Ստամատիոս Կրիմիգիս

Ստամատիոս «Թոմ» Մ. Կրիմիգիս (անգլ.՝ Stamatios (Tom) M. Krimigis, հուն․՝ Σταμάτιος Κριμιζής, սեպտեմբերի 10, 1938(1938-09-10)[1], Vrontados, Chios Municipality, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան[2][3][4]), հունական ծագումով ամերիկացի գիտնական, ֆիզիկոս, ով զգալի ավանդ է ներդրել տիեզերքի, մասնավորապես՝ արեգակնային համակարգի հետազոտմանն ուղղված ամերիկյան ծրագրերի զարգացման գործում[18][19]։

Ստամատիոս Կրիմիգիս
հուն․՝ Σταμάτιος Κριμιζής
անգլ.՝ Stamatios Krimigis
Stamatios Krimigis.png
Ծնվել էսեպտեմբերի 10, 1938(1938-09-10)[1] (84 տարեկան)
Vrontados, Chios Municipality, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան[2][3][4]
ՔաղաքացիությունFlag of Greece.svg Հունաստան
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Այովայի համալսարան[5][6], Այովայի համալսարան[6][5], Johns Hopkins University Applied Physics Laboratory?[6][5], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[6], Աթենքի ակադեմիա[5], Hellenic Space Agency?[6] և Ministry of Digital Governance (Greece)?[6]
Գործունեության ոլորտֆիզիկա և Տիեզերագնացություն
Պաշտոն(ներ)Աթենքի ակադեմիայի անդամ
ԱնդամակցությունԵվրոպական ակադեմիա[7] և Միջազգային աստղագիտական միություն
Ալմա մատերՄինեսոտայի համալսարան (1961)[8], Այովայի համալսարան (1963)[8] և Այովայի համալսարան (1965)[8]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[8]
Տիրապետում է լեզուներիննոր հունարեն և անգլերեն
Պարգևներ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1938 թվականին, հունական Քիոս կղզու Վրոնտադոս բնակավայրում, , սովորել և ավարտել ծննդավայրի դպրոցը[19]։ Մասնագիտական կրթությունն ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 1961 թվականին ավարտել է Մինեսոտայի համալսարանը (ֆիզիկայի բակալավրի կոչումով), 1963 թվականին՝ Այովայի համալսարանի մագիստրատուրան, 1965 թվականին դոկտորական ատենախոսություն պաշտպանել ֆիզիկայի գծով։ Եղել է Ջեյմս վան Ալենի ուսանողը[19]։

Կրիմիգիսը «Կասինի-Հյուգենս» (MIMI) նախագծի գլխավոր փորձարկողներից մեկն էր, մասնակցել է «Վոյաջեր-1» և «Վոյաջեր-2» տիեզերակայանների վրա ցածրալիցք մասնիկներով փորձերի անցկացմանը, ինչպես նաև՝ Explorer 47 (CPME) արհեստական արբանյակի ստեղծմանը[20]։ Եղել է Արեգակի հետազոտման նպատակով ստեղծված «Ուլիս» (LAN/HI-SCALE), Երկրի մագնիսական ոլորտի ուսումնասիրման Geotail (EPIC), Յուպիտերի հետազոտման «Գալիլեո» (EDP) ապարատների (սարքերի), «Մարիներ-3» (TRD) և «Մարիներ-4» (LECR) միջմոլորակային ինքնագնաց կայանների փորձարկողներից մեկը[20]։ Աշխատել է նաև Advanced Composition Explorer», «Մարիներ-5», «Մեսենջեր» և «Նոր հորիզոններ նախագծերի վրա»[20]։

Կրիմիգիսը Ջոն Հոփքինսի համալսարանին առընթեր կիրառական ֆիզիկայի լաբորատորիայի տիեզերագիտական բաժանմունքի պատվավոր ղեկավարն է, Աթենքի ակադեմիայի անդամ[19] և տեխնոլոգիական հետազոտությունների հունական ազգային խորհրդի նախագահ[18]։ Միջազգային աստղագիտական միության որոշմամբ՝ 1999 թվականից Կրիմիգիսի անունն է կրում (8323) Կրիմիգիս աստղակերպը (աստերոիդը)[19]։

ՊարգևներԽմբագրել

  • Ֆիզիկոսների ամերիկյան ընկերության, գեոֆիզիկոսների ամերիկյան ընկերության, գիտությանն աջակցող ամերիկյան ընկերակցության, օդագնացության և աստղագնացության ամերիկյան ինստիտուտի անդամ
  • Ջոն Հոփքինսի համալսարանին առընթեր կիրառական ֆիզիկայի լաբորատորիայի մրցանակ (2004)
  • Աթենքի ակադեմիայի իսկական անդամ — տիեզերքի հետազոտող (2004)
  • Տիեզերական հետազոտությունների կոմիտեի մրցանակ (2002)
  • Սմիթսոնյան ինստիտուտի մրցանակ (2002)
  • Aviation Week & Space Technology ամսագրի «Laurels in Space» մրցանակ (1996, 2001)
  • ՆԱՍԱ-ի «Գիտական ակնառու նվաճումների համար» մրցանակ (1981, 1986)
  • Աստղագնացության միջազգային ակադեմիայի՝ հիմնարար գիտությունների բնագավառում մրցանակ (1994)
  • Եվրոպական օդատիեզերագնացային ընկերությունների խորհրդի ոսկե մեդալ (2011)
  • Օդագնացության և աստղագնացության ազգային թանգարանի մրցանակ (2015)
  • Աստղագնացության ամերիկյան ընկերության մրցանակ՝ տիեզերական թռիչքների զարգացման համար (2016)
  • ՆԱՍԱ-ի «Հասարակությանը ակնառու ծառայություններ մատուցելու համար» մեդալ (2016)[21]
  • ՆԱՍԱ-ի և Աստղագնացության եվրոպական միության 40-ից ավելի պարգևներ՝ խմբային նվաճումների համար

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://cassini-mimi.jhuapl.edu/SMK-Vitae-11-7-07.pdf
  2. 2,0 2,1 2,2 https://www.euronews.com/2013/12/02/exploring-the-universe-for-half-a-century-the-story-of-pr-stamatis-krimigis
  3. 3,0 3,1 3,2 https://www.scienceview.gr/news-en/stamatios-krimigis-more-than-a-space-explorer/?lang=en
  4. 4,0 4,1 4,2 https://greekcitytimes.com/2018/04/16/worlds-most-influential-scientist-in-modern-space-exploration-returns-to-greece/
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 http://www.academyofathens.gr/en/members/krimigis
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 https://www.linkedin.com/in/stamatios-krimigis-1b04386b/details/experience/
  7. https://www.ae-info.org/ae/User/Krimigis_Stamatios
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 https://www.linkedin.com/in/stamatios-krimigis-1b04386b/
  9. https://naa.aero/awards/awards-and-trophies/collier-trophy/collier-1980-1989-winners/
  10. 10,0 10,1 10,2 https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
  11. https://www2.jpl.nasa.gov/releases/80s/release_1986_1103.html
  12. https://www.jhuapl.edu/Content/techdigest/pdf/V25-N04/25-04-Awards.pdf
  13. 13,0 13,1 13,2 https://www.ae-info.org/ae/Member/Krimigis_Stamatios
  14. https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/2014-AHA-Brochure-NASA-People.pdf?rhid=1000&did=1902638&type=released
  15. BiblioNet
  16. https://blog.executivebiz.com/2016/07/nasa-awards-distinguished-public-service-medal-to-johns-hopkins-apl-scientist-tom-krimigis/
  17. https://iaaspace.org/members/awards/#Awards-vonKarman
  18. 18,0 18,1 Brief Curriculum Vitae and publications, Johns Hopkins University.
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 Europlanet Interview: Stamatios (Tom) Krimigis, Europlanet.
  20. 20,0 20,1 20,2 STAMATIOS M. KRIMIGIS։ «STAMATIOS M. KRIMIGIS - Curriculum Vitae»։ Johns Hopkins Applied Physics Laboratory (APL)։ Վերցված է 2012-03-05 
  21. «{title}»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-08-ին։ Վերցված է 2018-04-16 

Արտաքին հղումներԽմբագրել