Մարիներ 3 (անգլ.՝ Mariner 3), ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Մարսի մոտով անցում կատարելու համար։ Կայանը ՆԱՍԱ-յի միջմոլորակային տարածության ուսումնասիրման համար նախատեսված Մարիներ ծրագրի երրորդ կայանն էր։ ԱՄԿ-ն նախագծվել էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայում, և Մարիներ-4 կայանի կրկնօրինակը։ Կայանը նախատեսվում էր որ կիրականացնի մոլորակի մոտով մոտ անցում, կկատարի շրջակա միջմոլորակային տարածույան ուսումնասիրություններ, ինչպես նաև կուղարկի Երկիր Մարսի մակերևույթի հեռուստապատկերներ[1][2]։

Մարիներ 3
Ընդհանուր տեղեկություններ
Երկիր ԱՄՆ
Կազմակերպություն ՆԱՍԱ / ՌՇԼ
Խնդիրներ Մարսի հետազոտություններ
Կարգավիճակ արձակման սխալ / անհաջող
Տիեզերանավի թռիչքային տվյալները
Կրող հրթիռ Ատլաս-Աջենա
Մեկնարկային հրապարակ Քանավերալ հրվանդանի տիեզերական ուժերի կայան
Արձակում 5 նոյեմբեր, 1964 թվական
Թռիչքի տևողությունը 4 ամիս, 7 օր
NSSDC ID 1964-073A
SCN 00923
Լուսանկար
Մարիներ 3 ԱՄԿ

Մարիներ 3 ԱՄԿ

Մարիներ 3 կայանը նախագծվել էր Ռեյնջեր կայանների հիման վրա, սակայն այս դեպքում ավելացվել էին արեգակնային մարտկոցների քանակը, հասցնելով դրանք 4-ի, ինչպես նաև տեղադրվել էր հեռուստատեսային խցիկ, և հավելյալ գիտական սարավորումներ։ Կայանի զանգվածի մեծացման պատճառով Աջենա հրթիռի վրա կիրառվեց ավելի հզոր երրորդ աստիճանի մաս։

Մարիներ 3-ը արձակվել է 1964 թվականի նոյեմբերի 5-ին Ատլաս-Աջենա կրող հրթիռի միջոցով Քանավերալ հրվանդանի տիեզերական ուժերի կայանից։ Չնայած արձակումը անցավ հաջող, առանց խնդիրների։ Կրող հրթիռը ավարտեց արագացումը և ուղղեց կայանը դեպի Մարս հետագծի վրա։ Մեկ ժամ մեկնարկից հետո Մարիներ 3-ից ստացվեցին առաջին տվյալները, ըստ որոնց գիտական սարքավորումները աշխատում էին առանց խնդիրների, սակայն չկար որևիցէ արեգակնային մարտկոցների աշխատանքային տվյալներ։ Ամենայն հավանականությամբ արեգակնային մարտկոցները չէին բացվել և այդպիսով չէին լիցքավորում կայանի մարտկոցները։ Մեկնարկից ութ ժամ անց կայանի մարտկոցների լիցքը սպառվեց և կայանի հետ կապը ընդհատվեց[3][4]։։

Երեք շաբաթ անց արձակվեց Մարիներ 3-ի զույգ կայանը՝ Մարիներ-4-ը։ Թռիչքը ավարտվեց հաջողությամբ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Mariner Mars 1964 Mechanical Configuration» (PDF). NASA Technical Reports Server. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. Douglas, D. W. (1964 թ․ օգոստոսի 17). «Spaceflight Operations Plan Mariner Mars '64» (PDF). NASA Technical Reports Server. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. «Launch Complex 13». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
  4. Pyle, Rod (2012). Destination Mars. Prometheus Books. էջ 51. ISBN 978-1-61614-589-7. «Mariner 3, dead and still ensnared in its faulty launch shroud, in a large orbit around the sun.»

Արտաքին հղումներ խմբագրել