Սպարտակ Հովհաննիսյան
Սպարտակ Սարիբեկի Հովհաննիսյան (հունիսի 9, 1925[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 8, 2008), հայ կենսաֆիզիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[2]։ Հայաստանում մոլեկուլային կենսաֆիզիկայի հիմնադիրներից։
Սպարտակ Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 9, 1925[1] Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 8, 2008 (82 տարեկան) |
Մասնագիտություն | կենսաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1948)։ 1962 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 1973-1996 թվականներին՝ սրտաբանության ինստիտուտի մոլեկուլային սրտաբանության լաբորատորիայի վարիչ։ 1963 թվականից միաժամանակ վարել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակելտուտում իր նախաձեռնությամբ կազմակերպված մոլեկուլային կենսաբանության և բջջի կենսաֆիզիկայի դասընթացները։ Աշխատանքները վերաբերում են մկանային սպիտակուցների կառուցվածքին ու գործունեությանը, մկանային կծկման մոլեկուլային մեխանիզմների պարզաբանմանը։ Զբաղվում է սրտամկանի և կմախքային մկանների մոլեկուլային ու ժառանգական մեխանիզմների, ինչպես նաև տիեզերական թռիչքների ընթացքում մկանային սպիտակուցների կարգավորման առանձնահատկությունների հայտնաբերման հարցերի ուսումնասիրությամբ։ Սրտի ուսումնասիրության միջազգային միության և Մկանների ուսումնասիրության եվրոպական ընկերության անդամ, Գրավիտացիոն (տիեզերական) կենսաբանության միջազգային կոմիտեի թղթակից անդամ (1982, Ստոկհոլմ)։
Երկեր
խմբագրել- Ընդհանուր վիրաբուժություն։ Ձեռնարկ բժշկական ինստիտուտի ուսանողների համար, Երևան, Հայպետուսմանկհրատ, 1958 (համահեղինակ)։
- Ալկոհոլը և սիրտանոթային համակարգը։ Երևան, «Հայաստան», 1987 (համահեղինակ)։
- Մարդը և ալկոհոլը։ Հովհաննիսյան, Սպարտակ Սարիբեկի, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1987։
- Կենսաբանական թաղանթներ։ Բուհական ուսումնական ձեռնարկ, Երևան, «Զանգակ-97», 2001 (համահեղինակ)։
- Սիրտ - թոքային վերակենդանացում։ Քույրական գործընթացի կազմակերպումը։ Ուսումական ձեռնարկ, ՀՀ ԱՆ բժշկական ուսումնարան, Երևան, 2002 (համահեղինակ)[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11929
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Սպարտակ Հովհաննիսյան». Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպարտակ Հովհաննիսյան» հոդվածին։ |