Սվետլանա Վելմար-Յանկովիչ

Սվետլանա Վելմար-Յանկովիչ (սերբ.՝ Светлана Велмар-Јанковић, 1 փետրվարի, 1933, Բելգրադ, Հարավսլավիայի թագավորություն - 9 ապրիլի, 2014, Բելգրադ, Սերբիայի Հանրապետություն), սերբ գրող։

Սվետլանա Վելմար-Յանկովիչ
Светлана Велмар-Јанковић
Ծնվել էփետրվարի 1, 1933(1933-02-01)[1]
ԾննդավայրԲելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն
Վախճանվել էապրիլի 9, 2014(2014-04-09)[1] (81 տարեկան)
Վախճանի վայրԲելգրադ, Սերբիա
ԳերեզմանԲելգրադի նոր գերեզմանատուն
Մասնագիտությունլրագրող, գրական խմբագիր, գրող, ակնարկագիր և խմբագիր
Քաղաքացիություն Հարավսլավիա և  Սերբիա
ԿրթությունԲելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետ
Ստեղծագործական շրջան1956-2014
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1933 թվականի փետրվարի 1-ին Բելգրադում։ Մտավորականների ընտանիքից է։ Հայրը՝ գրող Վլադիմիր Վելմար-Յանկովիչը, Սերբիայում գերմանական ռազմական վարչակարգից ազգային փրկության կառավարության անդամ (մշակույթի և կրոնի նախարարի տեղակալ) է եղել։ Երկիրը լքել է 1944 թվականի սեպտեմբերին և բնակվել Իտալիայում ու Իսպանիայում, մահացել է ավտովթարից։ Ավարտել է Բելգրադի իգական գիմնազիան։ Համալսարանի երկրորդ կուրսում զբաղվել է լրագրությամբ։ 1959 թվականից աշխատել է «Լուսավորություն» հրատարակչությունում։ 1989 թվականից զբաղվել է բացառապես գրական աշխատանքով։

Արժանացել է Իվո Անդրիչի, Մեշա Սելիմովիչի մրցանակների, Սերբիայի ազգային գրադարանի մրցանակի՝ տարվա ամենահայտնի գրքի համար (1992), Ninova nagrada ամսագրի մրցանակի՝ տարվա լավագույն վեպի համար (1995) և այլ։ Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ է (2009

Սվետլանա Վելմար-Յանկովիչի աշխատանքները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, բուլղարերեն, կորեերեն և հունգարերեն լեզուներով։

Մահացել է 2014 թվականի ապրիլի 9-ին Բելգրադում։

Ընտրյալ ստեղծագործություններ խմբագրել

Վեպեր խմբագրել

  • Սպի/ Ožiljak (1956)
  • Զնդան/ Lagum (1990, հեռուստաֆիլմ՝ 1998)
  • Անդունդ/ Bezdno (1995)
  • Nigdina (2000)
  • Prozraci, ինքնակենսագրական վեպ (2003)
  • Vostanije (2004)

Պատմվածքներ խմբագրել

  • Դորչոլ/ Dorcol (1981)
  • Vracar (1994)
  • Glasovi (1997)

Պիեսներ խմբագրել

  • Կոմս Միխայլո/ Knez Mihailo (1994, հեռուստաֆիլմ՝ 1998)
  • Գավազան/ Žezlo (2001)

Էսսեներ խմբագրել

  • Savremenici (1968)
  • Ukletnici (1993)
  • Izabranici (2005)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել