Սպեսարտին (անգլ.՝ Spessartine), (ԴՖՀ Շպեսարտ (Spessart) սարահարթի անվամբ), նռնաքարերի խմբի միներալ, մանգան պարունակող ալյումանռնաքար՝ Mn3Al2(Si04)3, սովորական են Fe2+, Mg2+, Ca2+, ինչպես նաե Y3+ իզոմորֆ խառնուրդները։

Սպեսարտին
Spessartien brown.jpg
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ[1]
Բանաձև
(կրկնվող միավորը)
Mn²⁺₃Al₂(SiO₄)₃
Նիկել-Շտրունցի դասակարգում9.AD.25[2]
Դանա դասակարգում51.4.3a.3
Գույնդեղին, նարնջագույն և կարմիր
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգԽորանարդային համակարգ
ԵնթակատեգորիաՆռնաքարեր և garnet mineral group?[3]
Սպեսարտին

Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Առաջացնում է նռնաքարերի համար տիպիկ բյուրեղներ և հատիկավոր ագրեգատներ։ Սպեսարտինի գույնը, կախված խառնուրդներից, փոխվում է բաց վարդագույնից մինչե գորշ կարմիր։ Կարծրությունը՝ 7—7,5, խտությունը՝ 3800—4280 կգ/մ³։ Սպեսարտին ամենից հաճախ հանդիպում է գրանիտային պեգմատիտներում, մետամորֆային ապարներում և սկառներում։

Առաջացման վայրերԽմբագրել

Բարձր որակի սպեսարտին հանդիպում է Շրի-Լանկայում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում Նորվեգիայում, Շվեցարիայում, Մեքսիկայում, Իտալիայում, Մադագասկար կղզում։Բրազիլիայու Մադագասկարում և Ռուսաստանում հայտնաբերվել են մոտ 100 կարատանոց մաքուր սպեսարտինի կտորներ։

Պռակտիկ նշանակությունԽմբագրել

Ունեն կոլեկցիոն նշանակություն։ Սմիթսոնյան համալսարանում գտնվում են 109 և 58,8 կարատանոց սպեսարտիններ Բռազիլիայից և 40,1 կարատանոց ԱՄՆ-ից։ Ամերիկայի բնական պատմության թանգարանում գտնվում է 96 կարատանոց սպեսարտին։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 69