«Heroes & Villains» (հայերեն՝ Հերոսներ և չարագործներ), ամերիկացի պրոդյուսեր Metro Boomin-ի երկրորդ ստուդիական ալբոմը։ Թողարկվել է 2022 թվականի սեկտեմբերի 2-ին՝ Republic Records և Boominati լեյբլների միջոցով։ Ալբոմի հրավիրված արտիստներն են՝ Ջոն Լեջենդ, Future, Քրիս Բրաուն, Դոն Թոլիվեր, Թրևիս Սքոթ, 21 Savage, Young Nudy, Յանգ Թագ, The Weeknd, Mustafa the Poet, ASAP Rocky, Takeoff և Gunna։ Ալբոմի արտադրությամբ հիմնականում զբաղվել է Metro Boomin-ը՝ TM88-ի, DJ Moon-ի, Փիթեր Լի Ջոնսոնի, Յոհան Լենոքսի, Ալեն Ռիտերի, David x Eli-ի, Honorable C.N.O.T.E.-ի, Scriptplugg-ի, Prince85-ի, Oz-ի, Nik D-ի, D. Rich-ի, DaHeala-ի, My Best Friend Jacob-ի, Էլկանի, Simon on the Moon-ի և Xz-ի հետ համատեղ։
Փսիխոդելիկթրեպ ալբոմը ներկայացնում են ASAP Rocky-ն և Մորգան Ֆրիմանը։ Ալբոմը Metro Boomin-ի նախորդ՝ «Not All Heroes Wear Capes» (2018) ալբոմի սիքվեն է և հանդիսանում է տրիլոգիայի երկրորդ նախագիծը։ Ալբոմի շապիկը հղում է անգլիական Փինք Ֆլոյդ ռոք խմբի 1975 թվականին թողարկված «Wish You Were Here» ալբոմին։ Ալբոմի գործիքային տարբերակը, որը կոչվում է «Heroes Version» (Հերոսների տարբերակ), թողարկվել է 2022 թվականի դեկտեմբերի 5-ին: OG Ron C-ի և DJ Candlestick-ի «Villains Version» (Չարագործների տարբերակ) ռեմիքս տարբերակը թողարկվել է 2023 փետրվարի 17-ին: Heroes & Villains-ը զբաղեցրել է ամերիկյան Billboard 200 չարթի առաջին հորիզոնականը՝ դառնալով Metro-ի երրորդ թիվ մեկ ալբոմը:
2021 թվականի նոյեմբերի 17-ին Metro-ն բացահայտեց ալբոմի անվանումը DJ Holiday-ի հետ գրված նամակի միջոցով «Not All Heroes Wear Capes»-ի երեքամյա հոբելյանի առթիվ, որը տասնհինգ օր առաջ էր[1]: 2022 թվականի սեպտեմբերի 16-ին՝ իր ծննդյան 29-րդ տարեդարձին, նա սոցիալական ցանցերում հայտարարեl 1 ալբոմի մասին՝ թրեյլերի հետ միասին՝ կիսվելով, որ ալբոմը նվիրված է իր հանգուցյալ մորը[2]: Այդ ժամանակ ալբոմը ի սկզբանե նախատեսված էր թողարկել նոյեմբերի 4-ին[3]: Հոկտեմբերի 26-ին Metro-ն հայտարարել է, որ թողարկման հետաձգումը պայմանավորված է երգերի սեմփլների վերաբերյալ խնդիրների հետ[4]: Երկրպագուները ենթադրում էին, որ պատճառը ռեփերներ Դրեյքի և 21 Savage-ի համատեղ ստուդիական ալբոմի՝ Her Loss-ի թողարկումն էր, որի համընկել էր Metro-ի ալբոմի թողարկման օրվան, սակայն այս ենթադրությունը հետագայում հերքվել է[5]։ Նոյեմբերի 22-ին Metro-ն ներկայացրել է ալբոմի շապիկը և հայտարարել է, որ այն կունենա երկու կողմ՝ «Hero» (Հերոս) և «Villain» (Չարագործ)[6]։ Շապիկի նկարը ոգեշնչված է Փինք Ֆլոյդի իններորդ ստուդիական ալբոմից՝ «Wish You Were Here» (1975)[7]։ Ուղիղ մեկ շաբաթ անց Metro-ն կիսվել է ալբոմի համար կարճամետրաժ ֆիլմով, որի ռեժիսորն է Գիբսոն Ազարդը, դերերում են Յանգ Թագը, Gunna-ն, Մորգան Ֆրիմենը և Լաքիթ Ստենֆիլդը[8]։ Թողարկումից մեկ օր առաջ Metro-ն հայտարարել է ալբոմի երգացանկը և հրավիրված արտիստներին[9][10]։ 2023 թվականի հունվարի 27-ին ալբոմի գլխավոր՝ «Creepin'» սինգլը The Weeknd-ի և 21 Savage-ի մասնակցությամբ ուղարկվել է իտալական ժամանակակից հիթերի ռադիո[11]։
Առևտրային հաջողություն
ԱՄՆ-ում «Heroes & Villains»-ը դեբյուտ է կատարել Billboard 200 չարթի առաջին հորիզոնականում 185,000 օրինակ վաճառքով, որից 5000-ը մաքուր վաճառք է կազմում[12]։ Թողարկման երկրորդ շաբաթում ալբոմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ 102,000 օրինակ վաճառքով[13][14]։ 2023 թվականի հունիսի 5-ին ալբոմը պլատինե հավաստագրում է ստացել Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայից (RIAA)՝ ԱՄՆ-ում մեկ միլիոն օրինակ վաճառքի համար.[15]։
↑"Czech Albums – Top 100". ČNS IFPI. Note: On the chart page, select 202249 on the field besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data.