Մարիներ 4 (անգլ.՝ Mariner 4), ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Մարսի մոտով անցում կատարելու համար։ Կայանը ՆԱՍԱ-յի միջմոլորակային տարածության ուսումնասիրման համար նախատեսված Մարիներ ծրագրի չորրորդ կայանն էր։ ԱՄԿ-ն նախագծվել էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայում, և հանդիսանում էր Մարիներ-3 կայանի կրկնօրինակը։

Մարիներ-4
ԿազմակերպությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ՆԱՍԱ
Հիմնական կապալառուներՌՇԼ
COSPAR ID[1] 1964-077A[1]
NSSDCA ID1964-077A
SCN00938
Պտույտի ժամկետ562,888 օր
Գործարկման ամսաթիվ1964 նոյեմբերի 28, 14:22:01 UTC[1]
Գործարկման վայրՔանավերալ
Գործարկման հրթիռԱտլաս-Աջենա
Աշխատանքի ավարտ1967 դեկտեմբեր 21
Զանգված260,8 կգ[2]
Կայքjpl.nasa.gov/missions/mariner-4/

Այն նախատեսված էր Մարսի գիտական դիտարկումներ կատարելու և այդ դիտարկումները Երկիր փոխանցելու համար։ Գործարկվել է 1964 թվականի նոյեմբերի 28-ին[3]։ Մարիներ 4-ը իրականացրեց է Մարս մոլորակի մոտով առաջին հաջող թռիչքը՝ վերադարձնելով Մարսի մակերևույթի առաջին մոտ տարածությունից արված լուսանկարները նկարները։ Կայանից կատարված լուսանկարներում պատկերված խառնարաններով մեռած մոլորակը մեծապես փոխեց գիտական հանրության տեսակետը Մարսի վրա կյանքի վերաբերյալ[4][5]։ Առաքելության այլ նպատակներն էին Մարսի մերձակայքում գտնվող միջմոլորակային տարածքում դաշտերի և մասնիկների չափումներ կատարելը, ինչպես նաև երկարատև միջմոլորակային թռիչքների համար ինժեներական հնարավորությունների փորձի և գիտելիքների հավաքումը։ Սկզբում սպասվում էր, որ կայանը տիեզերքում կմնա ութ ամիս, սակայն Մարիներ 4-ի առաքելությունը տևեց երեք տարի արեգակակենտրոն ուղեծրում[6]։ 1967 թվականի դեկտեմբերի 21-ին Մարիներ 4-ի հետ կապը ընդհատվեց։

Մարիներ 4 կայանը նախագծվել էր Ռեյնջեր կայանների հիման վրա, սակայն այս դեպքում ավելացվել էին արեգակնային մարտկոցների քանակը, հասցնելով դրանք 4-ի, ինչպես նաև տեղադրվել էր հեռուստատեսային խցիկ, և հավելյալ գիտական սարավորումներ։ Կայանի զանգվածի մեծացման պատճառով Աջենա հրթիռի վրա կիրառվեց ավելի հզոր երրորդ աստիճանի մաս։

Մարիներ 4-ը արձակվել է 1964 թվականի նոյեմբերի 28-ին Ատլաս-Աջենա կրող հրթիռի միջոցով Քանավերալ հրվանդանի տիեզերական ուժերի կայանից։

Արդյունքներ

խմբագրել
 
Ջեք Ջեյմսը (կենտրոնում), ՌՇԼ-ի Մարիներ 4 նախագծի ղեկավար, իր խմբի հետ Սպիտակ Տանը ներկայացնում է կայանի կատարած ամենահայտնի Լուսանկար համար 11-ը ԱՄՆ Նախագահ Լինդոն Ջոնսոնին (կենտրոնում աջից), 1965 թվականի հուլիս

Առաքելության ընթացքում կայանից վերադարձվել է ընդհանուր առմամբ 5,2 միլիոն բիթ տվյալներ (մոտ 634 կԲ)։ Բոլոր գործիքները հաջողությամբ աշխատեցին, բացառությամբ իոնացման խցիկի մի մասի, մասնավորապես Գայգեր-Մյուլլերի խողովակի, որը խափանվեց 1965 թվականի փետրվարին[7]։ Բացի այդ, 1964 թվականի դեկտեմբերի 8-ին պլազմային զոնդի աշխատանքը խաթարվեց ռեզիստորի ձախողման պատճառով, սակայն փորձարարները կարողացան հաշվառել առաջացած սխալանքը և մշակել ստացված տվյալները[8]։ Վերադարձված պատկերները ցույց էին տալիս Լուսնի նման խառնարանային տեղանք[9], ինչը գիտնականները չէին սպասում, թեև սիրող աստղագետ Դոնալդ Սայրը կանխատեսել էր դրանց առկայությունը։ Հետագա առաքելությունները ցույց տվեցին, որ խառնարանները Մարսի վրա տարածված չեն, այլ միայն Մարիներ 4-ի կողմից լուսանկարված ավելի հնագույն շրջանի համար են բնորոշ։ Կայանից ստացված տվյալների համաձայն մոլորակի մակերևութային մթնոլորտային ճնշումը 4,1-ից 7,0 միլիբար (410-ից 700 Պա) էր, իսկ ցերեկային ջերմաստիճանը՝ −100 °C: Մագնիսական դաշտ[10][11] կամ Մարսի ճառագայթման գոտիներ[12] կամ, մակերևութային ջուր[13] չեն հայտնաբերվել։

Խառնարանների պատկերները, ինչպես նաև սպասվածից բարակ մթնոլորտի շերտը[9][14], ցույց տվեցին որ մոլորակը համեմատաբար ոչ ակտիվ է, և ենթակա է տիեզերքի ազդեցությանը, հետևավբար ընդհանուր առմամբ բացառում էր Մարսի վրա խելացի կյանք գտնելու հույսերը։ Մարսի վրա կյանքը դարեր շարունակ եղել է ենթադրությունների և գիտաֆանտաստիկ աշխատությունների առարկա[15]։

«Մարիներ 4» առաքելության ընդհանուր արժեքը գնահատվում է 83,2 միլիոն դոլար (2022 թվականին 773 միլիոն դոլար)[7]։ Մարիներ կայանների սերիայի հետազոտության, նախագծման, արձակման և սպասարկման ընդհանուր ծախսերը կազմել են մոտավորապես 554 միլիոն դոլար (2022 թվականին 5,14 միլիարդ դոլար)[3]։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 NASA. «Mariner 4». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  2. «Mariner 4». NASA Solar System Exploration. NASA's Solar System Exploration website. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. 3,0 3,1 «Mariner 4». NSSDC Master Catalog. NASA. Վերցված է 2009 թ․ փետրվարի 11-ին.
  4. Momsen, Bill (2006). «Mariner IV – First Flyby of Mars: Some personal experiences». էջ 1. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 11-ին.
  5. Momsen, Bill (2006). «Mariner IV – First Flyby of Mars: Some personal experiences». էջ 2. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 11-ին.
  6. «Mariner 4 – Mars Missions – NASA Jet Propulsion Laboratory». NASA Jet Propulsion Laboratory (JPL) (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  7. 7,0 7,1 «NASA – NSSDCA – Spacecraft – Details». nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  8. «1965 #0319» (Press release). Office of Public Education and Information, Jet Propulsion Laboratory/California Institute of Technology, NASA. 1965 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 13-ին.
  9. 9,0 9,1 Leighton, Robert B.; Murray, Bruce C.; Sharp, Robert P.; Allen, J. Denton; Sloan, Richard K. (1965 թ․ օգոստոսի 6). «Mariner IV Photography of Mars: Initial Results». Science. New Series. 149 (3684): 627–630. Bibcode:1965Sci...149..627L. doi:10.1126/science.149.3684.627. PMID 17747569. S2CID 43407530.
  10. O'Gallagher, J.J.; Simpson, J.A. (1965 թ․ սեպտեմբերի 10). «Search for Trapped Electrons and a Magnetic Moment at Mars by Mariner IV». Science. New Series. 149 (3689): 1233–1239. Bibcode:1965Sci...149.1233O. doi:10.1126/science.149.3689.1233. PMID 17747452. S2CID 21249845.
  11. Smith, Edward J.; Davis Jr., Leverett; Coleman Jr., Paul J.; Jones, Douglas E. (1965 թ․ սեպտեմբերի 10). «Magnetic Field Measurements Near Mars». Science. New Series. 149 (3689): 1241–1242. Bibcode:1965Sci...149.1241S. doi:10.1126/science.149.3689.1241. PMID 17747454. S2CID 43466009.
  12. Van Allen, J.A.; Frank, L.A.; Krimigis, S.M.; Hills, H.K. (1965 թ․ սեպտեմբերի 10). «Absence of Martian Radiation Belts and Implications Thereof». Science. New Series. 149 (3689): 1228–1233. Bibcode:1965Sci...149.1228V. doi:10.1126/science.149.3689.1228. hdl:2060/19650024318. PMID 17747451. S2CID 29117648.
  13. Ley, Willy (April 1966). «The Re-Designed Solar System». For Your Information. Galaxy Science Fiction. Vol. 24, no. 4. էջեր 126–136.
  14. Kliore, Arvydas; Cain, Dan L.; Levy, Gerald S.; Eshleman, Von R.; Fjeldbo, Gunnar; Drake, Frank D. (1965 թ․ սեպտեմբերի 10). «Occultation Experiment: Results of the First Direct Measurement of Mars's Atmosphere and Ionosphere». Science. New Series. 149 (3689): 1243–1248. Bibcode:1965Sci...149.1243K. doi:10.1126/science.149.3689.1243. PMID 17747455. S2CID 34369864.
  15. Salisbury, Frank B. (1962 թ․ ապրիլի 6). «Martian Biology». Science. New Series. 136 (3510): 17–26. Bibcode:1962Sci...136...17S. doi:10.1126/science.136.3510.17. PMID 17779780. S2CID 39512870.

Արտաքին հղումներ

խմբագրել