna i chłopak - Պյոտր Յաստժեմբսկի, երկվորյակների հայրը
- 1977 - Ազատության զինվորները - Յուզեֆ Մալեցկի
- 1979 - Ենիգմայի գաղտնիքը / Sekret Enigmy - գնդապետ Զակշևսկի
- 1980 - Արջուկը / Miś - քեռի «Լավ խորհուրդ»
- 1980 - Բուգից մինչև Վիսլա - Բորց
- 1983 - Աղետ Ջիբրալթարում / Katastrofa w Gibraltarze - Լեհաստանի դեսպան Մեծ Բրիտանիայում
- 1983 - Մոգական կրակներ / Magiczne ognie - Պյասեցկի
- 1984 - Եվրոպական պատմություն -Գամելին
- 1987 - Մարդը կապուցինների բուլվարից - էպիզոդիկ դեր
- 1999 - Բարու և չարի մեջ / Na dobre i na złe
- 1999 - Ի՞նչ ասաց հանգուցյալը - գնդապետ Էգլինա
- 2003 - Դիվերսանտ / Dywersant - լեհ վարորդ
- 2005 - Միայնակ սրտերի կլինիկա / Klinika samotnych serc
- 2005 - Քրեականները / Kryminalni -Ադամ Զավադայի հայր
- 2008 - Զլատապոլսկիները / Złotopolscy
- 2012 - Հանս Քլոս․ Մահվանից թանկ / Hans Kloss. Stawka większa niż śmierć - Հանս Քլոս / Ստանիլավ Կոլիցկի
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ստանիսլավ Միկուլսկի կատեգորիայում։ |